486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
«Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ն ներկայացրել է Sputnik նոր մուլտիմեդիոն ապրանքանիշը
17:57
10 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Ռոսիա սեգոդնյա» («Ռուսաստանն այսօր») ՄԼԳ-ն երկուշաբթի գործարկել է նոր ապրանքանիշ՝ նոյեմբերի 10-ին աշխատանքն է սկսել Sputnik մուլտիմեդիոն խումբը, որը կենտրոններ ունի տասնյակ երկրներում և ամբողջովին նպատակաուղղված է արտասահմանյան լսարանին: Նախագծի մեկնարկը տեղի է ունեցել «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում անցկացված շնորհանդեսի ժամանակ:

Աշխարհի տասնյակ մայրաքաղաքներում գտնվող Sputnik-ի խմբագրությունները վարելու են իրենց կայքերը և հեռարձակելում են իրականացնելու իրենց ստուդիաներից տեղական հաճախականություններով: Նախատեսվում է, որ արդեն 2015 թ.-ին ռադիոհեռարձակման ժամերի քանակն աշխարհի 30 լեզուներով կգերազանցի օրական 800 ժամը` 34 երկրներում և 130 քաղաքներում: Նոր ապրանքանիշի ներքո գործող ԶԼՄ-ները կոչված են ներկայացնելու բազմաբևեռ աշխարհը, որտեղ ամեն երկիր ունի իր ազգային շահերը, մշակույթը, պատմությունը, ավանդույթները: Sputnik-ի կոնտենտը նախատեսված է բազմամիլիարդ լսարանի այն հատվածի համար, որը հոգնել է միաբևեռ աշխարհի ձանձրացնող քարոզչությունից և այլընտրանքային կարծիքի կարիք ունի, նշում է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը:

«Կան երկրներ, որոնք իրենց կամքն են պարտադրում ինչպես Արևմուտքին, այնպես էլ Արևելքին: Ամենուր, որտեղ նրանք միջամտում են, հոսում է արյուն, առաջանում են քաղաքացիական պատերազմներ, «գունավոր հեղաշրջումներ» և անգամ երկրներ են պառակտվում: Իրաք, Լիբիա, Վրաստան, Ուկրաինա, Սիրիա... Բոլորն արդեն հասկանում են, որ պարտադիր չէ այս ամենում օգնել ամերիկացիներին: Ռուսաստանն աշխարհի մոդել է առաջարկում՝ հօգուտ մարդկության: Մենք կողմ ենք բազմագույն, բազմաձև աշխարհի և այդ հարցում բազմաթիվ դաշնակիցներ ունենք, այդ պատճառով էլ մեր մեդիախումբը գործարկում է նոր` Sputnik գլոբալ ապրանքանիշը», - հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նոր մուլտիմեդիոն խմբի հեռարձակումն ամբողջովին նպատակաուղղված է լինելու արտասահմանյան լսարանին: Գործակալությունն ամբողջությամբ փոխել է աշխատանքի հայեցակարգը, նշել է Կիսելյովը: «Եթե ավելի վաղ օտար լեզվով հեռարձակվող բոլոր ռադիոկայաններն աշխատում էին Մոսկվայում, ապա հիմա մեր ռադիոծրագրերի և կայքերի մեծ մասը թողարկվելու է տեղում», - պարզաբանել է նա:

«Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր հերթին նշել է, որ ավելի արդյունավետ է լսարան գրավել՝ հեռարձակում իրականացնելով ոչ թե Մոսկվայից, այլ այն երկրներից, որտեղ բնակվում են բաժանորդները և ունկնդիրները:

«Մոսկվայում աշխատող մարդիկ չեն կարող ավելի լավ իմանալ տեղի իրողությունները, քան տեղացիները, ստուդիա կհրավիրեն տեղացի նյուզմեյքերներին և փորձագետներին», - ավելացրել է նա:

Sputnik-ն ամեն երկրում իրենից ներկայացնելու է մուլտիմեդիոն կենտրոն՝ ներառելով տեղի լսարանի համար նախատեսված ռադիոկայան, կայք, մամուլի կենտրոն և լրատվական գործակալություն, որը բացառիկ կոնտենտ է ստեղծում:

«Մուլտիմեդիոն կենտրոնում միաժամանակ կստեղծվեն տարբեր նախագծեր: Դրանք և նոր ծրագրերի գործարկում է, ինչ-որ տեղ այն կարող է լինել տեղեկատվական-հումորային շոու, մեկ այլ տեղ՝ վերլուծական շոու, կայքում կազմակերպված քվեարկություններ: Դրանք և ուղիղ միացումներ են համաշխարհային փորձագետների հետ, սակայն կարևոր է այն, որ ողջ բացառիկ կոնտենտը տեղի լսարանին կներկայացվի տարբեր ձևով», - մեկնաբանել է Սիմոնյանը նոր նախագծի գործարկումը:

Ռադիոհեռարձակումն իրականացվելու է միայն ժամանակակից ձևաչափերով՝ FM հաճախականությամբ DAB/DAB+(Digital Radio Broadcasting), HD-Radio թվային ձևաչափերով, ինչպես նաև բջջային հեռախոսներում և համացանցում: Հետագայում նախատեսվում է հաստատել շուրջօրյա հեռարձակում:

Sputnik-ը գործելու է 30 լեզուներով՝ ռուսերեն, աբխազերեն, ադրբեջաներեն, անգլերեն, արաբերեն, հայերեն, վրացերեն, իսպաներեն, ղազախերեն և այլն: Sputnik ապրանքանիշի ներքո թողարկվում են շուրջօրյա լրատվական ժապավեններ անգլերեն, իսպաներեն, արաբերեն, տարեվերջին կլինի տեղեկատվական ժապավեն չինարենով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան: