485.74
+0.58
561.81
-1.12
8.27
+0.04
+10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ավելի քան 700 մարդ անվճար բուժում է ստանում ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնում
17:28
25 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնում այս պահին անվճար հակառետրովիրուսային բուժում է ստանում 717 մարդ, ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը։

«Բուժման շնորհիվ այդ մարդիկ լիարժեք կյանքով ապրելու և աշխատելու հնարավորություն են ստանում», – ասաց Պողոսյանը ՁԻԱՀ–ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված ասուլիսի ժամանակ։

Նա նաև տեղեկացրեց, որ այժմ Հայաստանում իրականացվում է ՁԻԱՀ–ի դեմ պայքարի երրորդ ազգային ծրագիրը։

Նրա խոսքով` Հայաստանում անցկացվում են նաև համալիր միջոցառումներ, որոնց նպատակը մորից երեխային ՁԻԱՀ վարակի փոխանցումը կանխարգելելն է։ Միջոցառումների շնորհիվ 2007թ.–ից պրոֆիլակտիկա անցած մայրերի թվում վիրուսը երեխային փոխանցելու ոչ մի դեպք չի գրանցվել։

«2001թ.–ից Հայաստանում արյան փոխներարկման ժամանակ ՁԻԱՀ–ի փոխանցման դեպք չի գրանցվել։ Ուժեղացվել է ՁԻԱՀ–ի տարածման նկատմամբ վերահսկողությունը։ ՁԻԱՀ–ի բուժման և կանխարգելման ոլորտում բուժսպասարկումը բարձր մակարդակով է իրականացվում», – ասաց նա։

Նա նաև նշեց, որ Հայաստանի 100 գյուղական համայնքում իրականացվում են ՁԻԱՀ–ի կանխման ծրագրեր բնակչության խոցելի շերտերի` աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների շրջանում։ Այսօր Հայաստանում գործում են շարժական բժշկական խմբեր, ինչպես նաև` շարժական ախտորոշիչ կլինիկա։ Բարելավվել է նաև ՁԻԱՀ–ով հիվանդների իրավունքները կարգավորող օրենսդրական դաշտը։

«ՀՀ առողջապահության նախարարությունը կարևորում է ՁԻԱՀ–ի դեմ պայքարին, ինչպես նաև այդ ոլորտում ՄԱԿ–ի հետ փոխգործակցությանն ուղղված միջոցառումները։ 1988թ.–ից, երբ Հայաստանում գրանցվեցին ՁԻԱՀ–ով վարակվելու առաջին դեպքերը, մեր երկրում այդ հիվանդության կանխման և բուժման մեծ փորձ է կուտակվել», – ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով` Հայաստանում նկատվել է հիվանդների թվի նվազման միտում, ինչը նշում են նաև միջազգային փորձագետները։

Ընթացիկ տարվա հուլիսի 1–ի տվյալներով` Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների թիվը կազմում է 1785 մարդ, սակայն հաշվարկային տվյալներով` երկրում բնակվում է 3700 ՄԻԱՎ վարակակիր։ Հայաստանում ՄԻԱՎ–ի առաջին դեպքը գրանցվել է 1988թ.–ին, այդ ժամանակից ի վեր երկրում գրանցվել է 382 մահացության դեպք, ինչը կազմում է բոլոր վարակակիրների 21 տոկոսը։ ՄԻԱՎ–ով վարակվելու ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում, Երևանում և Արմավիրի մարզում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:14
07 Նոյեմբերի 2017
Բրիտանացի միլիարդերը ամենօրյա չվերթեր կիրականացնի տիեզերք
SpaceShipTwo Unity նավը 2014 թվականին կործանված Enterprise նավի կատարելագործված տարբերակն է։
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին:
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։
18:50
04 Նոյեմբերի 2017
Ասպիրինն օգնում է կանխել լյարդի քաղցկեղը
Ասպիրինը դրական է ազդում իմունոթերապիայի վրա։
17:25
04 Նոյեմբերի 2017
Ստեղծվել է ապագայի մեքենա (ՎԻԴԵՈ)
Ապագայի մեքենան ապակե գնդի տեսք ունի` առանց անիվների:
14:11
04 Նոյեմբերի 2017
Անջելինա Ջոլին գաղտնի ամուսնանում է
Անջելինա Ջոլին կրկին պատրաստվում է ամուսնանալ։