478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 2013-2014թթ.–ներին թրաֆիկինգի ավելի քան 20 դեպք է բացահայտվել
17:44
06 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում 2013 թվականին և 2014 թվականի ինն ամիսներին թրաֆիկինգի հետ կապված ավելի քան քսան հանցագործություն է բացահայտվել, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3–րդ վարչության պետ, գնդապետ Տիգրան Պետրոսյանը։

«Պետությունը թրաֆիկինգի և մարդկանց շահագործման դեմ պայքարը համարում է առաջնահերթ խնդիր։ Դա պայմանավորված է ոչ թե երևույթի տարածված լինելով, այլ` դրա կարևորությամբ։ Պետությունը, հասարակական և միջազգային կազմակերպությունները գործում են համատեղ, հիմնական նպատակը թրաֆիկինգի զոհերին օգնելն է»,– ասաց Պետրոսյանը։

Ըստ նրա, 2013 թվականին և 2014 թվականի առաջին ինն ամիսներին հարուցվել է 18 քրեական գործ, բացահայտվել է հանցագործության 22 դեպք, դրանցից տասը կատարել է կազմակերպված հանցավոր խումբը։

18 գործերից իննում թրաֆիկինգի զոհ են եղել չափահաս կանայք։ Երեք քրեական գործեր վերաբերել են անչափահասների մարմնավաճառությանը, չորսը` մուրացկանության մեջ ներգրավմանը, մեկ դեպք` ՌԴ–ում աշխատանքային շահագործմանը։

Կանայք սեռական շահագործման են ենթարկվել ԱՄԷ–ում, Թուրքիայում և հենց Հայաստանում։

Պետրոսյանի խոսքով` ընդհանուր առմամբ բացահայտվել և տուժած է ճանաչվել 28 մարդ, որոնցից 13–ը` չափահաս կանայք, երկուսը` չափահաս տղամարդիկ, իսկ յոթ աղջիկներ և վեց պատանիներ հանցագործություն կատարելու պահին անչափահաս են եղել։

«15 զոհեր համագործակցությունը շարունակելու համաձայնություն են տվել և ուղղվել են վերականգնման հասարակական կազմակերպություններում։ Այնտեղ է ուղարկվել նաև թրաֆիկինգի վտանգի առջև կանգնած ևս 14 մարդ»,– նշեց Պետրոսյանը։

Ըստ նրա, թրաֆիկինգի և մարդկանց շահագործման մեղադրանք է առաջադրվել 17 անձանց, որոնցից չորսի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։

Պետրոսյանն ավելացրեց նաև, որ նշված ժամանակահատվածում բացահայտվել է երեխաներին մուրացկանության մեջ ներգրավելու մեկ դեպք, երեխաների առևտրի երեք դեպք, մարմնավաճառության մեջ ներգրավելու կամ նպաստելու 58 դեպք։

«2012–ից 2014 թվականներին 28 մարդ դատապարտվել է թրաֆիկինգի և մարդկանց շահագործման մեղադրանքով։ Նրանցից միայն մեկն է դատապարտվել չորս տարվա ազատազրկման, մյուսները` 7-13 տարվա ժամկետների։ 2014 թվականի հոկտեմբերի 1–ի դրությամբ նմանատիպ մեղադրանքներով հետախուզման մեջ է գտնվում 16 մարդ»,– ասաց Պետրոսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:28
20 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանի դստեր Instagram–ի էջը ռեկորդներ է սահմանում (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի նորածին դստեր` Օլիմպիայի էջն Instagram–ում մեծ ճանաչում է սկսում վայելել։
19:40
20 Սեպտեմբերի 2017
Ուշադրություն` կեղծիք. ադրբեջանցիները Facebook-ում ստեղծել են Արման Աբովյանի ֆեյքը (ՖՈՏՈ)
Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը զգուշացնում է Facebook–ում իր կեղծ էջի ստեղծման մասին։
15:42
20 Սեպտեմբերի 2017
Ինչպե՞ս դիմակայել վիրուսին. խորհուրդ է տալիս փորձագետը
Սուր–շնչառական վարակները կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Կա սուր–շնչառական վարակների աղիքային ձև, որը հայտնի է գիտությանը։
12:31
20 Սեպտեմբերի 2017
Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը պարում են Արմենչիկի երգի ներքո (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում նախորդ հանգստյան օրերին տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու` Կարենի և հայազգի Լիլիթի հարսանեկան արարողությունը։
11:28
20 Սեպտեմբերի 2017
Սամվել Կարապետյանի հարսը` Լիլիթը, ցուցադրել է հարսանեկան երկրորդ զգեստը (ՖՈՏՈ)
Հարսի շքեղ զգեստների հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է։–
18:37
19 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի` Մորուք fest–ի անցկացման ամսաթիվը։
17:16
19 Սեպտեմբերի 2017
Առաջինը «Yerevan Food Fest»–ը կհամախմբի իսկական գուրմանների
Ռեստորանային ուտեստների առաջին «Yerevan Food Fest» (by «Hartak») փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21–23–ը։
17:04
18 Սեպտեմբերի 2017
Դերասան Նիկոլայ Կարաչենցովը շտապ հոսպիտալացվել է
Ռուսաստանցի դերասան Նիկոլայ Կարաչենցովը տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ նյարդավիրաբուժության բաժանամունք:
13:35
18 Սեպտեմբերի 2017
Zuhair Murad-ը` Սամվել Կարապետյանի հարսի մասին. «Չեմ կարողանում հագենալ մեր հիասքանչ արքայադստերը նայելուց» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հարսի շքեղ զգեստի հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է:
20:43
17 Սեպտեմբերի 2017
5 հիվանդություններ, որոնք վախենում են սուրճից
Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է ընդունակ անել ձեր օրգանիզմի հետ օրական 3 գավաթ սուրճը:
19:38
17 Սեպտեմբերի 2017
Մեծ տարիքում հայր դառնալը վտանգավոր է սերունդների համար
Գիտնականներն ուսումնասիրել են տարիքային փոփոխությունների ազդեցությունը սերունդների վերարտադրողականության վրա։
18:17
17 Սեպտեմբերի 2017
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնոշոռով դիետայի օգնությամբ կարելի է հասնել հիանալի արդյունքի շատ կարճ ժամկետում։