485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+12
Եղանակը Երևանում
Հայ
Էբոլայի պատճառով Ուզբեկստանը խստացնում է զբոսաշրջիկների նկատմամբ կիրառվող անվտանգության քայլերը
11:43
10 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Էբոլա տենդի տարածման պատճառով Ուզբեկստանի կառավարությունը պարտադրել է երկրի տուրօպերատորներին ուժեղացնել անվտանգության քայլերը դեպի Ռուսաստան, ԱՄՆ և մի շարք այլ երկրներ ներգնա և արտագնա զբոսաշրջային ուղևորությունների կազմակերպման ժամանակ, ասվում է «Ուզբեկտուրիզմ» ազգային ընկերության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Էբոլայի ներթափանցումը կանխելու նպատակով երկրի արտաքին գործերի նախարարությանը և «Ուզբեկտուրիզմ» ԱԸ–ին հանձնարարվել է ժամանակավորապես դադարեցնել զբոսաշրջային և այլ ուղևորությունների իրականացումը դեպի այն երկրներ/երկրներից, որտեղ տարածված է Էբոլա վիրուսը (Գվինեա, Սիերա Լեոնե, Լիբերիա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Նիգերիա, Սենեգալ և Մալի)»,– նշվում է հաղորդագրության մեջ։ «Ուզբեկտուրիզմը» ներկայացնում է Ուզբեկստանի Հանրապետության Արտակարգ հանձնաժողովի համաճարակի դեմ պայքարի նիստի` հոկտեմբերի 27–ի արձանագրությունը։

«Ուզբեկտուրիզմը» նշում է նաև, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկացմամբ` նկատվել են Էբոլա տենդով հիվանդացության դեպքեր նաև ԱՄՆ–ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Գերմանիայի տարածքում, ինչպես նաև տարածման կասկածներ կան Ռուսաստանում, Բելառուսում, Մոլդովայում, Ավստրալիայում և Ճապոնիայում։

«Այդ կապակցությամբ և զբոսաշրջիկների միջոցով Էբոլա վիրուսի ներթափանցումը կանխելու համար խնդրում ենք... նաև անվտանգության քայլեր ձեռնարկել այն երկրներ/երկրներից ուղևորությունների կազմակերպման ժամանակ, որտեղ Էբոլա տենդով հիվանդանալու կասկածներ կան»,– հստակեցնում է ընկերությունը։

«Ուզբեկտուրիզմի» տվյալներով, ընկերությունն առողջապահության նախարարության հետ համատեղ մշակում է վիրուսից արդյունավետ պաշտպանվելու ուղեցույց, այդ թվում` կանխարգելիչ նախնական քայլերի ուղղությամբ։ Ուղեցույցը պատրաստվում է զբոսաշրջային գործունեության սուբյեկտների շրջանում տարածելու համար։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով` Էբոլա տենդով վարակված 13042 մարդկանցից 4818–ը մահացել է։ Զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է արևմտաաֆրիկյան երեք երկրում` Գվինեայում, Լիբերիայում, Սիերա Լեոնեում։ Ավելի վաղ ԱՀԿ–ն հայտարարել էր համաճարակի դադարեցման մադին Նիգերիայում և Սենեգալում։ Կազմակերպությունը նշել է նաև, որ Էբոլա վիրուսի տարածումը Լիբերիայում աստիճանաբար դանդաղում է։ ԱՀԿ–ն կարծում է, որ Աֆրիկայում Էբոլա վիրուսի բռնկումը կհաջողվի վերացնել վեցից ինն ամսվա ընթացքում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին:
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։
18:50
04 Նոյեմբերի 2017
Ասպիրինն օգնում է կանխել լյարդի քաղցկեղը
Ասպիրինը դրական է ազդում իմունոթերապիայի վրա։
17:25
04 Նոյեմբերի 2017
Ստեղծվել է ապագայի մեքենա (ՎԻԴԵՈ)
Ապագայի մեքենան ապակե գնդի տեսք ունի` առանց անիվների:
14:11
04 Նոյեմբերի 2017
Անջելինա Ջոլին գաղտնի ամուսնանում է
Անջելինա Ջոլին կրկին պատրաստվում է ամուսնանալ։
12:59
04 Նոյեմբերի 2017
Գրող Զապել Եսայանն աշխարհի ամենախիզախ կանանց հնգյակում է
Ինչպես կարծում էր Եսայանը, գրականությունը զարդ չէ, այլ հզոր զենք և անարդարության դեմ պայքարի միջոցով։