478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+32
Եղանակը Երևանում
Հայ
Նոյեմբերի 14-ը Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրն է
10:13
14 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 14-ին նշվում է Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրը։ ՌԻԱ Նովոստին համառոտ տեղեկություն է ներկայացնում։

Շաքարախտի դեմ պայքարի միջազգային օրը (World Diabetes Day) սահմանել է Շաքարախտի միջազգային ֆեդերացիան (ՇՄՖ)Առողջապահության միջազգային կազմակերպության (ԱՀԿ) հետ համատեղ` աշխարհում շաքարախտով հիվանդների թվի ավելացման կապակցությամբ։

Շաքարախտի դեմ պայքարի միջազգային օրը նշվում է ամեն տարի նոյեմբերի 14–ին` այդ օրը ծնվել է Ֆրեդերիկ Բանթինգը, ով Չարլզ Բեսթի հետ որոշիչ դեր է խաղացել 1922 թվականին շաքարախտով հիվանդների կյանքը փրկող ինսուլինի հայտնաբերման գործում։

2006 թվականին դեկտեմբերի 20–ին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունել է Շաքարախտի մասին բանաձև, որի համաձայն` շաքարախտի հիվանդացության սրընթաց աճը հայտարարվել է միջազգային հանրության արտակարգ վտանգ։ ՄԱԿ–ի բանաձևի ընդունմանը նպաստել է Շաքարախտի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնած լայնածավալ հասարակական շարժումը, որն ուղղված էր շաքարախտի վտանգի մասին մոլորակի բնակչության իրազեկվածության բարձրացմանը։ Բանաձևը կոչ է արել ՄԱԿ–ի անդամ պետություններին քայլեր ձեռնարկել շաքարախտի դեմ պայքարի համար և շաքարախտի կանխարգելման և բուժման ազգային ռազմավարություններ մշակել։

2007 թվականից Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է ՄԱԿ–ի հովանու ներքո։

Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվա նպատակն է հանրությանը ներկայացնել հիվանդության պատճառները, ախտանիշները, բարդություններն ու  բուժման եղանակները։

Շաքարախտի համաշխարհային օրվա տարբերանշանը կապույտ շրջանն է։ Բազմաթիվ մշակույթներում շրջանը կյանք և առողջություն է խորհրդանշում, իսկ կապույտ գույնը ՄԱԿ–ի դրոշի գույնն է և երկնքի խորհրդանիշը, որը միավորում է բոլոր ժողովուրդներին։

2014–2016 թվականներին օրվա թեման է` «Առողջ կենսակերպ և շաքարախտ»։

Շաքարախտը խրոնիկական հիվանդություն է, որը զարգանում է այն դեպքերում, երբ ենթաստամոքսային գեղձը չի արտադրում բավարար ինսուլին կամ երբ օրգանիզմը չի կարող արդյունավետ օգտագործել գեղձի արտադրած ինսուլինը։ Ինսուլինն արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորող հորմոն է։ Չվերահսկվող շաքարախտի ընդհանուր արդյունքը հիպերգլիկեմիան է (շաքարի բարձր պարունակություն արյան մեջ), ինչը ժամանակի ընթացքում հանգեցնում է օրգանիզմի բազմաթիվ համակարգերի, հատկապես` նյարդերի և արյունատար անոթների լուրջ վնասմանը։

Այսօր հայտնի է շաքարախտի երկու տեսակ։ Առաջին տեսակի շաքարախտն ինսուլինային կախվածություն ունի, որով տառապում են մինչև 30 տարեկան մարդիկ։ Երկրորդ տեսակի շաքարախտն ինսուլինային կախվածություն չունի, սա տարեց մարդկանց շաքարախտ է։ Այս հիվանդների մոտ ինսուլին արտադրվում է, և սննդակարգ պահպանելու և ակտիվ կենսակերպ վարելու դեպքում նրանք կարող են հասնել նրան, որ բավականին երկար ժամանակ շաքարի պարունակությունը կհամապատասխանի նորմային, իսկ բարդություններից հնարավոր կլինի խուսափել։

Առաջին տեսակի շաքարախտի ախտանիշները կարող են հայտնվել հանկարծակի։ Դրանք են` առատ միզարտադրությունը (պոլիուրիա), ծարավը (պոլիդիպսիա), անընդհատ քաղցի զգացողություն, քաշի կորուստ, տեսողության փոփոխություն և հոգնածություն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը: