484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանում կարգելվի երեխաներին վիրավորական անուններ տալ. ԶԼՄ
09:41
06 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ օրենսդրության մշակման և կատարելագործման խորհրդարանական կուսակցություններից մեկի խորհուրդը սկսել է աշխատել մի օրենքի նախագծի ուղղությամբ, որով Ռուսաստանում կարգելվի երեխայի անուն ընտրելիս օգտագործել թվեր, կետադրական նշաններ և տարբեր սիմվոլներ, ինչպես նաև նրան տալ տարօրինակ անուններ։

Ինչպես «Ռոսիյսկայա գազետային» պատմել է օրինագծի նախաձեռնողներից Վիկտորիա Պաշկովան, այսօր Ռուսաստանում ծնողները լիակատար ազատություն ունեն իրենց երեխայի անունն ընտրելիս։

«ՔԿԱԳ-ն իրավունք չունի մերժել երեխայի անվան գրանցումը` դրա անբարեհնչյուն, վիրավորական, դժվար արտաբերելի լինելու պատճառով: ՔԿԱԳ աշխատակիցները չեն կարող ինչ-որ կերպ ազդել ծնողների ընտրության վրա», - մեջբերում է հրատարակությունը Պաշկովայի խոսքերը: Սակայն ծնողները նաև չպետք է մոռանան, որ երեխան պետք է իր անունով ներկայանա հասարակության մեջ, իսկ դա նշանակում է, որ հարկավոր է պատշաճության կանոններին հետևել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Պաշկովայի խոսքերով՝ երեխայի անվան հարցում փորձարկումներ կատարելու` ծնողների փորձերը խստորեն կանխվում են տարբեր երկրների օրենսդրությունների կողմից՝ որպես երեխայի հոգեկանի վրա բացասաբար ազդող գործոն:

Այսպես՝ Նոր Զելանդիայում թույլատրելի անունների ցանկի ստեղծման գաղափարը ծագեց այն բանից հետո, երբ 2001 թ.-ից ծնողները 62 անգամ ցանկացել էին իրենց երեխային կոչել Արդարադատություն և 31 անգամ՝ Թագավոր: Երկրում կան նաև Դաժանություն և № 16 ավտոբուսային կանգառ անունով երեխաներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։