480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
0
Եղանակը Երևանում
Հայ
Բռնցքամարտիկ Մայք Թայսոնը ցանկանում է Օթելլո խաղալ
12:51
17 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը ցանկանում է Շեքսպիրի համանուն պիեսի էկրանավորված տարբերակում մարմնավորել Օթելլոյին, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա կարծում է, որ թատրոնի բեմում հանդես գալը բարդ գործ է, այդ պատճառով կցանկանար սկսել հեռուստատեսությունից։

«Ես շատ եմ ուզում խաղալ Շեքսպիրիր պիեսներից մեկում.... Հստակ չգիտեմ` ինչ դեր կուզենայի, սակայն ինձ անչափ հետաքրքիր է Օթելլոյի դերը»,– բռնցքամարտիկի խոսքն է մեջբերում Mirror թերթը։

«Արդյո՞ք հրաշալի չէր լինի Շեքսպիրի պիեսի էկրանավորված տարբերակում հանդես գալը։ Այդ սև տղան... Կարո՞ղ եք ինձ պատկերացնել Օթելլոյի դերում»,– Լաս Վեգասում Soul Train Awards երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ասել է նա լրագրողներին։

Թայսոնը խաղացել է ավելի քան 45 ֆիլմում, որոնցում նա հենց իր դերն է կատարել։ Բռնցքամարտիկը հանդես է եկել նաև «Տղամարդկանց հավաքույթ Վեգասում» ֆիլմի առաջին և երկրորդ մասերում։ Շուտով վարձույթում կհայտնվի ևս երկու ֆիլմ։

Թայսոնը բացարձակ չեմպիոն է եղել 1987-1990 թվականներին, այնուհետև նա մի քանի դատվածություն է ունեցել։ 1992 թվականին նրան ազատազրկել են բռնաբարության հոդվածով, և նա երեք տարի անցկացրել է բանտում։ 1997 թվականին Էվանդեր Հոլվիլդի հետ մենամարտում մրցակցի ականջը կծելուց հետո մեկ տարով զրկվել է բռնցքամարտիկի արտոնագրից և տուգանվել 3 միլիոն դոլարով։ 1998 թվականին բռնցքամարտիկին 3.5 ամսով ազատազրկել էին ծեծի համար, իսկ 2006 թվականին մեկօրյա բանտային պատիժ` թմրանյութեր օգտագործելու և թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու համար, 2009 թվականին էլ նրան ձերբակալել էին լրագրողին ծեծելու համար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
15:55
02 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում թույլ ձյուն է. Լարսի անցակետը փակ է
Դեկտեմբերի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
15:32
02 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը 2016 թ.-ին Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում:

12:33
02 Դեկտեմբերի 2016
Սեռական բնույթի գործողություններ են կատարվել 50-ամյա տղամարդու նկատմամբ Երևանում
50-ամյա տղամարդը հայտարարել է, որ 2 տղամարդիկ իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել:
20:26
01 Դեկտեմբերի 2016
Մառա Բաղդասարյանը հորն է ուղարկել դատարան իր փոխարեն
Սավյոլովի հաշտարար դատարանի նիստին չի ներկայացել մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը։

19:40
01 Դեկտեմբերի 2016
Victoria’s Secret 2016 շոու (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Փարիզի Grand Palais–ում անցկացվել է Victoria's Secret Fashion Show 2016–ը։
15:59
01 Դեկտեմբերի 2016
Հայկական Beeline-ը սմարթֆոնների նախատոնական վաճառք է անցկացնում
Beeline-ը հայտարարում է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիայի անցկացման մասին։
14:59
01 Դեկտեմբերի 2016
Հայ աղջիկն իր կիսամերկ լուսանկարներն ուղարկել է ընկերոջը, վերջինս էլ դրանք հրապարակել է համացանցում
26-ամյա աղջիկն իր հետ սիրային կապի մեջ գտնվող տղային ուղարկել է իր կիսամերկ լուսանկարները, երիտասարդն էլ հրապարակել է դրանք համացանցում:
11:23
01 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում. կան դժվարանցանելի ճանապարհներ
Դեկտեմբերի 1-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
22:12
30 Նոյեմբերի 2016
Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում
Հայաստանի որոշ քաղաքներում ձյան տեսքով տեղումներ են։
22:08
30 Նոյեմբերի 2016
Facebook-ի մեսենջերում հայտնվել է խաղերի ծառայություն
Facebook-ի Messenger հաղորդագրություններով փոխանակվելու համար նախատեսված հավելվածում հայտնվել է Instant Games ծառայությունը:
15:38
30 Նոյեմբերի 2016
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթի մեկնարկի մասին
Երևանի քաղաքապետարանը, Ամանորի տոներին ընդառաջ, հայտարարում է «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթի մեկնարկի մասին: