478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանի խորհրդարանը կողմ է ՆԳՆ–ի` գաղտնալսման իրավունքի պահպանմանը
12:32
28 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վրաստանի խորհրդարանը հինգշաբթի երեկոյան առաջին ընթերցմամբ օրենսդրական փաթեթ է ընդունել գաղտնալսման վերաբերյալ, որը պահպանում է ՆԳՆ–ի`անձնական տվյալների հասանելիության իրավունքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես հայտնում է «Նովոստի–Գրուզիա» գործակալությունը` պատգամավորների մեծամասնությունը կողմ է, այսպես կոչված, երկու բանալիների համակարգի ներդրմանը` մեկը անձնական տվյալների պաշտպանության տեսուչի մոտ, մյուսը` ՆԳՆ–ում։ Կառավարության հավանությանն արժանացած օրինագծերի փաթեթի հեղինակներն են` մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման խորհրդարանական կոմիտեի նախագահ Էկա Բեսելիան, պատգամավոր Գեդևան Փոփհաձեն և պաշտպանության ու անվտանգության կոմիտեի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին։

Միաժամանակ, չեն անցել իրավաբանական հարցերի խորհրդարանական կոմիտեի նախագահ Վախթանգ Խմալաձեի առաջարկած օրինագծերը։ «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի կազմում ընդգրկված  Հանրապետական կուսակցության անդամն առաջարկում էր, այսպես կոչված, մեկ բանալու ներդրում` Հաղորդակցությունների ազգային հանձնաժողովում։

Բեսելիա–Փոփխաձե–Սեսիաշվիլի օրինագծերը հավաքել են այսքան թվով քվեներ` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի փոփոխություններ` 75 «կողմ», 58 «դեմ», Քրեակատարողական օրենսգրքի փոփոխություններ` 75 «կողմ», 58 «դեմ», «Էլեկտրոնային հաղորդակցությունների մասին» օրենքի փոփոխություններ` 75 «կողմ», 58 «դեմ», «Պետական գաղտնիքի մասին» օրենքի փոփոխություններ` 74 «կողմ», 57 «դեմ»։

Միաժամանակ, Խմալաձեի առաջարկած փոփոխությունները «Էլեկտրոնային հաղորդակցությունների մասին» օրենքին կողմ է քվեարկել 61 , «դեմ»  71 պատգամավոր,  իսկ Քրեակատարողական օրենսգրքի փոփոխություններին կողմ է քվեարկել 61 , «դեմ» 72 պատգամավոր։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը:
16:35
08 Օգոստոսի 2017
Հայաստանը կմասնակցի Մոսկվայի հրավառության շքեղ փառատոնին
Թիմերը երկինք բաց կթողնեն շուրջ 60 հազար համազարկ
15:30
08 Օգոստոսի 2017
«Կորեական Խալկ» մականունով բոդիբիլդերը հարերենով ողջույնի խոսք է ձայնագրել (ՎԻԴԵՈ)
Տեսագրությունում նա հայերենով վանկարկում է   «Հայաստան», «Հայաստան»:
14:57
08 Օգոստոսի 2017
Սպառողական վարկեր «Մայրական կապիտալի» հաշիվների առկայության դեպքում ՎՏԲ–Հայաստան Բանկից
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է իր վարկային պրոդուկտների շարքը:
16:01
07 Օգոստոսի 2017
Քլոյե Քարդաշյանը սեր է խոստովանել հայերենով (ՖՈՏՈ)
Աղջիկը մակագրել է 26-ամյա ընկերոջ հետ համատեղ լուսանկարը։