480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Վերջին տվյալներով` Հայաստանում մոտ 5 հազար գրանցված թմրամոլ կա
16:34
05 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վերջին տվյալներով` Հայաստանում թմրամիջոցներ օգտագործողների թիվը կազմում է 4922, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի կենտրոնի պետ Սուրեն Նազինյանը։

«Նրանցից 2018–ն օգտագործում է կանաբինոիդ միջոցներ` հաշիշ, անաշա, 2902–ը` օփիումային թմրանյութեր (մորֆին, սուբուտեքս, հերոին և այլն), մնացածը` կոկաին»,– չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Նազինյանը։

Ըստ նրա, պաշտոնական տվյալների համաձայն, թմրամոլների մոտ 70 տոկոսը 28-49 տարեկան մարդիկ են։ Միաժամանակ, նարկոլոգն ընդգծեց, որ բազմաթիվ թմրամոլներ թաքնվում են բժշկական հաստատություններից և ոստիկանությունից։

«Հիմնականում թմրամոլության հետ խնդիրն առաջանում է դեռահասության տարիքում։ Կկապված է անցումային շրջանի, ուսումնական հաստատությունում մոտիվացման բացակայության հետ»,– իր հերթին ասաց Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը։

Ըստ նրա, դեռահասների համար շատ կարևոր է առանձին խմբում ընդգրկվելը, որը նրանք փնտրում են մշտապես, բայց քանի որ Հայաստանում շատ քիչ են սոցիալական խմբերը, հետաքրքրությունները և այլն, երեխաները շատ հազվադեպ են իրենց համար զբաղմունք գտնում դպրոցական պարապմունքներից դուրս։ «Դա կարող է պատճառ դառնալ, որ նրանք հայտնվեն թմրամոլների սոցիալապես վտանգավոր խմբում»,– ասաց Բաղդասարյանը։

Խոսելով մեծահասակների մասին` հոգեբանն ավելացրեց, որ ցանկացած կախվածություն (ադիկցիա) ունի իր պատճառները` չլուծված կենսական խնդիրներ, սթրեսներ։ «Երբ մարդը չի կարողանում լուծել խնդիրը, ապա ընկնում է յուրօրինակ հոգեբանական փախուստի մեջ։ Բազմաթիվ մարդիկ սուր զգացողությունների, էմոցիաների ծարավ ունեն, հենց այդ պատճառով էլ թմրամիջոց են փորձում, ինչից հետո ընկնում են կախվածության մեջ»,– նշեց հոգեբանը։

Բաղդասարյանի խոսքով` կարևոր են կանխարգելիչ քայլերը, քանի դեռ դեռահասների մոտ չի սկսվել անցումային շրջանը։

Փորձագետների խոսքով` 2013 թվականին Հայաստանում գրանցվել է 4332 թմրամոլ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:19
23 Հունիսի 2017
Քանյե Ուեսթը նշել է, թե քանի երեխա է ուզում ունենալ Քիմ Քարդաշյանից
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, թե քանի երեխա է ուզում ունենալ իր կնոջից` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից:  
14:51
23 Հունիսի 2017
ՀՀ ԿԳՆ–ն պարզում է իսրայելցի շրջանավարտներին հայկական կեղծ դիպլոմներ տալու սկանդալի մանրամասները
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը դիմել է երկրի արտգործնախարարությանը:
10:39
23 Հունիսի 2017
Պարային իմպրովիզացիա Գարիկ Մարտիրոսյանից և նրա կնոջից (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը կնոջ` Ժաննայի հետ պար են ներկայացրել հայկական ազգային տարազներով։
13:28
22 Հունիսի 2017
Հաշմանդամի սայլակով աղջնակն ուղեկցել է Ռոնալդուին դաշտ դուրս գալիս (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստան–Պորտուգալիա խաղի ժամանակ Ռոնալդուն խաղադաշտ է դուրս եկել 10–ամյա Պոլինայի ուղեկցությամբ:
13:11
22 Հունիսի 2017
Տավուշում քամին արմատախիլ է արել 30-40 տարվա ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ
Պտղավանում քամին արմատախիլ է արել ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ:
21:05
21 Հունիսի 2017
Խեղդվող «Հույսը» հրաշքով փրկվել է (ՎԻԴԵՈ)
Սեուլի կենդանաբանական այգու տեսախցիկներն արձանագրել են ջրավազանից փղիկի փրկության կադրեր։
16:40
21 Հունիսի 2017
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը փոխնակ մայր են գտել. մանրամասներ
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և ռեփեր Քանյե Ուեսթը պայմանագիր են կնքել մի կնոջ հետ, ով կդառնա իրենց երրորդ երեխայի փոխնակ մայրը:
15:49
21 Հունիսի 2017
Cumulonimbus կամ կարկտաբեր ամպերը բարձրությունից (ՎԻԴԵՈ)
Հայաստանի ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության բաժնի պետ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Facebook–ի իր էջում։
15:13
21 Հունիսի 2017
Beeline-ը և ՎՏԲ-Հայաստան Բանկը համատեղ բացառիկ պրոդուկտ են ներկայացնում
Beeline-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ գործակցության շրջանակում թողարկում են ՀՀ շուկայում բացառիկ պրոդուկտ:  
13:35
21 Հունիսի 2017
Գարիկ Մարտիրոսյանն «անսպասելի» ֆոտոսեսիա է անցկացրել կնոջ հետ (ՖՈՏՈ)
Գարիկ Մարտիրոսյանը հայկական ազգային տարազներով ֆոտոսեսիայի է մասնակցել կնոջ հետ:  
11:10
21 Հունիսի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն` Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Հունիսի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի կենտրոնական փողոցներից մեկում:
20:17
20 Հունիսի 2017
Ուրախ լուր. հնգյակից երկու փոքրիկներն արդեն կերակրվում են կաթի շշով
Հնգյակից կենդանի մնացած երկու աղջիկները դեռևս գտնվում են հիվանդանոցում։