481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի բնակիչներն ավելի հաճախ ամուսնալուծվում են, քան ամուսնանում
13:16
12 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բնակիչներն ավելի հաճախ ամուսնալուծվում են, քան ամուսնանում: Դրա վկայությունն են Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալները:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում գրանցված ամուսնությունների թիվը 2014թ.-ի հունվար-սեպտեմբերին, 2013թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 6,5 տոկոսով և կազմել 14 348 ամուսնություն, իսկ ամուսնալուծությունների թիվն ավելացել է 28,1 տոկոսով՝ կազմելով 3 547:

Միաժամանակ 1000 բնակչի թվով ամուսնության ընդհանուր գործակիցը (ամուսնության գրանցման հաճախականությունն արտացոլող մեծություն) ավելացել է 0,4 պրոմիլեով և կազմել է 6,4 տոկոս, իսկ ամուսնալուծության գործակիցը (ամուսնալուծության հետևանքով ամուսնությունների դադարեցման հաճախականության ցուցանիշ) 1000 բնակչի թվով կազմել է 1,6 տոկոս՝ ավելանալով 0,4 պրոմիլեով:

2014թ.-ի հունվար-սեպտեմբերին հանրապետությունում 1000 գրանցված ամուսնություններին բաժին է հասնում ամուսնալուծության 247 դեպք՝ 2013թ.-ի հունվար-սեպտեմբերին գրանցված 205-ի դիմաց:

1000 ամուսնության հաշվով ամենաշատ ամուսնալուծությունները գրանցվել են Լոռու մարզում՝ 408 դեպք, իսկ ամենաքիչը՝ Գեղարքունիքում՝ 134 դեպք: Երևանում 9 ամսում 1000 ամուսնության հաշվով գրանցված ամուսնալուծությունները կազմել են 244 դեպք:

2013թ.-ին, 2012 թ.-ի համեմատ, գրանցված ամուսնությունների դեպքերը նվազել են 3,7 տոկոսով և կազմել 18 363 դեպք, իսկ ամուսնալուծությունների դեպքերն ավելացել են 15,6 տոկոսով և կազմել 3 756 դեպք:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:10
29 Մայիսի 2017
UFC մարտիկը ռինգում հաղթանակից անմիջապես հետո ամուսնության առաջարկ է արել սիրելիին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խառը ոճի շվեդ մարտիկն ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել ռինգում։
11:22
29 Մայիսի 2017
«Արթիկ» ՔԿՀ–ի դատապարտյալը ռեկորդ է սահմանել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ռեկորդը գրանցելու համար նյութերը կուղարկվեն «Դյուցազնագիրք» ասոցացիա ՀԿ:
20:05
28 Մայիսի 2017
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա։
18:55
28 Մայիսի 2017
Կինն անսովոր կերպով է արձագանքում սեփական մեքենայի առևանգմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ում կինն անսովոր կերպով է արձագանքում` տեսնելով, որ իր մեքենան առևանգում են։
17:43
28 Մայիսի 2017
3 պտուղ, որ պետք է ուտել ամեն օր
Այդ մթերքները պարունակում են նյութեր, որոնք վերականգնում են միջողային սկավառակների հյուսվածքների փափուկ բաղադրիչները:
21:56
27 Մայիսի 2017
Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը միացված է արհեստական շնչառության
Նախօրեին Երևանի Բագրատունյաց պողոտայում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
20:25
27 Մայիսի 2017
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել
Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա:
19:13
27 Մայիսի 2017
Հայտնի է կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը
Գիտնականները պնդում են, որ ուղղակի կապ են գտել կնոջ մարմնի ծավալի և սեքսուալության միջև։
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին:
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է: