+28
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանի վարչապետը հայտարարեց, որ երկրում տրված դիպլոմները կճանաչվեն Եվրոպայում
16:48
21 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վրաստանում տրված դիպլոմները կընդունվեն եվրոպական ընդհանուր կրթական տարածքում, ուրբաթ հայտնեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Կրթության և գիտության համակարգի զարգացման հիմնական ռազմավարական ուղղությունները» համաժողովում։

Միջոցառմանը Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամարա Սանիկիձեն ներկայացրել է երկրի կրթական համակարգի զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը։

Ինչպես հայտնել է Ղարիբաշվիլին, ավելի վաղ ստորագրած պայմանագրի համաձայն` որակի վերահսկողության և գնահատման համակարգը Վրաստանում համապատասխանում է եվրոպական չափանիշներին։ «Վրաստանում տրված դիպլոմները և որակավորումները կճանաչվեն եվրոպական ընդհանուր կրթական տարածքում»,– ասաց նա։ Վարչապետը հայտարարեց, որ Վրաստանի կրթության համակարգի զարգացման ռազմավարությունում հաշվի են առնվել աշխարհի առաջատար երկրների և Եվրամիության ցուցումները։

«Նախորդ տարի կատարվել է առաջին քայլն այդ ուղղությամբ` 157 դոկտորանտներ մեծ դրամաշնորհ են ստացել և հնարավորություն ունեցել լիարժեք շարունակելու գիտական ուսումնասիրությունը։ Այդպիսի օգնություն ավելի շատ կլինի և կշարունակվի հետագայում»,– նշել է վարչապետը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Կրթական համակարգի զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը պատրաստել է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը ոչ կառավարական հատվածի մասնակցությամբ։ Համաշխարհային բանկի օժանդակությամբ անցկացվել է համակարգի լիարժեք ուսումնասիրություն, որի արդյունքում մշակվել են համապատասխան հրահանգներ։ Կոնկրետ թեմաների հրապարակային քննարկումից հետո Վրաստանի կառավարությունը կհաստատի փաստաթուղթը որպես գործողությունների ծրագիր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը:
16:35
08 Օգոստոսի 2017
Հայաստանը կմասնակցի Մոսկվայի հրավառության շքեղ փառատոնին
Թիմերը երկինք բաց կթողնեն շուրջ 60 հազար համազարկ
15:30
08 Օգոստոսի 2017
«Կորեական Խալկ» մականունով բոդիբիլդերը հարերենով ողջույնի խոսք է ձայնագրել (ՎԻԴԵՈ)
Տեսագրությունում նա հայերենով վանկարկում է   «Հայաստան», «Հայաստան»:
14:57
08 Օգոստոսի 2017
Սպառողական վարկեր «Մայրական կապիտալի» հաշիվների առկայության դեպքում ՎՏԲ–Հայաստան Բանկից
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է իր վարկային պրոդուկտների շարքը:
16:01
07 Օգոստոսի 2017
Քլոյե Քարդաշյանը սեր է խոստովանել հայերենով (ՖՈՏՈ)
Աղջիկը մակագրել է 26-ամյա ընկերոջ հետ համատեղ լուսանկարը։
19:52
06 Օգոստոսի 2017
Ճի՞շտ է, որ մեղրը տարիների ընթացքում չի փչանում
Թեև հին մեղր պիտանի է օգտագործման համար, սակայն անորակ արտադրանք է համարվում