480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+26
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում hայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովն է անցկացվում
12:11
07 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/.  Երևանում hայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովն է անցկացվում, հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
 
Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունը։
 
Պատվիրակության կազմում են բժշկագիտության տարբեր ոլորտները ներկայացնող ինչպես անվանի պրոֆեսորներ, այնպես էլ պրակտիկ բժիշկներ:
 
Համաժողովի ընթացքում երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև ստորագրվելու է դեղերի շրջանառության, բժշկական սարքավորումների և կենսաակտիվ հավելումների, շարունակական բժշկական զարգացման, ինչպես նաև առողջապահական համակարգերի միջև տեղեկատվության ապահովման, էլեկտրոնային առողջապահության և հեռաբժշկության ոլորտներում փոխըմբռնման երեք հուշագիր: ՌԴ և ՀՀ ազգային բժշկական պալատները և Հայաստանի առողջապահության կազմակերպիչների ասոցիացիան կստորագրեն համագործակցության մասին պայմանագիր: 

Համաժողովի բացմանը հաջորդող լիագումար նիստերում Հայաստանի և Ռուսաստանի առաջատար մասնագետները քննարկելու են մոր և մանկան առողջության խնդիրներին, դեղերի շրջանառությանը, առողջապահական բարեփոխումներին, բժշկական շարունակական զարգացման հեռանկարներին, տեղեկատվական տեխնոլոգիաներին, հանրային առողջապահությանը, ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին, էլեկտրոնային առողջապահությանը, ֆինանսավորման մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցեր:

Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները կանդրադառնան  բժշկական օգնության և ծառայությունների որակին, հասանելիության բարձրացման ապահովմանը:

Այնուհետև ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ կայցելի Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոն (Stroke center):

ԵրՊԲՀ-ում` ռեկտոր Միքայել Նարիմանյանի մասնակցությամբ կքննարկվեն համագործակցության հետագա ծրագրերը:


Բժշկական համալսարանի վարչական մասնաշենքի նիստերի դահլիճում ժամը 16:00-ին տեղի կունենա մանկական արյունաբանության խնդիրներին նվիրված միջոցառում, որին ներկա կգտնվի նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: ՀՀ  ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը և ՌԴ ազգային բժշկական պալատի նախագահ, «աշխարհի մանկական բժիշկ», պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը հանդես կգան ելույթներով: 

ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան  պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով առողջապահական համակարգում արդյունավետ համագործակցության, Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության սերտացման գործում ունեցած մեծ ավանդի համար: 
Համաժողովը կազմակերպել են ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարությունները, Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատները: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:10
24 Հունիսի 2017
Սուրենյանը պատմել է բնության «վախենալու գեղեցկության մասին» (ՖՈՏՈ)
Գագիկ Սուրենյանը հրապարակել է եղանակային բացառիկ երևույթի հետաքրքիր լուսանկար։
11:17
24 Հունիսի 2017
Սուրենյան. այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի
Ամառը կրկին վերադառնում է։
16:19
23 Հունիսի 2017
Քանյե Ուեսթը նշել է, թե քանի երեխա է ուզում ունենալ Քիմ Քարդաշյանից
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, թե քանի երեխա է ուզում ունենալ իր կնոջից` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից:  
14:51
23 Հունիսի 2017
ՀՀ ԿԳՆ–ն պարզում է իսրայելցի շրջանավարտներին հայկական կեղծ դիպլոմներ տալու սկանդալի մանրամասները
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը դիմել է երկրի արտգործնախարարությանը:
10:39
23 Հունիսի 2017
Պարային իմպրովիզացիա Գարիկ Մարտիրոսյանից և նրա կնոջից (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը կնոջ` Ժաննայի հետ պար են ներկայացրել հայկական ազգային տարազներով։
13:28
22 Հունիսի 2017
Հաշմանդամի սայլակով աղջնակն ուղեկցել է Ռոնալդուին դաշտ դուրս գալիս (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստան–Պորտուգալիա խաղի ժամանակ Ռոնալդուն խաղադաշտ է դուրս եկել 10–ամյա Պոլինայի ուղեկցությամբ:
13:11
22 Հունիսի 2017
Տավուշում քամին արմատախիլ է արել 30-40 տարվա ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ
Պտղավանում քամին արմատախիլ է արել ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ:
21:05
21 Հունիսի 2017
Խեղդվող «Հույսը» հրաշքով փրկվել է (ՎԻԴԵՈ)
Սեուլի կենդանաբանական այգու տեսախցիկներն արձանագրել են ջրավազանից փղիկի փրկության կադրեր։
16:40
21 Հունիսի 2017
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը փոխնակ մայր են գտել. մանրամասներ
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և ռեփեր Քանյե Ուեսթը պայմանագիր են կնքել մի կնոջ հետ, ով կդառնա իրենց երրորդ երեխայի փոխնակ մայրը:
15:49
21 Հունիսի 2017
Cumulonimbus կամ կարկտաբեր ամպերը բարձրությունից (ՎԻԴԵՈ)
Հայաստանի ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության բաժնի պետ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Facebook–ի իր էջում։
15:13
21 Հունիսի 2017
Beeline-ը և ՎՏԲ-Հայաստան Բանկը համատեղ բացառիկ պրոդուկտ են ներկայացնում
Beeline-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ գործակցության շրջանակում թողարկում են ՀՀ շուկայում բացառիկ պրոդուկտ:  
13:35
21 Հունիսի 2017
Գարիկ Մարտիրոսյանն «անսպասելի» ֆոտոսեսիա է անցկացրել կնոջ հետ (ՖՈՏՈ)
Գարիկ Մարտիրոսյանը հայկական ազգային տարազներով ֆոտոսեսիայի է մասնակցել կնոջ հետ: