484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ուսանողները պետք է համատեղեն աշխատանքը և ուսումը. փորձագետ
19:00
12 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ ուսանողները պետք է սկսեն աշխատել բուհն ավարտելուց ոչ թե հետո, այլ դրանից առաջ, կարծում է  Երիտասարդության մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը։

«Կարծում եմ, որ մեր երիտասարդությունը պետք է աշխատաշուկա մտնի արդեն ուսանողական տարիներին։ Դա շատ կարևոր է և, ի հակառակ որոշակի կարծիքի, ամոթ չէ»,– ասել է Գևորգյանը «Սպուտնիկ–Արմենիա» ռադիոյի եթերում։

Ըստ նրա` ընդհանուր առմամբ, հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ապագա մասնագիտության գիտակցված ընտրություն կատարել` ելնելով աշխատաշուկայի պահանջներից և անհատի ընդունակություններից։

«Շատ կարևոր է, որ ծնողները ճնշում չգործադրեն երեխաների վրա մասնագիտության ընտրության հարցում։ Այդ հարցում անհրաժեշտ է ազատություն և գիտակցում»,– ասաց փորձագետը։
Պաշտոնական տվյալներով` գործազրկության մակարդակը հայ երիտասարդության շրջանում հասնում է 24 տոկոսի։

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` գործազրկության մակարդակը Հայաստանում 2014 թվականի առաջին եռամսյակում կազմել է 17.8 տոկոս` ավելանալով 0.9 տ.կ–ով` 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:11
23 Ապրիլի 2017
Սպանախը կարո՞ղ է քաղցկեղ առաջացնել
Սպանախը ամենաառողջարար բանջարեղեններից մեկն է, սակայն սխալ օգտագործման պարագայում այն կարող է քաղցկեղ առաջացնել:
17:51
23 Ապրիլի 2017
Մարդու պորտալարի արյունը ճանաչվել է երիտասարդացման միջոց
Ամերիկացի նեյրոկենսաբանները պարզել են, որ մարդու պորտալարի արյան մեջ պարունակվող սպիտակուցները երիտասարդացման միջոց են ծեր մկների համար:
16:30
23 Ապրիլի 2017
Ցուկերբերգը խոստացել է կանխել Facebook-ում սպանությունների մասին նորությունների հրապարակումը
Ցուկերբերգը խոստացել է անել ամեն ինչ` սոցցանցերում ԱՄՆ-ի Քլիվլենդում սպանության առցանց հեռարձակմանը նմանվող նյութերի հրապարակումը կանխելու համար:
13:46
23 Ապրիլի 2017
Վարդանյան եղբայրների դյուցազնական համարն առավելագույն միավորների է արժանացել «Փառքի րոպե» ռուսական շոուի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայաբնակ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ուժային ակրոբատիկ համար են ցուցադրել:
18:39
22 Ապրիլի 2017
Ինչպե՞ս զգալիորեն նվազեցնել վաղ մահացության վտանգը
Մեծ Բրիտանիայի Գլազգոյի համալսարանի գիտնականները խոսել են հեծանիվ քշելու օգտակարության մասին:
13:47
22 Ապրիլի 2017
Հայ դիզայները կներկայացնի «SONČESS» հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա շրջանակում
Հայ դիզայներ Սոնա Հակոբյանը կներկայացնի իր «SONČESS» ապրանքանիշի նոր հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա (Tbilisi Fashion Week) շրջանակում։
16:19
21 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանի` սրբապատկերով թափանցիկ զգեստը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմ Քարդաշյանն իր հագուստով կրկին ցնցել է երկրպագուներին:
20:21
20 Ապրիլի 2017
«Եհովայի վկաները» կհասնեն Ստրասբուրգի դատարան
«Եհովայի վկաները» ՄԻԵԴ–ում կբողոքարկեն իրենց ծայրահեղական կազմակերպության ճանաչելու մասին որոշումը:
14:01
20 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը նիհարել է և կրկին մերկացել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նիհարել է գրիպից հետո և մերկացել։
15:40
19 Ապրիլի 2017
Թրամփը խստացրել է օտարերկրացիների ժամանակավոր աշխատանքային վիզաների տրամադրումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել օտարերկրացի բարձրակարգ աշխատողների ժամանակավոր աշխատանքային վիզաների վերաբաշխման ծրագրի վերաբերյալ։
19:25
18 Ապրիլի 2017
Ողջ գիշեր փակ կլինի Երևանի կենտրոնական պողոտաներից մեկի հատվածը
Ողջ գիշեր փակ կլինեն Երևանի կենտրոնական պողոտաներից մեկի հատվածն ու Ավանի փողոցներից մեկի հատվածը։