486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Օդաչուների գործադուլի պատճառով Lufthansa-ն 1.3 հազար չվերթ չեղյալ է հայտարարել
12:28
01 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Lufthansa ավիաընկերությունը երկուշաբթի և երեքշաբթի նախատեսված ավելի քան 1.3 հազար ավիաչվերթ չեղյալ է հայտարարել օդաչուների գործադուլի պատճառով, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ավիաընկերության կայքին։

Չեղյալ են հայտարարվել նաև ռուսական չվերթերը, մասնավորապես` Մոսկվա–Մայնի Ֆրանկֆուրտ դեկտեմբերի 1-ի 9։05–ի №1473 չվերթը, նույն ուղղությամբ 14։40–ի №1445 չվերթը, Սանկտ Պետերբուրգից Ֆրանկֆուրտ №1433 չվերթը, Սանկտ–Պետերբուրգից Մյունխեն №2565 չվերթը։ Ավելի մանրամասն տեղեկություն ուղևորները կարող են ստանալ ավիաընկերության կայքից։

Գործադուլի հեղինակը Vereinigung Cockpit արհմիությունն է։ Ինչպես նշված է արհմիության հայտարարությունում, բողոքի ակցիան կսկսվի երկուշաբթի 12.00–ին (Երևանի ժամանակով` 15.00) և կավարտվի երեքշաբթի 23։59–ին (Երևանի ժամանակով` չորեքշաբթի 2.59–ին)։ Ենթադրվում է, որ այն կազդի ինչպես Գերմանիայի ներքին թռիչքների, այնպես էլ միջազգային չվերթերի վրա։

Բացի այդ, դեկտեմբերի 2–ի 3։00–ից (Երևանի ժամանակով`5.00) մինչև 23։59–ը (Երևանի ժամանակով` դեկտեմբերի 3–ի 1.59) գործադուլ է հայտարարվում նաև Lufthansa Cargo ավիաընկերության օդաչուների համար։ Ավիաընկերության մյուս դուստր ձեռնարկությունների` Austrian Airlines, Brussels Airlines, Germanwings, SWISS և Air Dolomiti–ի վրա դա չի ազդի։

Բողոքի ակցիայի պատճառն այն է, որ օդաչուները գործատուի հետ համաձայնության չեն կարողանում գալ սակագնային նոր պայմանագրի ստորագրման հարցում։

«Vereinigung Cockpit արհմիությունն ափսոսանք է հայտնում ուղևորներին պատճառած անհարմարությունների համար և կոչ է անում Lufthansa–ի մենեջմենթին դադարեցնել շրջափակման իր դիրքորոշումը և նույն կերպ, ինչպես արհմիությունը, իր մասնակցությունը բերել սակագնային հակամարտության լուծման հարցում»,– նշվում է հայտարարությունում։

Ավելի վաղ ավիաընկերության օդաչուները գործադուլներ էին անցկացրել Գերմանիայում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը: