485.74
+0.58
561.81
-1.12
8.27
+0.04
+10
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքական ռազմական դպրոցների աշակերտներին արգելել են դիտել «Գահերի խաղը» հեռուստանովելը
10:15
10 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բարոյականության նկատառումներից ելնելով` թուրքական ռազմական դպրոցների աշակերտներին արգելել են դիտել «Գահերի խաղը» հեռուստանովելը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Զինվորականները կրթության կանոնագրքի «ուսանողների պաշտպանություն» բաժնում նոր հոդված են ավելացրել։ «Սեռական շահագործումից, պոռնոգրաֆիայից, էքսհիբիցիոնիզմից, բռնությունից, սեռական ոտնձգությունից և այլ բացասական վարքից» ուսանողներին զերծ պահելու համար նրանց արգելվել է այնպիսի սերիալների դիտումը, ինչպիսին է «Գահերի խաղը» սերիալը, հայտնում է Hurriyet թերթը։

2012 թվականին Թուրքիայի զինված ուժերի չորս սպաների արդեն արգելվել է դասախոսություն կարդալ այն պատճառով, որ նրանք Ստամբուլի ռազմական դպրոցի իրենց սաներին թույլատրել են դիտել «Գահերի խաղը»։ Փորձագետներն այն ժամանակ պարզել էին, որ սերիալի հնարովի ազգերից մեկը հիշեցնում է թուրքերին և ներկայացվում է որպես «բարբարոս» ժողովուրդ։ Նրանք նաև դժգոհ էին սերիալի հերոսների` ալկոհոլի օգտագործման չափերից և պոռնոգրաֆիկ տեսարանների առատությունից։ 2013 թվականին դատարանը չեղյալ էր համարել այս որոշումը, սակայն պաշտպանության նախարարը պնդել էր, որ հետաքննությունը շարունակվի։ Այն շարունակվում է մինչ օրս։

«Գահերի խաղ» սերիալը Ջորջ Մարթինի «Սառույցի և կրակի երգը» ստեղծագործության էկրանավորումն է։ Գիրքը հրատարակվում է 1996 թվականից մինչ օրս։ Ստեղծագործության առանձնահատկությունը «միջնադարյան» դաժանությունն է, ինչպես նաև` գլխավոր հերոսների մեծ մասի անսպասելի մահը։ Կինոքննադատները միակարծիք են, որ սյուժետային գծի ցնցող զարգացումը «Գահերի խաղը» ֆիլմն առաջատար հեռուստանովել է դարձրել սցենարային առումով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:14
07 Նոյեմբերի 2017
Բրիտանացի միլիարդերը ամենօրյա չվերթեր կիրականացնի տիեզերք
SpaceShipTwo Unity նավը 2014 թվականին կործանված Enterprise նավի կատարելագործված տարբերակն է։
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին:
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։
18:50
04 Նոյեմբերի 2017
Ասպիրինն օգնում է կանխել լյարդի քաղցկեղը
Ասպիրինը դրական է ազդում իմունոթերապիայի վրա։
17:25
04 Նոյեմբերի 2017
Ստեղծվել է ապագայի մեքենա (ՎԻԴԵՈ)
Ապագայի մեքենան ապակե գնդի տեսք ունի` առանց անիվների:
14:11
04 Նոյեմբերի 2017
Անջելինա Ջոլին գաղտնի ամուսնանում է
Անջելինա Ջոլին կրկին պատրաստվում է ամուսնանալ։