484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2014»–ը կանցկացվի նոյեմբերի 27–ին
13:23
10 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2014 համազգային դրամահավաք կանցկացվի նոյեմբերի 27–ին։ Ինչպես հայտնում է Հիմնադրամի մամուլի ծառայությունը, դրամահավաքի հանգանակությունները կուղղվեն Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ամբողջական վերակառուցմանը։

2013թ-ին նվիրաբերված գումարներով ընթացիկ տարում իրականացվել են լայնածավալ հողային աշխատանքներ, որոնք կավարտվեն տարեվերջին:

Շուրջ 116 կմ երկարությամբ ավտոճանապարհն ունի 10 մետր լայնություն, որից 7 մետրը կկազմի ասֆալտապատ երթեւեկելի հատվածը: Կատարված աշխատանքները ներառում են ողջ ճանապարհի երկայնքով ջրահեռացման խողովակների տեղադրում, ինժեներական ցանցերի, ափապաշտպան եւ արգելապաշտպան կառույցների իրականացում, հենապատերի ու եզրաքարերի կառուցում, 17 մեծ ու փոքր կամուրջների կառուցում ու վերանորոգում:

Մայրուղու առաջին 12 կիլոմետրն ասֆալտապատ է, ասֆալտապատման աշխատանքների մնացած մասը կիրականացվի դրամահավաքի հանգանակությունների երկրորդ փուլով։

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը` որպես ռազմավարական ծրագիր հաստատված «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, այլընտրանքային կապ կհաստատի մեր երկու հանրապետությունների միջեւ: Նոր մայրուղին ոչ միայն կաշխուժացնի ճանապարհի երկայնքով տարածվող 22 մեծ ու փոքր համայնքների կյանքը, այլեւ կխթանի զբոսաշրջությունը եւ մեծ հաշվով կնպաստի մեր երկրների տնտեսության առաջխաղացմանը:

Ավտոմայրուղու կառուցման առաջին փուլին ուղղվել են Լոս Անջելեսում 2013 թվականին «Դեպի Արցախ» կարգախոսով անցկացված դրամահավաքի հանգանակությունները։ Այդ հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել և խոստացվել է 22 661 372 դոլար, իսկ շինարարությունը սկսվել է 2014 թվականի սկզբին։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին, և դրա հիմնական խնդիրն է համազգային նախագծերի իրագործումը, Հայաստանի և ԼՂՀ-ի ենթակառուցվածքների զարգացումը: Հայաստանի նախագահի գլխավորած հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կազմում են ամբողջ աշխարհի սփյուռքահայության հեղինակավոր ներկայացուցիչներ:

Գործունեության 20 տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է ավելի քան 476 կմ ճանապարհի, 517 կմ ջրագծի ու ջրամատակարարման համակարգի,
144 կմ գազատարի,  70 կմ էլեկտրական հոսանքի գծի շինարարություն։ Բացի այդ, կառուցվել, վերակառուցվել ու կահավորվել է 334 դպրոց ու մանկապարտեզ, 424 տուն ու բնակարան, 70 առողջապահական հաստատություն, 53 սպորտային ու մշակութային կենտրոն։ Իրականացվել է ավելի քան 159 կրթական, մշակութային ու գիտական ծրագիր։

2012թ.–ի հեռուստամարաթոնի ընթացքում ընդհանուր առմամբ տրամադրվել և խոստացվել է ավելի քան 21,4 մլն դոլարի չափով նվիրատվություն, որոնք ուղղվել են Լեռնային Ղարաբաղի գյուղական շրջանների համայնքային կենտրոնների շինարարությանը, ինչպես նաև սիրիահայերի խնդիրների լուծմանը։ Ընդհանուր առմամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20 տարվա գործունեության ընթացքում Հայաստանում և Ղարաբաղում իրագործված ծրագրերի ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 235,8 մլն դոլար։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը: