486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
Պաղեստինցի ռադիոհաղորդավարը 50–ժամանոց մարաթոնը միայնակ է անցկացրել և Գինեսի ռեկորդի հավակնորդ դարձել
15:23
27 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Պաղեստինցի լրագրող Թալաթ Ալավին Գինեսի ռեկորդի հավակնորդ է դարձել պատմության ամենաերկար մարաթոնի համար, որը նա 50 ժամ շարունակ միայնակ է վարել, հայտնում է «Ռայա ՖՄ» տեղական ռադիոկայանը, որտեղ իրականացվել է ակցիան, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ալավին եթեր է դուրս եկել երկուշաբթի կեսօրին (Երևանի ժամանակով`14.00) և ավարտել է աշխատանքը չորեքշաբթի 14։00–ին։ Այդ ընթացքում նա հարցազրույց է վերցրել տասնյակ մարդկանցից` սովորական բանվորներից մինչև Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասն ու վարչապետ Ռամի Համդալին` նրա հետ քննարկելով տնտեսության, բնապահպանության և քաղաքականության հարցեր, ներառյալ` Իսրայելի հետ հակամարտությունը։

Ռադիոմարաթոնի ընթացքում Ալավին պայմանավորվածություն է ձեռք բերել կարիքավոր պաղեստինցիներին  հաշմանդամի 18 սայլակ, երկու տուն նորոգելու, Հևրոնի շրջաններից մեկի բնակիչներին հարկային արտոնություններ տրամադրելու, Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում փոքր բիզնեսի 12 նախագիծ իրականացնելու մասին, թվարկել է ռադիոկայանը։

«Ռայա ՖՄ»–ի ղեկավարությունը հայտնել է, որ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար համապատասխան հարցման պատասխանը կլինի տասն օրվա ընթացքում։ Նախորդ ռեկորդակիրը լիբանանցի հաղորդավարուհի Ռիմա Նաջիմն էր, նրա ռեկորդը սահմանվել է 2013 թվականի դեկտեմբերի 6-8–ը և կազմել էր 46 ժամ և 20 վայրկյան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։
10:15
15 Փետրվարի 2017
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում։
18:23
14 Փետրվարի 2017
Դատապարտյալն աղջկա ինտիմ լուսանկարները չհրապարակելու դիմաց գումար է պահանջել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանցագործի մտադրությունը փոխվել է, ու նա հեռախոսի փոխարեն փող է ուզել, տուժողն էլ դիմել է ոստիկանութուն։
14:57
14 Փետրվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանի կինն անակնկալ է մատուցել ամուսնուն ծննդյան օրվա առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Comedy Club-ի հանրաճանաչ ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանն իր ծննդյան օրվա կապակցությամբ անակնկալ նվեր է ստացել կնոջից` Ժաննա Լևինա-Մարտիրոսյանից:
11:58
13 Փետրվարի 2017
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Փետրվարի 13-ի ժամը 11:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
19:12
12 Փետրվարի 2017
Հայտնի է դարձել Սիրահարների օրը նշելու ամենամատչելի քաղաքը
Հետազոտություն է անցկացվել, որը թույլ է տվել ընտրել այն էժան քաղաքները, որտեղ կարելի է նշել Սուրբ Վալենտինի օրը: