481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի աղանդավորների ավելի քան 40%–ը երիտասարդներ են. փորձագետ
15:12
17 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի աղանդավորական կազմակերպությունների ավելի քան  40 տոկոսը երիտասարդներ են, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը։

«Նախորդ տարվանից սկսած` Հայաստանի աղանդավորական կառույցները սկսել են ակտիվորեն իրենց շարքերում ներգրավել երիտասարդների»,– ասաց Ամարյանը։

Ըստ նրա` ակտիվացել են Եհովայի վկաները։ «Նրանք քարոզչական ցուցատախտակներ են տեղադրում դպրոցների մոտ, տպում և բաժանում են պատկերազարդ գրականություն մուլտիպլիկացիոն կերպարներով, ինչը երեխաների շրջանում հետաքրքրություն է առաջացնում»,– ասաց Ամարյանը։

Բացի այդ, ըստ նրա, նախորդ տարի մորմոնների համաժողովի ժամանակ հայտարարվել է երիտասարդության հետ աշխատելու որոշման մասին։ «Նույնը կատարվում է խարիզմատ եկեղեցիներում, որոնց կազմում են ավելի քան 50 կրոնական կառույցներ»,– նշեց փորձագետը։

Ըստ նրա` Հայաստանում չկա նմանատիպ կազմակերպությունների գործունեությունը սահմանափակող օրենք, իսկ դրա մշակման համար պրոֆեսիոնալներ են անհրաժեշտ։ «Նման սահմանափակումների բացակայությունն ամենաթողություն է ծնում։ Միաժամանակ, խարիզմատ եկեղեցիներն ունեն իրենց տպարանները, որտեղ թողարկում են գրականություն, ձայնա և տեսասկավառակներ»,– ասաց փորձագետը։

Ամարյանի խոսքով` Հայաստանում կա կառույց, որը պետք է հետևի այդպիսի կազմակերպությունների աշխատանքին, նախևառաջ, նրանց քարոզչական գործունեությանը` դա Հայաստանի կառավարությանն առընթեր ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով բաժինն է, «բայց այն չի կատարում այդ գործառույթը»։

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի յոթերորդ կետը մասամբ է կարգավորում կրոնական կազմակերպությունների գործունեությունը։ Ոչ մի տեղ ասված չէ, որ նրանք իրավունք ունեն քարոզչություն իրականացնել փողոցում։ Ոստիկանությանն անհրաժեշտ է տեղում արձանագրություն կազմել և փոխանցել ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով բաժին։ Հավաքելով որոշակի թվով փաստաթղթեր` նրանք պետք է որոշեն, ուժի մեջ թողնե՞լ նմանատիպ կազմակերպությունների գործունեությունը, թե՞ ոչ»,– ընդգծեց Ամարյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:15
18 Հոկտեմբերի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Լևոն Հայրապետյանի մահը
Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter–ի իր միկրոբլոգում մեկնաբանել է հայ գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի մահը։
18:43
18 Հոկտեմբերի 2017
Որոշ դեպքերում արյան փոխներարկումը կարող է մահացու լինել. գիտնականներ
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 30 հազար հիվանդների հետազոտության տվյալները։
12:12
18 Հոկտեմբերի 2017
Մահացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը
Այսօր Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը։
10:51
18 Հոկտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը զարմացրել է բոլորին` խոսելով իր սիրելի գրքի մասին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զարմացրել է` նշելով, թե որն է իր սիրելի գիրքը։

20:07
17 Հոկտեմբերի 2017
ԱՀԿ–ն զգուշացնում է գրիպի ենթատեսակներից մեկի ակտիվացման մասին
Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը։

17:38
17 Հոկտեմբերի 2017
Ուժեղ հայուհին ապշեցրել է Ռուսաստանի «Я могу» շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Լեյլա Ամիրբեկյանն իր ուժով և տոկունությամբ ապշեցրել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Я могу» բացառիկ տաղանդների շոուի հանդիսատեսին։

14:04
17 Հոկտեմբերի 2017
Հռչակավոր Արա Գյուլերի անունով կկոչվի Ստամբուլի փողոցներից մեկը
Ստամբուլի փողոցներից կվերնանվանվի ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով:
12:48
17 Հոկտեմբերի 2017
Յուլիա Մանուչարյանը զարմացրել է «Ես կարող եմ» շոուի հանդիսատեսին իր բացառիկ տաղանդով (ՎԻԴԵՈ)
Հայուհի Յուլիա Մանուչարյանը ելույթ է ունեցել Առաջին ալիքով հեռարձակվող «Ես կարող եմ» տաղանդների բացառիկ շոուում:
11:51
17 Հոկտեմբերի 2017
Անաստասիա Ստոցկայան վերջին 7 տարվա ընթացքում առաջին անգամ հայ ամուսնու հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Ռուս հայտնի կատարող Անաստասիա Ստոցկայան իր ծննդյան օրվա առթիվ Instagram–ի իր էջում որոշել է անակնկալ մատուցել իր երկրպագուներին։
18:21
16 Հոկտեմբերի 2017
2019 թ.–ի «գրին քարտի» խաղարկության հայտերի գրանցումը նորից է սկսվում
2019թ. խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից:
14:16
16 Հոկտեմբերի 2017
Facebook–ի արդյունավետության չափանիշները. ինչ ե՞նք գնահատում (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Դուք էջ ունեք Facebook սոցցանցում, բայց շփոթվում եք վիճակագրությունը նայելի՞ս։
12:26
16 Հոկտեմբերի 2017
Դիզայներ Նուռը` Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակակիր (ՖՈՏՈ)
Հայտնի դիզայներ Նուռը (Արման Դավթյան) նվաճել է ժամանակակից արվեստի Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակը: