485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ մշակույթի նախարարը Վալանսի քաղաքապետի հետ Ստեփանակերտի հետ բարեկամություն հաստատելու հարցեր է քննարկել
13:08
20 Նոյեմբերի 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը Վալանսի քաղաքապետարանում հանդիպում է ունեցել Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնի հետ:

«Հանդիպման ընթացքում Նիկոլա Դարագոնը տեղեկացրել է, որ նոյեմբերի 17-ին Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի ներկայությամբ Վալանսի քաղաքապետարանում տեղի ունեցած պաշտոնական ընդունելության ժամանակ հայտարարել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակին անդամակցելու իր որոշման մասին»,– հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Շնորհակալություն հայտնելով Նիկոլա Դարագոնին այս նախաձեռնության համար` նախարարը վերջինիս է փոխանցել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի` Վալանս և Ստեփանակերտ քաղաքների միջև Բարեկամության հռչակագիր ստորագրելու առաջարկին պաշտոնական համաձայնությունը:

Հանդիպմանը ներկա էին նաև Բուրգ Լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն, Վալանսի փոխքաղաքապետ Անի Կուլակսեզյան-Ռոմին, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

Նույն օրը ԼՂՀ մշակույթի նախարարը, Բուրգ լե Վալանսի և Վալանսի քաղաքապետերը ներկա են գտնվել Բուրգ լե Վալանս և Շուշի քաղաքների միջև ստորագրված Բարեկամության հռչակագրից բխող մշակութային փոխգործակցության շրջանակներում կազմակերպված «Արցախի ձայներ» խմբի համերգին` Բուրգ լե Վալանսի Ռոնի թատրոնի դահլիճում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։
11:54
16 Հունվարի 2017
Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու խորհուրդներ
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում նշել է մի քանի կետ Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու վերաբերյալ։
20:15
15 Հունվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանը խոսել է «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագծի վերսկսման մասին
Ռուսաստանցի շոումեն, «Comedy Club»–ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ում տեսանյութ է հրապարակել` ակնարկելով, որ շուտով կվերսկսվի «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագիծը։
19:12
15 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց մարդու մեղադրանք է առաջադրվել
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց կասկածյալի մեղադրանք է առաջադրվել:
18:32
15 Հունվարի 2017
«Յանդեքս»–ի նոր բլուզների գրպանում կարելի է նոութբուք տեղավորել
«Յանդեքս. Առարկաներ» առցանց խանութի կայքում նոր բլուզներ են հայտնվել։
20:20
14 Հունվարի 2017
20–ամյա բրիտանացին երկրի առաջին հղի տղամարդն է
20-ամյա բրիտանացին Գլոչեսթերից առաջինն է Բրիտանիայում, ով հայտարարում  է իր հղիության մասին:
19:35
14 Հունվարի 2017
Չելյաբինսկի բնակիչը փչացրել է ալկոտեստերը սեփական շնչառությամբ երեք լիտր օղի խմելուց հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չելյաբինսկի բնակիչներից մեկը դարձել է ոչ միայն շրջանի առաջին սթափարանի այցելուն, այլ նաև կարողացել է փչացնել ալկոտեստերը:
18:25
14 Հունվարի 2017
Աշխարհի միլիարդատերերից մեկը` Ուորեն Բաֆեթը բորսայի անկման օրերին գումար է տնտեսում McDonald's–ում նախաճաշելիս
Berkshire Hathaway ներդրումային ընկերության ղեկավար, աշխարհի մեծությամբ երկրորդ ունեցվածքի տեր Ուորեն Բաֆեթը խոստովանել է, որ ֆոնդային շուկայի անկման օրերին գումար է տնտեսում McDonald's–ում նախաճաշելիս։
16:17
14 Հունվարի 2017
Սմարթֆոնով տարված վարորդը որոշել է ավտոբուսը ոտքով վարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ QQ չինական ռեսուրսում հայտնվել է մի տեսանյութ, որում ավտոբուսի վարորդը երթևեկության ժամանակ տարվել էր սմարթֆոնով և ոտքը դրել ղեկին:
12:19
14 Հունվարի 2017
Արարատյան դաշտավայրի տարածքում լճացած սառը օդային զանգվածների ուժն առաջիկայում չի թուլանա. մառախուղը կպահպանվի
Արարատյան դաշտավայրի և Երևանի տարածքում լճացած սառը օդային զանգվածների ուժն առաջիկա օրերին չի թուլանա։