484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ խորհրդարանը հանդես է եկել ուղերձով «Հեռուստամարաթոն 2014»–ի կապակցությամբ
18:32
26 Նոյեմբերի 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների և «Արցախատուն» պատգամավորական խումբը չորեքշաբթի հանդես են եկել ուղերձով հինգշաբթի մեկնարկող «Հեռուստամարաթոն 2014»–ի կապակցությամբ, հաղորդում է ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը։

«Սիրելի հայրենակիցներ, նոյեմբերի 27-ին կկայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնը: Այն նվիրված է Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական ճանապարհի կառուցման եզրափակիչ փուլին: Արցախը Հայաստանին կապող երկրորդ ժամանակակից ճանապարհի շահագործման համար կատարվել է մեծածավալ աշխատանք: Խնդիր է դրված 2015թ-ին ավարտել մայրուղու ասֆալտապատումը», – նշվում է ուղերձում։

Փաստաթղթում նաև նշվում է, որ ավելորդ է ասել, թե ինչ նշանակություն ունի Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը թե անվտանգության, թե Արցախի հյուսիսային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման համար:

«Այդ ծրագիրն ունի նաև քաղաքական և հոգեբանական նշանակություն: Իրականացնելով այն` հայ ժողովուրդը վերահաստատում է Արցախի հարցում իր արդարացի դիրքորոշումը, տեր կանգնում ազատագրված հայրենիքի հզորացման գործին։ Հեռուստամարաթոնին մասնակցելու համար այս օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգներում է գտնվում Արցախի պատվիրակությունը` հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ։ Այդպիսով` խորհրդանշվում է Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնությունը», – նշվում է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ  այդ միասնության ակունքն արցախահայության 1988թ. սկսած ազատագրական շարժումն է:

«Դա ոչ միայն պատիվ, այլև մեծ պատասխանատվություն է: Եվ մենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին պետք է մասնակցենք այդ պատասխանատվության գիտակցությամբ», – նշվում է ուղերձում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։
19:11
23 Ապրիլի 2017
Սպանախը կարո՞ղ է քաղցկեղ առաջացնել
Սպանախը ամենաառողջարար բանջարեղեններից մեկն է, սակայն սխալ օգտագործման պարագայում այն կարող է քաղցկեղ առաջացնել:
17:51
23 Ապրիլի 2017
Մարդու պորտալարի արյունը ճանաչվել է երիտասարդացման միջոց
Ամերիկացի նեյրոկենսաբանները պարզել են, որ մարդու պորտալարի արյան մեջ պարունակվող սպիտակուցները երիտասարդացման միջոց են ծեր մկների համար:
16:30
23 Ապրիլի 2017
Ցուկերբերգը խոստացել է կանխել Facebook-ում սպանությունների մասին նորությունների հրապարակումը
Ցուկերբերգը խոստացել է անել ամեն ինչ` սոցցանցերում ԱՄՆ-ի Քլիվլենդում սպանության առցանց հեռարձակմանը նմանվող նյութերի հրապարակումը կանխելու համար:
13:46
23 Ապրիլի 2017
Վարդանյան եղբայրների դյուցազնական համարն առավելագույն միավորների է արժանացել «Փառքի րոպե» ռուսական շոուի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայաբնակ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ուժային ակրոբատիկ համար են ցուցադրել: