486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-7
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանիայի տաբլոիդի նախկին գլխավոր խմբագիրը, ով անազատության մեջ էր գաղտնալսման համար, ժամանակից շուտ ազատ է արձակվել
14:17
21 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բրիտանական News of the World տաբլոիդի նախկին գլխավոր խմբագիր Էնդի Քոուլսոնին, ով 18 ամսվա ազատազրկման էր դատապարտվել արքայական ընտանիքի անդամների հեռախոսազրույցների գաղտնալսման համար, ազատ են արձակել հինգ ամսվա կալանքից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Բրիտանական առանձին պարբերականների լրագրողների աշխատանքի անօրինական մեթոդների հետ կապված սկանդալը բռնկվել է 2011 թվականի հուլիսին։ Այն ժամանակ պարզվել էր, որ News of the World պարբերականը գաղտնալսում էր հազարավոր ոչ միայն հայտնի դեմքերի, այլ նաև հանցագործությունների և ահաբեկությունների զոհ դարձած բրիտանացիների հեռախոսների ձայնային փոստը։ Պապարացիները նաև վարձում էին մասնավոր խուզարկուների և կաշառում ոստիկանության աշխատակիցներին սենսացիոն տեղեկություն ստանալու համար։

Telegraph թերթի տվյալներով` Քոուլսոնը, ով News of the World–ի գլխավոր խմբագրի հրաժարականից հետո դարձել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հաղորդակցությունների տնօրեն, դուրս է եկել Hollesley Bay բանտից հուլիսին կալանավորվելուց 20 շաբաթ անց։ Քոուլսոնին պարտադրել են կրել էլեկտրոնային ցուցիչ, որի օգնությամբ հնարավոր կլինի հետևել նրա գտնվելու վայրը։

News of the World–ի գործով լսումները սկսվել էին 2013 թվականի հոկտեմբերին։ Այն ժամանակ տաբլոիդի երեք աշխատակիցներ` ավագ թղթակից Նևիլ Թերլբեքը, լուրերի բաժնի խմբագրի օգնական Ջեյմս Ուիթերափը և լուրերի բաժի խմբագիր Գրեգ Միսկիվը խոստովանել էին խոսակցությունների գաղտնալսմանն իրենց մեղավորությունը։ Մեղքը խոստովանել էր նաև մասնավոր խուզարկու Գլեն Մալքեյրը, ով գործակցում էր պարբերականի հետ։ Նրանց առաջադրվել է մեղադրանք15 կետով։

Ավելի վաղ News of the World թերթը սկանդալի պատճառով փակվել էր, ինչից հետո մի շարք աղմկալի ազատումներ էին եղել։ Իրենց պաշտոններից հեռացել էին, մասնավորապես, պարբերականի ղեկավար Ռեբեկա Բրուքսը և Սքոթլենդ–Յարդի ղեկավար սըր Փոլ Սթիվենսոնը։ Ռեբեկա Բրուքսը խուսափել է հետապնդումից, ատենակալները հանել են նրա վրայից մեղադրանքները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։
10:15
15 Փետրվարի 2017
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում։
18:23
14 Փետրվարի 2017
Դատապարտյալն աղջկա ինտիմ լուսանկարները չհրապարակելու դիմաց գումար է պահանջել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանցագործի մտադրությունը փոխվել է, ու նա հեռախոսի փոխարեն փող է ուզել, տուժողն էլ դիմել է ոստիկանութուն։
14:57
14 Փետրվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանի կինն անակնկալ է մատուցել ամուսնուն ծննդյան օրվա առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Comedy Club-ի հանրաճանաչ ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանն իր ծննդյան օրվա կապակցությամբ անակնկալ նվեր է ստացել կնոջից` Ժաննա Լևինա-Մարտիրոսյանից:
11:58
13 Փետրվարի 2017
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Փետրվարի 13-ի ժամը 11:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
19:12
12 Փետրվարի 2017
Հայտնի է դարձել Սիրահարների օրը նշելու ամենամատչելի քաղաքը
Հետազոտություն է անցկացվել, որը թույլ է տվել ընտրել այն էժան քաղաքները, որտեղ կարելի է նշել Սուրբ Վալենտինի օրը:
20:27
11 Փետրվարի 2017
H&M բրենդը ներկայացրել է ծովափի վերամշակված թափոններից պատրաստված զգեստ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Շվեդական H&M ընկերությունը ներկայացրել է էլեգանտ երեկոյան զգեստ, որը ստեղծելու համար մեծ մասամբ օգտագործվել են լողափերի թափոնները: