483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Մեծ Բրիտանիայում 18 տարվա ընթացքում առաջին անգամ ավելի քան մեկ միլիոն վինիլային ձայնապնակ է վաճառվել
22:18
28 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Քանի որ շուտով ձայնապնակների հիթ–շքերթ է լինելու, այդ կապակցությամբ Մեծ Բրիտանիայում 18 տարվա ընթացքում առաջին անգամ ավելի քան մեկ միլիոն վինիլային ձայնապնակ է վաճառվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Անիրական է թվում այն փաստը, որ մի դարաշրջանում, երբ մենք խոսում են թվային երաժշտության մասին, այս հրաշալի «հնությունը» դեռ այսքան պահանջարկ ունի»,– Բի–բի–սին ներկայացնում է Official Charts ընկերության մենեջերի խոսքը։ Հենց այս ընկերությունն է պատրաստվում առաջիկայում ձայնապնակների ամենշաբաթյա հիթ–շքերթ անցկացնել։

Նա հայտնել է, որ հինգ տարի առաջ այս բիզնեսի շրջանառությունը տարեկան 5 միլիոն ֆունտ ստեռլինգ էր գնահատվում, իսկ այս տարի` 20 միլիոնից ոչ պակաս։

Միլիոնի շեմը հաղթահարվել է նախորդ շաբաթ, և ամենամեծ պահանջարկ ունեցող ձայնապնակը եղել է Դևիդ Բոուի «Nothing Has Changed» ստեղծագործությունը։ Սպասվում է, որ մինչև Ծննդյան տոներ ձայնապնակների վաճառքը կհասնի 1.2 միլիոնի։

Rough Trade խանութների ցանցի հիմնադիր Նեյջել Հաուսը փորձել է բացատրել ձայնապնակի հանդեպ աճող հետաքրքրությունը։ «Որոշ ձայնագրություններ... ինձ դուր է գալիս` ինչպես են դրանք մաշվում։ Խունացած լուսանկարի պես է։ Դա է ձայնապնակի հմայքի բաղադրիչը»,– ասել է նա։

Ամսվա սկզբին ռեկորդ էր սահմանել Pink Floyd խմբի «The Endless River» ալբոմը` դառնալով ամսվա ամենաարագ վաճառված ձայնապնակը։ Այնուհանդերձ պետք է նշել, որ ձայնապնակի ընդամենը 6 հազար պատվեր էր եղել, այդ պատճառով ոլորտի ներկայացուցիչները կարծում են, որ ձայնապնակները իսկապես կհետաքրքրեն միայն նման հավաքածուներ ունեցողներին։

Նշվում է, որ գնված ձայնագրությունների գրեթե 15 տոկոսը գոնե մեկ անգամ «լսվելու փառքին» չի արժանանում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:35
02 Նոյեմբերի 2017
Disneyland և Universal–ի խորհրդատուները կօգնեն Հայաստանին Noyland կառուցել
Նախատեսվում է ստեղծել լուրջ ծրագիր, որը հետաքրքիր զարգացում կունենա։
13:56
02 Նոյեմբերի 2017
Հնդկաստանում հազվագյուտ սիամական երկվորյակներ են ծնվել (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանում հազվագյուտ սիամական երկվորյակներ են ծնվել` ընդհանուր մարմնով և վերջույթներով, սակայն երկու գլխով։
11:29
02 Նոյեմբերի 2017
Հոլիվուդում իսկական համաճարակ է. Դասթին Հոֆմանին մեղադրել են սեքսուալ ոտնձգությունների մեջ
Բլոգեր Աննա Գրեմ Հանթերը հայտարարել է, որ նա սեքսուալ բնույթի ոտնձգությունների է ենթարկվել դերասան Դասթին Հոֆմանի կողմից:
03:34
02 Նոյեմբերի 2017
«Մահացու ինքնավար զենքի» կիրառման հետ կապված հայկական հրատապ բանաձևն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ում. Արմեն Աշոտյան
Բանաձևին դեմ է քվեարկել ադրբեջանական պատվիրակությունը:
19:59
31 Հոկտեմբերի 2017
Քիմ Քարդաշյանին մեղադրել են ռասիզմի մեջ (ՎԻԴԵՈ)
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը բացասական մեկնաբանությունների տարափի է արժանացել:
22:56
30 Հոկտեմբերի 2017
Ծառայությունից խուսափած հայեր են ձերբակալվել Ռուսաստանում
/. Ռուսաստանում երկու հայ է ձերբակալվել, ովքեր գտնվում են հետախուզման մեջ զինվորական ծառայությունից խուսափելու կասկածանքով։
21:49
30 Հոկտեմբերի 2017
Իսլամիստները սպառնում են սպանել Մեսսիին և Նեյմարին աշխարհի առաջնության ժամանակ (ՖՈՏՈ)
Իսլամիստական խմբավորումները սպառնում են սպանել Լիոնել Մեսսիին և Նեյմարին, ինչպես նաև մարզիչ Դիդիե Դեշամին։
20:34
30 Հոկտեմբերի 2017
Վիկտորիա Բոնյան սիրավեպ է սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից մեկի հետ (ՖՈՏՈ)
Օգոստոսին Վիկտորիա Բոնյա գաղտնի դաջվածք էր արել իր նոր սիրեցյալի անվան սկզբնատառերով։
04:48
30 Հոկտեմբերի 2017
Հայտնի է ծերության դեմ պայքարի միջոցը
Գիտնականները պարզել են ծերության դեմ պայքարի միջոցը։
03:21
30 Հոկտեմբերի 2017
Ինչպե՞ս բացահայտել կնոջ սուտը
Ինչպե՞ս պարզել, որ կինը ստում է։
01:58
30 Հոկտեմբերի 2017
Արագ և հուսալի դիետա. ազատվեք 3–5 կգ ավելորդ քաշից
Ներկայացնում ենք արագ և հուսալի դիետա, որի միջոցով կարելի է արագորեն ազատվել 3–5 կգ ավելորդ քաշից։
00:43
30 Հոկտեմբերի 2017
Հայտնի են հիվանդությունները, որոնցից կարող է պաշտպանել շունը
Պարզվել է, որ շները կարող են պաշտպանել մի շարք հիվանդություններից։