486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի խնդիրը կարող է լուծվել մինչև 2020 թվականը. UNAIDS
19:48
25 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի խնդիրը կարող է լուծվել մինչև 2020 թվականը, հայտարարել է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում UNAIDS–ի (Joint United Nations Programme on HIV/AIDS - UNAIDS) տարածաշրջանային տնօրեն Վինեյ Պատրիկ Սալդանան։

«Այժմ գիտականորեն ապացուցված է, որ մենք մինչև 2030թ.–ը կարող ենք վերջ դնել ՁԻԱՀ–ի համաճարակին։ Սակայն հաշվի առնելով Հայաստանում տիրող իրավիճակը` մենք կարծում ենք, որ 15 տարի սպասել պետք չէ», – ասաց Սալդանան ՁԻԱՀ–ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված ասուլիսի ժամանակ։

Նա նշեց, որ Հայաստանը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի այն քիչ երկրներից է, որտեղ չի գրանցվում ՄԻԱՎ վարակների նոր դեպքերի սպառնացող աճ և որտեղ հասանելի է ծառայությունների ողջ շրջանակը`, հիվանդների զննում, բուժում, խնամք, աջակցություն։

Բարի Կամքի դեսպանի կարգավիճակում պաշտոնական այց կատարելու համար Հայաստանը որպես առաջին երկիր ընտրած երգչուհի, դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, «Լուչ Վերի» բարեգործական հիմնադրամի նախագահ Վերա Բրեժնևան իր ընտրությունը բացատրում է այն փաստով, որ Հայաստանում առավելագույն ուշադրություն է դարձվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի խնդրին ինչպես իշխանությունների, այնպես էլ մասնագետների կողմից։

«Ես ընտրել եմ Հայաստանը ոչ այն պատճառով, որ այստեղ ինձ լավ եմ զգում։ Վերլուծելով և ուսումնասիրելով վիճակագրությունը` ես եկա այն եզրահանգման, որ չնայած այս պահին ՁԻԱՀ–ի համաճարակն ակտիվորեն տարածվում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածքում, այնուհանդերձ Հայաստանն առաջատար դիրքում է նվազագույն թվով հիվանդների և իշխանությունների ու մասնագետների կողմից առավելագույն ուշադրության, ինչպես նաև հասարակության աջակցության առումով», – ասաց Բրեժնևան։

Նրա խոսքով` փոքր թվով ՄԻԱՎ վարակակիրների առկայության դեպքում նրանց նկատմամբ խտրականության խնդիր, ամեն դեպքում, գոյություն ունի։ Որքան բարձր է խտրականության մակարդակը, ՄԻԱՎ դրական ստատուս ունեցող մարդիկ այնքան ավելի շատ են վախենում դիմել օգնություն ստանալու, բուժվելու և հետագա վարակը կանխելու ու նորմալ կյանքով ապրելու համար։

«Բոլորը պետք է իմանան, որ ՄԻԱՎ–ը խրոնիկ հիվանդություն է, որի առկայությամբ կարելի է ապրել երկար և երջանիկ երկու դեպքում` սեփական կարգավիճակն ընդունելու և բուժում ստանալու դեպքում։ Եվ դա պետք է լինի հասարակության աջակցությամբ։ Որքան ավելի բարի և համբերատար կլինի հասարակությունը ՄԻԱՎ վարակակիրների նկատմամբ, այնքան ավելի հեշտ կլինի բացահայտել վիրուսակիրներին և ինտեգրել նրանց հասարակության մեջ», – կարծում է Բարի կամքի դեսպանը։

Ընթացիկ տարվա հուլիսի 1–ի տվյալներով` Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների թիվը կազմում է 1785 մարդ, սակայն հաշվարկային տվյալներով` երկրում բնակվում է 3700 ՄԻԱՎ վարակակիր։ Հայաստանում ՄԻԱՎ–ի առաջին դեպքը գրանցվել է 1988թ.–ին, այդ ժամանակից ի վեր երկրում գրանցվել է 382 մահացության դեպք, ինչը կազմում է բոլոր վարակակիրների 21 տոկոսը։ ՄԻԱՎ–ով վարակվելու ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում, Երևանում և Արմավիրի մարզում։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:01
27 Փետրվարի 2017
Թինա Կանդելակին հայկական գաթա է փնտրում մոսկովյան շուկայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանցի հեռուստահաղորդավար, լրագրող և պրոդյուսեր Թինա Կանդելակին այցելել է մոսկովյան շուկաներից մեկի հայկական տաղավար:
20:15
26 Փետրվարի 2017
Տղամարդկանց երկարակեցությունը կախված է նրանց ընտրած կնոջից
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են տղամարդիկ պատկերացնում իրենց համար իդեալական կնոջը:
17:45
26 Փետրվարի 2017
Microsoft–ի սարքավորումների կառավարման ամպային նոր գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանում
Microsoft ընկերության Intune for Education գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանի դպրոցների համար:
20:35
25 Փետրվարի 2017
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Առջևում գարուն է, և շատ աղջիկներ ու կանայք մտածում եմ` ինչպես կարելի է ձերբազատվել ձմռան ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից։
19:25
25 Փետրվարի 2017
Ավստրալիայում մատուցողուհին պոչից քաշելով ռեստորանից դուրս է հանել հսկա մողեսի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորս օրում տեսանյութը դիտել է ավելի քան 310 հազար օգտատեր։
18:25
25 Փետրվարի 2017
Համեղ Պահք. հայկական պասուց կերակրատեսակների տասնյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողին ներկայացնել հայկական ավանդական խոհանոցի պասուց համեղ կերակրատեսակների լավագույն տասնյակը։
17:23
25 Փետրվարի 2017
Չեխիայում հայրերն արձակուրդ կունենան երեխայի ծնունդից հետո
Չեխական խորհրդարանը հավանություն է տվել երեխայի ծնունդից հետո հայրերի համար արձակուրդ սահմանելու որոշմանը:
16:25
25 Փետրվարի 2017
Երևանաբնակ տղամարդը ԱՄԷ–ում աշխատանքային շահագործման է ենթարկվել
Երևանաբնակ 38-ամյա տղամարդը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային շահագործման է ենթարկվել:
15:15
25 Փետրվարի 2017
Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։
14:25
25 Փետրվարի 2017
Հանգստյան օրերին տեղի կունենա այս տարվա առաջին արեգակնային խավարումը
Հանգստյան օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են դառնալ աստղագիտական եզակի երևույթներից մեկի`արեգակնային խավարման ականատեսը։
13:11
25 Փետրվարի 2017
Facebook-ի օգտատերերը հայտնում են խափանումների մասին
Ֆեյսբուքում խափանումներ են նկատվում: