484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում Հակակոռուպցիոն կոալիցիա հիմնադրվեց
14:46
28 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ Հայաստանում Հակակոռուպցիոն կոալիցիա հիմնադրվեց։

Ինչպես քննարկման ընթացքում նշեց «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը՝ ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում:

Միջոցառման ընթացքում հաստատվեց 2014-2018թթ.–ի համար մշակված ծրագիրը։

«Ծրագրի շրջանակում կհզորացվեն ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների դիտարկման և վերահսկողության կարողությունները, կկազմակերպվեն հակակոռուպցիոն դասընթացներ ՀՀ մարզերում ինչպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, այնպես էլ ԶԼՄ-ների համար՝ կոռուպցիոն բնույթի և տեղեկատվության ազատության խնդիրներն առավել լավ ըմբռնելու համար», - ասաց Զադոյանը։

Նրա խոսքով` հանրային վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու և հետաքննական ծրագրեր իրականացնելու նպատակով կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ: Արդյունքում պետք է ձևավորվի քաղաքացիական հասարակության կազմակերպություններ-կառավարություն կայուն երկխոսություն։

Հակակոռուպցիոն կոալիցիան ֆինանսական աջակցություն է ստանում Եվրոպական միության կողմից, որի տևողություն է լինելու 3 տարի, իսկ ծրագրի բյուջեն կազմում է 650 հազար եվրո:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:17
07 Դեկտեմբերի 2017
Սուրենյանը հերքել է ձմռանը բարձր ջերմաստիճանի և երկրաշարժի հավանականության կապը
Հիշեցնենք, որ Հայաստանի պատմության ընթացքում գրանցված ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժից անցել է 29 տարի։
10:15
07 Դեկտեմբերի 2017
Վերա Բրեժնևան փայլել է հայ դիզայների զգեստով (ՖՈՏՈ)
Վերա Բրեժնևան ներկայացրել է հայ դիզայներ Հայկ Ավանեսյանի զգեստը։
20:35
06 Դեկտեմբերի 2017
Հայ խոհարարը ծիծաղելի է անվանել տոլմայի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշումը. «Նովոստի–Արմենիա»–ի էքսկլյուզիվ
Սեդրակ Մամուլյանը ծիծաղելի է համարում Ադրբեջանի կողմից տոլմայի պատրաստման բաղադրատոմսը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընգրկելու վերաբերյալ որոշումը։  
14:56
06 Դեկտեմբերի 2017
Հայկական քոչարին` ՅՈԻՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (ՎԻԴԵՈ)
Հայկական քոչարին ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
13:10
06 Դեկտեմբերի 2017
Ադրբեջանը վերջնականապես յուրացրեց հայկական տոլման. այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկեց Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթը։
12:22
06 Դեկտեմբերի 2017
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ մեքենաների համար
Ձյան առատ տեղումների պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է։
13:35
04 Դեկտեմբերի 2017
Հայաստանը չի հաստատում Մոսկվա–Երևան չվերթերի չեղարկումը
Հայկական ավիացիոն կառույցները «Նովոստի–Արմենիա» գործակալությանը չեն հաստատում Մոսկվա–Երևան որոշ չվերթերի չեղարկման լուրերը։
11:31
04 Դեկտեմբերի 2017
Հրապարակվել է այս գիշեր երկնքում հայտնված գերլուսնի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Այս գիշեր երկրագնդի բնակիչները կարող էին դառնալ գերլուսնի ականատեսը։
19:20
03 Դեկտեմբերի 2017
Կառլես Պույոլ. «Հայերը շատ ուժեղ մարդիկ են՝ ուժեղ բնավորությամբ» (ՎԻԴԵՈ)
Հայտնի ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը հյուրընկալվել է «Պրոժեկտորպերիսհիլթոն» ծրագրում:
15:27
03 Դեկտեմբերի 2017
Նախաճաշից հրաժարվելը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների
Պարզվել է, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել նախաճաշից հրաժարվելը։
20:41
02 Դեկտեմբերի 2017
Մոսկվացի տատիկը 5 մլն ռուբլով անմահության բուժահեղուկ է գնել
Մոսկվայում 72-ամյա թոշակառու կինը խարդախների զոհ է դարձել:
19:27
02 Դեկտեմբերի 2017
Օծանելիքի բույրի տևողությունը երկար պահելու պարզ հնարք
Յուրաքանչյուր կին չի պատկերացնում իրեն առանց սիրելի բույրի, քանի որ օծանելիքի օգտագործումն անբացատրելի հաճույք է պատճառում։