485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-9
Եղանակը Երևանում
Հայ
Լոնդոնում Էլվիս Փրեսլիին նվիրված ցուցահանդես կբացվի
10:08
07 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Էլվիս Փրեսլիի լեգենդար վարդագույն Cadillac–ը, ադամանդե մատանին և բեմական հագուստը Մեծ Բրիտանիայից կբերվի ԱՄՆ, որտեղ դեկտեմբերի 12–ին «ռոք–ն–ռոլի արքային» նվիրված Եվրոպայում ամենախոշոր ցուցահանդեսը կբացվի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ցուցահանդեսի տոմսերի վաճառքը կսկսվի արդեն նոյեմբերի 7–ին։ Կազմակերպիչներն ավելի քան 300 ցուցանմուշ կբերեն Գրեյսլենդի կալվածքի թանգարան–արխիվից (Մեմֆիս, ԱՄՆ), որտեղ ապրել է 20–րդ դարի` կոմերցիոն առումով ամենամեծ հաջողությունների հասած ամերիկացի դերասանն ու երգիչը։ Ցուցանմուշների ցանկում են երգչի ավտոմեքենաները, բեմական հագուստը, կիթառները, լուսանկարները, Փրեսլիի անձնական իրերը։

Առավել հետաքրքիր ցուցանմուշներից է 1955 թվականի հայտնի վարդագույն Cadillac Fleetwood–ը, նրա խորհրդանիշը համարվող TCB (Taking Care of Business) տառերի տեսքով ադամանդակուռ մատանին, Գրեյսլենդ կալվածքի բանալիները, երկու տարեկան դստեր` Լիզա Մարիայի լուսանկարով թղթապանակը։

Կազմակերպիչները ցանկացել են ցուցահանդեսի միջոցով ներկայացնել արտիստի կյանքի բոլոր փուլերը` նրա կայացումից մինչև թռիչք դեպի երաժշտական Օլիմպոս։ Կներկայացնեն, թե ինչպիսի որդի, հայր, ամուսին և ընկեր է եղել, ինչ ազդեցություն է ունեցել երաժշտական աշխարհի, կինոյի, նորաձևության վրա այն տարիներին և այսօր։

Փրեսլին մահացել է 1977 թվականին 42 տարեկան հասակում, սակայն նրա երաժշտությունը շարունակում է թողարկվել` ընդգրկելով ավելի վաղ չհրապարակված ձայնագրություններ։ Աշխարհում վաճառվել է ավելի քան մեկ միլիարդ ձայնապնակ։ Փրեսլին «Գրեմիի» երեք մրցանակների (1968, 1973, 1975) դափնեկիր է, «Ռոք–ն–ռոլի փառքի դահլիճում» (1986) ընդգրկված առաջին երաժիշտներից մեկը։ Միայն ԱՄՆ–ում Էլվիս Փրեսլիի 150 ոսկե ալբոմներ հասել են ոսկե, պլատինե կամ մուլտիպլատինե կարգավիճակի։ Դրանցից տասն առաջին տեղերն են զբաղեցրել հիթ–շքերթներում։ 

Ցուցահանդեսը կանցկացվի Լոնդոնի «О2» հայտնի ցուցահանդեսային կենտրոնում և կտևի մինչև 2015 թվականի օգոստոսի 31–ը։ Սակայն որոշ ցուցանմուշներ, մասնավորապես, վարդագույն Cadillac Fleetwood–ը, կցուցադրվեն ավելի կարճ ժամանակահատվածում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։
11:54
16 Հունվարի 2017
Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու խորհուրդներ
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում նշել է մի քանի կետ Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու վերաբերյալ։
20:15
15 Հունվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանը խոսել է «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագծի վերսկսման մասին
Ռուսաստանցի շոումեն, «Comedy Club»–ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ում տեսանյութ է հրապարակել` ակնարկելով, որ շուտով կվերսկսվի «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագիծը։
19:12
15 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց մարդու մեղադրանք է առաջադրվել
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց կասկածյալի մեղադրանք է առաջադրվել:
18:32
15 Հունվարի 2017
«Յանդեքս»–ի նոր բլուզների գրպանում կարելի է նոութբուք տեղավորել
«Յանդեքս. Առարկաներ» առցանց խանութի կայքում նոր բլուզներ են հայտնվել։
20:20
14 Հունվարի 2017
20–ամյա բրիտանացին երկրի առաջին հղի տղամարդն է
20-ամյա բրիտանացին Գլոչեսթերից առաջինն է Բրիտանիայում, ով հայտարարում  է իր հղիության մասին:
19:35
14 Հունվարի 2017
Չելյաբինսկի բնակիչը փչացրել է ալկոտեստերը սեփական շնչառությամբ երեք լիտր օղի խմելուց հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չելյաբինսկի բնակիչներից մեկը դարձել է ոչ միայն շրջանի առաջին սթափարանի այցելուն, այլ նաև կարողացել է փչացնել ալկոտեստերը:
18:25
14 Հունվարի 2017
Աշխարհի միլիարդատերերից մեկը` Ուորեն Բաֆեթը բորսայի անկման օրերին գումար է տնտեսում McDonald's–ում նախաճաշելիս
Berkshire Hathaway ներդրումային ընկերության ղեկավար, աշխարհի մեծությամբ երկրորդ ունեցվածքի տեր Ուորեն Բաֆեթը խոստովանել է, որ ֆոնդային շուկայի անկման օրերին գումար է տնտեսում McDonald's–ում նախաճաշելիս։
16:17
14 Հունվարի 2017
Սմարթֆոնով տարված վարորդը որոշել է ավտոբուսը ոտքով վարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ QQ չինական ռեսուրսում հայտնվել է մի տեսանյութ, որում ավտոբուսի վարորդը երթևեկության ժամանակ տարվել էր սմարթֆոնով և ոտքը դրել ղեկին:
12:19
14 Հունվարի 2017
Արարատյան դաշտավայրի տարածքում լճացած սառը օդային զանգվածների ուժն առաջիկայում չի թուլանա. մառախուղը կպահպանվի
Արարատյան դաշտավայրի և Երևանի տարածքում լճացած սառը օդային զանգվածների ուժն առաջիկա օրերին չի թուլանա։