480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայում աշխատանքն է սկսել հետխորհրդային պետությունների երիտասարդ լրագրողների դպրոցը
10:22
27 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 27–ին Մոսկվայում «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության հիման վրա աշխատանքն է սկսել Լրագրության դպրոցը հետխորհրդային պետությունների երիտասարդ լրագրողների համար։

Դպրոցի աշխատանքներին մասնակցում են լրագրողներ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից, Ուզբեկստանից, Ուկրաինայից, 7 Էստոնիայից:

Նախագծի նպատակն է աջակցել ԱՊՀ և Բալթյան երկրների, ինչպես նաև Վրաստանի ԶԼՄ–ների երիտասարդ ներկայացուցիչների պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը, նպաստել տեղեկատվական փոխգործակցությանը հետխորհրդային երկրների միջև։

Երկու օրվա ընթացքում հայտնի ռուս լրագրողները կանցկացնեն մասնագիտական թրեյնինգներ և վարպետության դասեր։ Այսպես` «Ինչպե՞ս դառնալ երիտասարդ լրագրող» վարպետության դաս կանցկացնի Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան, «Նեզավիսիմայա գազետա» թերթի հիմնադիր Վիտալի Տրետյակովը, «Ակտիվ դաս և լրագրության նոր ձևաչափեր» թեմայով թրեյնինգ կկազմակերպի «Ռուսսկի ռեպորտյոր» ամսագրի գիտության բաժնի խմբագիր Գրիգորի Տարասևիչը։

Դպրոցի շրջանակում հատուկ ուշադրություն կդարձվի «Մեդիան գլոբալ ճգնաժամերի պայմաններում» հրատապ թեմային։

Տնտեսական ինտեգրման հիմնական խնդիրներն ու հեռանկարային ուղղությունները կքննարկվեն դպրոցի մասնակիցների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Տատյանա Վալովայի հանդիպման ժամանակ։

Դպրոցի աշխատանքի ընթացքում կամփոփվեն արդյունքներն ու մրցանակներ կհանձնվեն լրագրողական էսսեների մրցույթի հաղթողներին, որը կազմակերպվել է Անդրկովկասի երկրների երիտասարդ լրագրողների շրջանում։

Նախագիծը կազմակերպվել է «Հյուսիս–հարավ» քաղաքագիտական ռուսական կենտրոնի կողմից` «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի հիման վրա, ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
10:30
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հաջորդ շաբաթվանից Հայաստանի գրեթե ողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
15:55
02 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում թույլ ձյուն է. Լարսի անցակետը փակ է
Դեկտեմբերի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
15:32
02 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը 2016 թ.-ին Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում:

12:33
02 Դեկտեմբերի 2016
Սեռական բնույթի գործողություններ են կատարվել 50-ամյա տղամարդու նկատմամբ Երևանում
50-ամյա տղամարդը հայտարարել է, որ 2 տղամարդիկ իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել:
20:26
01 Դեկտեմբերի 2016
Մառա Բաղդասարյանը հորն է ուղարկել դատարան իր փոխարեն
Սավյոլովի հաշտարար դատարանի նիստին չի ներկայացել մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը։

19:40
01 Դեկտեմբերի 2016
Victoria’s Secret 2016 շոու (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Փարիզի Grand Palais–ում անցկացվել է Victoria's Secret Fashion Show 2016–ը։
15:59
01 Դեկտեմբերի 2016
Հայկական Beeline-ը սմարթֆոնների նախատոնական վաճառք է անցկացնում
Beeline-ը հայտարարում է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիայի անցկացման մասին։
14:59
01 Դեկտեմբերի 2016
Հայ աղջիկն իր կիսամերկ լուսանկարներն ուղարկել է ընկերոջը, վերջինս էլ դրանք հրապարակել է համացանցում
26-ամյա աղջիկն իր հետ սիրային կապի մեջ գտնվող տղային ուղարկել է իր կիսամերկ լուսանկարները, երիտասարդն էլ հրապարակել է դրանք համացանցում:
11:23
01 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում. կան դժվարանցանելի ճանապարհներ
Դեկտեմբերի 1-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
22:12
30 Նոյեմբերի 2016
Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում
Հայաստանի որոշ քաղաքներում ձյան տեսքով տեղումներ են։