484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 1924 ՄԻԱՎ–վարակակիր կա
13:16
01 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 2014 թվականի դեկտեմբերի 1–ի դրությամբ Հայաստանում 1924 ՄԻԱՎ–վարակակիր կա, հայտնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը։

«ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի կրողների թիվը Հայաստանում կազմում է մեծահասակ բնակչության 0.2 տոկոսը։ Ընդհանուր առմամբ, 2014 թվականի դեկտեմբերի 1–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ–ով վարակվելու 1924 դեպք, նրանցից 983 մարդու մոտ (255 կին, 21 երեխա) ախտորոշվել է ՁԻԱՀ։ Հայաստանում հաշվարկային տվյալներով, ապրում է ՄԻԱՎ–ով վարակված 3700 մարդ»,– երկուշաբթի ՁԻԱՀ–ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված ասուլիսում ասաց նա։

Գրիգորյանի խոսքով` այս տարվա 11 ամսում գրանցվել է ՄԻԱՎ–ի 305 դեպք, ինչը 67–ով շատ է նախորդ տարվա ցուցանիշից, և ՁԻԱՀ–ի 149 դեպք, որոնցից 56–ը` մահվան ելքով։

Այդ կապակցությամբ նա պարզաբանել է, որ նախորդ տարվա համեմատ բացահայտված դեպքերի թվի ավելացումը վկայում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ ախտորոշման հնարավորությունների ընդլայնման և համապատասխան վերլուծությունների անցկացման հասանելիության մասին։

Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի բուծման և կանխարգելման հիմնական խնդիրները, Գրիգորյանի կարծիքով, ուշ ախտորոշումն է, ինչպես նաև այն, որ ՄԻԱՎ–կրողների միայն 39 տոկոսը գիտի իր կարգավիճակի մասին։

«2013 թվականի դրությամբ աշխարհում արձանագրվել է ՄԻԱՎ–ի 35 մլն կրող, վարակվել է 2 մլն մարդ, մահացել է մոտ 1.5 մլն մարդ։ Աշխարհում ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի համաճարակի սկզբից վարակվել է 78 մլն մարդ և մահացել 43 միլիոն»,– ասաց Գրիգորյանը։

Ըստ նրա, միայն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ապրում է ավելի քան 1 միլիոն վիրուսակիր։ Միաժամանակ, միայն 2013 թվականին գրանցվել է ՄԻԱՎ–վարակման 110 հազար նոր դեպք, իսկ 53 հազար մարդ մահացել է ՄԻԱՎ–ից և դրա հետ կապված հիվանդություններից։

Գրիգորյանը նշեց նաև, որ Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ով հիմնականում վարակվում են սեռական ճանապարհով և թմրանյութերի օգտագործման միջոցով։ Ռիսկի հիմնական խմբում են աշխատանքային միգրանտները։

Հայաստանում ՄԻԱՎ–ի առաջին դեպքը գրանցվել է 1988 թվականին։ Այդ պահից ի վեր երկրում 413 մահվան դեպք է արձանագրվել։ ՄԻԱՎ վարակման ամենաբարձր ցուցանիշը Շիրակի և Լոռու մարզերում է։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
18:40
28 Ապրիլի 2017
Daily Mail. հայտնի է, թե ինչու է Քիմ Քարդաշյանը Instagram–ում զրկվել 100 հազար բաժանորդներից (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram–ում հրապարակել է բիկինիով լուսանկարներ:
18:20
28 Ապրիլի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում
Երթևեկության փոփոխություն կկատարավի Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում։
14:30
28 Ապրիլի 2017
Սերենա Ուիլյամսի հայ փեսացուն ներկայացրել է իր մանկության տարիների խոստովանությունը
Reddit ինտերնետ–ընկերության հայազգի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagram–ում նամակ է հրապարակել:
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել: