484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ՌԴ դեսպանը դիպլոմներ է հանձնել դպրոցական օլիմպիադաների հաղթողներին
15:53
10 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը երկուշաբթի Երևանում «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» Ազգային հետազոտական համալսարանի դիպլոմներ է հանձնել բարձր դասարանցիներին՝ օլիմպիադաների մրցանակակիրներին և հաղթողներին:

«Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը» ամեն տարի մի շարք օլիմպիադաներ է կազմակերպում, ավանդական է դարձել ամառային արտագնա դպրոցը: Անցկացվում են նաև ուսուցողական սեմինարներ և թրեյնինգներ ուսուցիչների համար:

««Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի» օլիմպիադան Հայաստանում տաղանդներ է բացահայտում, ովքեր ձգտում են նոր գիտելիքներ ստանալ, ջանասիրաբար սովորել, շատ աշխատել կյանքում հիանալի արդյունքների հասնելու համար», - իր ողջույնի խոսքում ասաց դեսպանը:

Վոլինկինի խոսքերով՝ դեսպանատունը Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության հետ ակտիվորեն փոխգործակցում է ռուսական առաջատար բուհերի հետ, ովքեր հետաքրքրված են երկկողմ համագործակցության ընդլայնմամբ: Դեսպանատան գծով ընտրվում և Ռուսաստան ուսման են ուղևորվում հայրենակիցներ և օտարերկրյա քաղաքացիներ ՌԴ կառավարության կողմից հատկացված տեղերի շրջանակում:

Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Մարկ Կալինինն իր հերթին նշեց, որ հայաստանցի դիմորդները ամեն տարի դառնում են օլիմպիադաների հաղթողներ և մրցանակակիրներ:

«Դա նշանակում է, որ հայ դիմորդների ճշգրիտ և հումանիտար գիտությունների գծով պատրաստվածության մակարդակը բավականին բարձր է: Դա վկայում է բազային որակյալ կրթության մասին, որը տրամադրվում է Հայաստանի Հանրապետությունում», - ասաց Կալինինը:

Ինչպես նշեց «Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի» նախագծի համակարգող, ՌԴ ԿԳՆ թիվ 21 դպրոցի տնօրենի տեղակալ Նանա Միրզախանյանը, «Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը» երկու օլիմպիադա է անցկացնում՝ «Բարձրագույն» օլիմպիադա, որի ժամանակ Ռուսաստանից, ԱՊՀ-ից և Բալթյան երկրներից եկած երեխաները մրցում են իրար մեջ և հումանիտար օլիմպիադա ԱՊՀ և Բալթյան երկրների բնակիչների համար:

«Օլիմպիադայում տարած հաղթանակը երաշխավորում է աշակերտի նախընտրած ֆակուլտետի բյուջետային բաժին այն առարկաներով, որոնցով նա բարձր արդյունքներ է ցուցադրել: Արդեն հինգերորդ տարին հայաստանցի երեխաներն ընդունվում են բյուջետային բաժին», - ասաց Միրզախանյանը:

Նրա խոսքերով՝ օլիմպիադաներն անցկացվել են Հայաստանի բոլոր մարզերի և Ստեփանակերտի 8-12-րդ դասարանների աշակերտների համար:

«Ընդհանուր առմամբ հաղթողների թիվը հասնում է 40 մարդու, միաժամանակ դրանցից ոմանք հաղթել են միանգամից մի քանի օլիմպիադաներում», - ասաց նա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:37
30 Ապրիլի 2017
Ինչպե՞ս ազատվել գիրանալու գենետիկական նախահակումից
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, թե ինչպես կարելի է նվազեցնել մարդու գիրանալու նախահակումը:
15:24
30 Ապրիլի 2017
Մթերքների 9 համադրություններ, որոնք ուժեղացնում են միմյանց օգտակար հատկությունները
Մեր առողջության գրավականը ճիշտ սովորություններն են:
20:41
29 Ապրիլի 2017
Իսլայելի գիտնականները ապացուցել են, որ առողջ սնունդ գոյություն չունի
Իսրայելի Վեյցմանի ինստիտուտը արտասովոր հետազոտություն է անցկացրել:
18:43
29 Ապրիլի 2017
Դիմակ դեմքի ծակոտիները մաքրելու և լավ տեսք հաղորդելու համար
Դիմակը հնարավոր է պատրաստել տնային պայմաններում:
11:27
29 Ապրիլի 2017
Յուրա Մովսիսյանը թիմակիցների համար «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Յուրա Մովսիսյանն ամերիկյան ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների համար կազմակերպել է Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի փակ դիտում:
18:40
28 Ապրիլի 2017
Daily Mail. հայտնի է, թե ինչու է Քիմ Քարդաշյանը Instagram–ում զրկվել 100 հազար բաժանորդներից (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram–ում հրապարակել է բիկինիով լուսանկարներ:
18:20
28 Ապրիլի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում
Երթևեկության փոփոխություն կկատարավի Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում։
14:30
28 Ապրիլի 2017
Սերենա Ուիլյամսի հայ փեսացուն ներկայացրել է իր մանկության տարիների խոստովանությունը
Reddit ինտերնետ–ընկերության հայազգի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagram–ում նամակ է հրապարակել:
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։