482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Նորարարությունների շնորհիվ Հայաստանի ոստիկանության պետական պահպանության վարչության ծառայությունների որակը 2015թ.–ից կբարձրանա
18:05
27 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բարձր տեխնոլոգիական նորարարությունների շնորհիվ Հայաստանի ոստիկանության պետական պահպանության վարչության մատուցած ծառայությունների որակը 2015 թվականից կբարձրանա, ասաց Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալ Վարդան Մինասյանը։

«Տներում, պահպանվող օբյեկտներում, նույնիսկ մեքենաներում կանչի կոճակի համակարգ կներդրվի»,– հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց նա։

Ներկայացնելով այս տարվա 10 ամիսներին գերատեսչության գործունեության արդյունքները` Մինասյանը հայտնեց, որ պետական պահպանության վարչության ստորաբաժանումներով պահպանվող օբյեկտների թվում են` 995 տեխնիկական կառույցներ, ստորգետնյա գազապահոցներ, Հրազդանի ՀԷԿ–ը, Երևանի ՀԷԿ–ը, «Մատենադարան» հնագույն ձեռագրերի ինստիտուտ–թանգարանը, Հայաստանի ազգային գրադարանը, Ազգային պատկերասրահը և մշակութային այլ օբյեկտներ։

«Մենք տրամադրում ենք օբյեկտների հսկողության, թիկնապահների, արժեքավոր իրերի հսկողության ծառայություններ և այլն»,– պարզաբանեց նա` ավելացնելով, որ այդ ծառայություններից կարող է օգտվել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի։

Գլխավոր վարչության պետի տեղակալը միաժամանակ նշեց, որ ՀՀ քաղաքացիների շրջանում տարեցտարի աճում է Ոստիկանության պետական պահպանության ծառայությունների նկատմամբ հետաքրքրությունը։

Նա հայտնեց, որ Պետական պահպանության վարչության ստորաբաժանումների կողմից պահպանվող օբկեկտներում այս տարվա 10 ամիսներին կատարվել է 18 հանցագործություն, որոնցից 2 դեպքը` բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ, անձնական գույքի կողոպուտի 11 դեպք, գողության 3 փորձ, դիտավորությամբ գույք ոչնչացնելու 1 դեպք, հոգեբուժարանից փախչելու 1 դեպք։

Հաշվետու ժամանակահատվածում Պետական պահպանության գլխավոր վարչության աշխատողների աջակցությամբ բացահայտվել է 103 հանցագործություն, ձերբակալվել է 267 քաղաքացի, որոնցից 103–ը` հանցագործություն կատարելու կասկածանքով, 164–ը` վարչական իրավախախտումների պատճառով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:57
08 Դեկտեմբերի 2016
Business Insider-ը նշել է 2016 թվականի ամենավատ ֆիլմերը
Business Insider պորտալը կազմել է 2016 թվականի 25 ամենաձախողված ֆիլմերը։
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։
13:41
07 Դեկտեմբերի 2016
Պայծառ ասուպ է անցել Սիբիրի երկնքով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է տիեզերական մարմնի անկումը Արևելյան Սիբիրի երկնքում:
13:39
07 Դեկտեմբերի 2016
Երևանում 29-ամյա կինը եռյակ է լույս աշխարհ բերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նախօրեին` դեկտեմբերի 6-ին, «Սեբաստիա» ծննդատանը եռյակ է ծնվել։
13:14
07 Դեկտեմբերի 2016
Շոումեն Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում հայկական խոհանոցի ռեստորան կբացի
Ռուս ճանաչված շոումեն, դերասան և հաղորդավար Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում բացում է Eshak ռեստորանը, որի ճաշացանկում կան հայկական խոհանոցի ճաշատեսակներ:
12:33
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Հայ պատգամավորները չորեքշաբթի Ազգային ժողովի նիստին մեկ րոպե լռութամբ հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: