486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
Sputnik նոր նախագիծը չի փոխարինի «ՌԻԱ Նովոստիին» ՌԴ-ում. Կիսելյով
18:27
10 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Sputnik նոր նախագիծը կոչված չէ փոխարինել «ՌԻԱ Նովոստիին» Ռուսաստանում, սակայն աշխարհում «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ն ներկայանալու է հենց այդ նոր ապրանքանիշի ներքո, ասել է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը երկուշաբթի Sputnik մուլտիմեդիոն խմբի շնորհանդեսի ժամանակ:

«Շատերը հարցնում են՝ ի՞նչ է, հիմա դուք «ՌԻԱ Նովոստին» փոխարինու՞մ եք Sputnik-ով: Ոչ, դա այդպես չէ: «ՌԻԱ Նովոստին» և ria.ru կայքը մնում են Ռուսաստանում՝ որպես կարևորագույն տեղեկատվական ռեսուրս, մեր երկրի տեղեկատվական շուկայի դրոշակակիրներից մեկը: Սակայն աշխարհում մեր գործակալությունը հանդես կգա Sputnik անունով, որն այնքան ճանաչելի է, ջերմ, սրընթաց և ռոմանտիկ», - ասել է Կիսելյովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նոյեմբերի 10-ին աշխատանքն է սկսել Sputnik մուլտիմեդիոն խումբը, որը կենտրոններ ունի տասնյակ երկրներում և ամբողջովին նպատակաուղղված է արտասահմանյան լսարանին: Աշխարհի տասնյակ մայրաքաղաքներում գտնվող Sputnik-ի խմբագրությունները վարելու են իրենց կայքերը և հեռարձակելում են իրականացնելու իրենց ստուդիաներից տեղական հաճախականություններով:

Նախատեսվում է, որ արդեն 2015 թ.-ին ռադիոհեռարձակման ժամերի քանակն աշխարհի 30 լեզուներով կգերազանցի օրական 800 ժամը` 34 երկրներում և 130 քաղաքներում: Նոր ապրանքանիշի ներքո գործող ԶԼՄ-ները կոչված են ներկայացնելու բազմաբևեռ աշխարհը, որտեղ ամեն երկիր ունի իր ազգային շահերը, մշակույթը, պատմությունը, ավանդույթները: Sputnik-ի կոնտենտը նախատեսված է բազմամիլիարդ լսարանի այն հատվածի համար, որը հոգնել է միաբևեռ աշխարհի ձանձրացնող քարոզչությունից և այլընտրանքային կարծիքի կարիք ունի, ավելի վաղ ընդգծել է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։
10:15
15 Փետրվարի 2017
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում։