480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
Սոցիալական ոլորտի զարգացումը գտնվում է Հայաստանի կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում. վարչապետ
13:54
11 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու սոցիալական ոլորտի զարգացմանն ու հետագա կատարելագործմանն առնչվող խնդիրները, երեքշաբթի ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Մենք միասին ենք» համաժողովի ընթացքում` նվիրված Սոցիալական աշխատողի օրվան և ԵՊՀ-ի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի 10-ամյակին:

«Թեև հեռու ենք դեռևս մեր՝ սոցիալապես զարգացած հասարակություն ունենալու վերջնական նպատակից, սակայն կատարվող աշխատանքը, գործադրվող ջանքերն արժանի են բարձր գնահատականի, քանի որ օգնում են գնալ դեպի նպատակների իրականացում», - ասել է Աբրահամյանը:

Նա նշել է, որ սոցիալական աշխատողները մեր երկրում կարևոր առաքելություն են իրականացնում, ինչը պահանջում է մեծ կազմակերպվածություն, ջանքերի կենտրոնացում, երբեմն նաև գերլարում, հատկապես երբ գործ ունեն բնակչության առավել խոցելի շերտերի հետ:

«Դրան զուգընթաց այն պահանջում է նաև մարդկանց իրավունքների հանդեպ հարգանքի և հումանիզմի սկզբունքների վրա հիմնված հատուկ վերաբերմունք, ես կասեի՝ սրտացավ մոտեցում», - ասել է Աբրահամյանը:

Վարչապետն ընդգծել է, որ սոցիալական ոլորտն ու սոցիալական պաշտպանության ոլորտը բուռն բարեփոխումների փուլում են գտնվում, որոնք անդրադառնում են գրեթե բոլոր ուղղություններին՝ կենսաթոշակային ապահովումից և զբաղվածությունից մինչև սոցիալական աջակցություն և խնամք՝ սոցիալական ծառայությունների մատուցման նոր մոտեցումներով:

Նրա խոսքերով՝ սոցիալական ոլորտի ներկա բարեփոխումները նպատակ ունեն ոչ միայն արձագանքել առկա կարիքներին, այլև կանխատեսել ու հնարավորինս կառավարելի դարձնել հետագա ռիսկերը:

«Չնայած դժվարությամբ, սակայն մենք հետևողականորեն մոտենում ենք այդ նպատակներին: Իսկ ոլորտում հաջողությունների գրանցումը կախված է ոչ միայն բարելավված օրենքներից և կատարելագործված ընթացակարգերից, այլև դրանք կյանքի կոչելու հանձնառությունից: Մենք դեռևս շատ անելիքներ ունենք աղքատությունը կրճատելու, հասարակության բոլոր անդամների համար հավասար հնարավորություններ երաշխավորելու, մարդկանց կարիքները հոգալու համար»,- ասել է Աբրահամյանը

Վարչապետը շնորհավորել է սոցիալական ոլորտի և ԵՊՀ-ի աշխատակիցներին սոցիալական աշխատողի օրվա ու ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի 10-ամյակի կապակցությամբ: Նա պարգևատրել է սոցիալական ոլորտի մի շարք աշխատակիցների սոցիալական ոլորտում ներդրած ավանդի, բարեխիղճ ու արդյունավետ աշխատանքի, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար և սոցիալական աշխատողի օրվա առթիվ:

Վարչապետը նաև այցելել է պետական և հասարակական սոցիալական ծառայություններին նվիրված ցուցահանդես, որտեղ ծանոթացել է տրամադրվող ծառայությունների հետ և զրուցել է սոցիալական տարբեր ծառայությունների ներկայացուցիչների հետ:

«Մենք միասին ենք» համաժողովը, որը նվիրված է սոցիալական աշխատողի օրվան ու ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի 10-ամյակին, կազմակերպվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԵՊՀ-ի, Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և USAID/PRIP կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի աջակցությամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:29
06 Դեկտեմբերի 2016
Ռյազանից ժամանած զույգի հայկական հարսանիքը Հայաստանում
«Ժաննա պոժենի» ծրագիրը հարսանեկան անակնկալ է պատրաստել ծնունդով Ռյազանից զույգի համար:
19:37
05 Դեկտեմբերի 2016
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը «փախել է» հարցազրույցից` մոռանալով համաշխարհային առաջնորդների անունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն ընդհատել է հեռուստահարցազրույցը եթերում։
14:23
05 Դեկտեմբերի 2016
ԱԺ խոսնակը չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը գրիպի պատճառով
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը երկուշաբթի խորհրդարանում հայտարարեց, որ չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը:
12:28
05 Դեկտեմբերի 2016
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական հեռուստաալիքի հանդիսատեսին աշխարհագրության իր գիտելիքներով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին աշխարհագրության գիտելիքներով:
12:24
05 Դեկտեմբերի 2016
Սառցե տոն Երևանում. Կարապի լճի սահադաշտը կրկին իր դռներն է բացում այցելուների առաջ
Սահադաշտը գործելու է ամեն օր` ժամը 11:00-ից 22:00–ը:
11:20
05 Դեկտեմբերի 2016
Հայաստանում մինչև 22 աստիճան ցուրտ է սպասվում
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 5–6–ը օդի ջերմաստիճաը կնվազի 4–6 աստիճանով:
23:02
04 Դեկտեմբերի 2016
Շեքսպիրի 6-ամյա սիրահար Ալեքսանդր Բեյլերյանը ցնցել է հանդիսատեսին «Ամենից լավը» նախագծում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայազգի Ալեքսանդր Բեյլերյանը «Ամենից լավը» նախագծում ցուցադրել է Ուիլյամ Շեքսպիրի և տարբեր լեզուների իմացությունը:
19:12
04 Դեկտեմբերի 2016
Արքայանարնջի օգտակար հատկությունները
Արքայանարինջն իրավամբ համարվում է ձմեռային ամենասիրված հատապտուղներից մեկը և հիշեցնում է Ամանորի մասին:
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: