485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ձևավորվում է այլասերումների քարոզչության դիմակայության համահայկական ճակատ
14:58
12 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այլասերումների քարոզչության համահայկական ճակատի ձևավորման գործընթաց է սկսվել Հայաստանում, հայտնեց Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանը։

«Այսօր մեր նպատակը գործողությունների համակարգ, Համահայկական կոալիցիա ստեղծելն է, որը կստիպի Հայաստանին ընդունել ազգային անվտանգության պաշտպանությանն ուղղված օրենքներ»,– ասաց Բոշյանը «Այլասերում քարոզող կազմակերպությունների նետած նոր մարտահրավերները և համահայկական արժեհամակարգային դիմադրական ճակատի դրսևորումը» կլոր սեղանի ընթացքում։

Բոշյանի խոսքով` խոսքը, նախևառաջ, երեխաների և արժեհամակարգի պաշտպանության մասին է, ինչպես նաև անչափահասների շրջանում այլասերումների քարոզչության արգելքի և նմանատիպ գործողությունների համար քրեական պատասխանատվության մասին օրենքի ընդունման մասին է։ «Անհրաժեշտ է արգելել բռնության քարոզումը ԶԼՄ–ներում, ագրեսիվ աղանդների, ինչպես նաև «գենդերային ինքնության բազմազանություն» քարոզող արտասահմանից ֆինանսավորվող կազմակերպությունների գործունեությունը»,– ընդգծեց նա։

Նա նշեց, որ վերջին ամիսներին գենդերային բազմազանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի քողի տակ հայ երիտասարդության հետ ավելի ակտիվ են աշխատում տարբեր երկրների հանձնակատարներ, ովքեր ուղղակիորեն այլասերումներ են քարոզում։

Ըստ նրա` նման քարոզչությունն անցկացվում է նույնիսկ մանկապարտեզներում, հանգստի ճամբարներում և դպրոցներում։ Նա միաժամանակ ընդգծեց, որ եթե այսօր չմշակվեն այդ երևույթի դեմ պայքարի մեխանիզմներ օրենսդրական մակարդակով, ապա իրավիճակն ավելի կվատանա։

«Դեռ չեմ խոսում այն մասին, որ վերջին ամիսներին բավականին ակտիվացել են նաև աղանդները»,– ասաց նա։

Բոշյանը հիշեցրեց նաև, որ արդեն մեկ տարի է անցել Հայաստանի ԱԺ–ի` «Տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» Օրենքում փոփոխությունների կատարման մասին որոշումից։ Ենթադրվում էր, որ այդ ընթացքում մասնագետներն ու փորձագետները փոփոխություններ կկատարեն օրենքի խնդրահարույց դրույթներում, սակայն առայժմ այդ հարցով հանրային քննարկումներ չեն անցկացվել։

2013 թվականի մայիսի 20–ին Ազգային ժողովի ընդունած և հասարակական մեծ աղմուկ բարձրացրած «Տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը բուռն արձագանք առաջացրեց հայ հասարակությունում։ Հանրային աղմուկ բարձրացրեց «գենդեր» բառի սահմանումը, որը սահմանվում է, որպես «տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց և տղամարդկանց միջև հարաբերությունների սոցիալական հայեցակետ»։

Կյուրեղ քահանա Տալյանը իր հերթին նշեց, որ քրիստոնյաները պետք է պայքարեն խավար ուժերի դեմ, որոնք այլասերում և բռնություն քարոզող կազմակերպություններն են։

«Մենք պետք է իրական քրիստոնյաներ լինենք։ Այսօր մեր ժողովուրդը, ցավոք, շատ հեռու է Աստծուց, ճշմարտությունից, եկեղեցուց։ Հազարամյակներ շարունակ հավատքն ու Աստված պահպանել են հայ ժողովրդին։ Այսօր քրիստոնյաները պետք է միավորվեն, որ փրկեն ժողովուրդը, երկիրը և մեր արժեքները»,– ասաց Տալյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:25
10 Դեկտեմբերի 2017
Ցավազրկողները դարձել են ճարպակալման պատճառ
Ցավազրկողները հանգեցնում են մարմնի քաշի կտրուկ ավելացման։
16:38
10 Դեկտեմբերի 2017
Հայտնի են YouTube–ի տարվա ամենահայտնի տեսահոլովակները
YouTube–ը հրապարակել է տարվա ամենահայտնի երաժշտական տեսահոլովակների ցանկը:
15:15
10 Դեկտեմբերի 2017
Ընտրվել են տարվա վատագույն ֆիլմերը
Rolling Stone պարբերակը ընտրել է տարվա ամենավատ ֆիլմերը։
12:41
10 Դեկտեմբերի 2017
Հոֆմանը պատմել է, թե ինչպես է նրան ուղղորդել Վիլյամ Սարոյանը (ՎԻԴԵՈ)
Օսկարակիր դերասան Դասթին Հոֆմանը պատմել է իր ստեղծագործական ուղու մասին:
20:47
09 Դեկտեմբերի 2017
Աշխարհի առաջին SMS հաղորդագրության հեղինակը պատմել է դրա բովանդակության մասին
Պատմության մեջ առաջին SMS հաղորդագրությունն ուղարկվել է 25 տարի առաջ։
19:37
09 Դեկտեմբերի 2017
Ճարպն այրող արդյունավետ ըմպելիք
Այս ըմպելիքի մեկ բաժակը կթարմացնի և միաժամանակ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
18:12
09 Դեկտեմբերի 2017
Սմարթֆոնից կախվածությունը հանգեցնում է փոփոխությունների գլխուղեղում
Հետազոտության ընթացքում հարցված երիտասարդների 46 տոկոսը նշել է, որ կյանքը չի պատկերացնում առանց սմարթֆոնի։
17:00
09 Դեկտեմբերի 2017
18 երկրների գեղեցկուհիներ ժամանել են Երևան` «Թոփ մոդել ԱՊՀ-2017» գեղեցկության մրցույթին մասնակցելու համար (ՖՈՏՈ)
«Թոփ մոդել ԱՊՀ- 2017» գեղեցկության մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 10-ին Երևանում:
15:48
09 Դեկտեմբերի 2017
4 ռուսերեն բառեր, որոնք փոխառված են հայերենից
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է։ Այն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է, այդ իսկ պատճառով հայերեն արմատներով բառերը ռուսերենի հնագույն բառերից են։
14:25
09 Դեկտեմբերի 2017
Վիտամինային ռումբ. արքայանարնջի 6 օգտակար հատկությունները
Տարվա ցուրտ ժամանակ մեր օրգանիզմը վիտամինների և օգտակար նյութերի կարիք ունի:
11:37
09 Դեկտեմբերի 2017
«Հայր մեր» աղոթքի տողերից մեկի թարգմանությունը կարող է փոխվել
Հռոմեակաթոլիկ եկեղեցին պետք է փոխի Տերունական աղոթքի «... և մի տանիր մեզ փորձության» տողի թարգմանությունը հին հունարենից։
11:34
09 Դեկտեմբերի 2017
Մահացել է Լեոնիդ Բրոնևոյը
Կյանքի 89-րդ տարում մահացել է արտիստ Լեոնիդ Բրոնևոյը: