481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ երկրների բնական և տեխնածին աղետների ՄՊԽ-ի նախագահությունն անցել է Հայաստանին
16:12
04 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ երկրների բնական և տեխնածին աղետների հարցերով միջպետական խորհրդի նախագահությունը Ղրղըզստանից անցել է Հայաստանին: Նման որոշում է ընդունվել երեքշաբթի Երևանում մեկնարկած Միջպետական խորհրդի երկօրյա նիստի ժամանակ:

ՄՊԽ-ի նախագահ է ընտրվել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը: ՄՊԽ-ում 2013-2014 թթ.-ին նախագահում էր Ղրղըզստանի Հանրապետությունը:

Նիստի ընթացքում տեղեկատվություն կներկայացվի Միջպետական խորհրդի գործունեության մասին, կներկայացվեն նաև հարցեր, որոնք կապված են համագործակցության ընդլայնման, ինչպես նաև ԱՊՀ բարձրագույն կառույցների հետ համատեղ ընդունված՝ բնական և տեխնածին աղետներին վերաբերող որոշումների իրականացման գործընթացի հետ:

«ԱՊՀ երկրների ներկայացուցիչները այստեղ են հավաքվում երրորդ անգամ, այս հանդիպումների կարևորագույն ձեռքբերումը ԱՊՀ ուժերի բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման կորպուսի ստեղծումն է: Մեր փրկարարները միասին կկարողանան արձագանքել տարբեր երկրներում որոշակի դեպքերի», - ասել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ, Փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը:

Նա կարևորեց ճգնաժամային կառավարման կենտրոնների միջև փորձի և տեղեկատվության փոխանակումը:

Նրա խոսքով՝ կան շփման առանձին կետեր Ռուսաստանի հետ համագործակցության հարցերում, մասնավորապես՝ Հայաստանում ստեղծվել է համատեղ փրկարարական մարդասիրական կենտրոն, որը կսկսի գործել առաջիկայում:

«Կենտրոնը կհամալրվի շատ հզոր տեխնիկայով և մեծ պահուստներով, ինչի շնորհիվ հնարավոր կլինի օպերատիվ արձագանքել Հայաստանում և տարածաշրջանում գրանցված արտակարգ իրավիճակներին», - ասաց Գրիգորյանը:

Նիստի օրակարգում ներառված է պայմանագրերի և իրավական բազայի կատարելագործման հարցը արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործում ԱՊՀ երկրների գործունեության արդյունավետության բարձրացման համար:

Կարևորվում է ԱՊՀ երկրների համապատասխան օպերատիվ ծառայությունների և ճգնաժամային կենտրոնների միջև համագործակցությունը, ինչը թույլ է տալիս տեսակոնֆերանսների օգնությամբ համակարգել նշված երկրների ԱԻՆ-ում ընթացող միջպետական աշխատանքը:

ԱՊՀ երկրների բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների միջպետական խորհուրդը ստեղծվել է 1993 թ.-ի սեպտեմբերի 24-ին ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի ժամանակ: Համաձայնագիրը ստորագրել են ԱՊՀ մասնակից-պետությունները՝ Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Ուկրաինան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:05
28 Մայիսի 2017
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա։
18:55
28 Մայիսի 2017
Կինն անսովոր կերպով է արձագանքում սեփական մեքենայի առևանգմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ում կինն անսովոր կերպով է արձագանքում` տեսնելով, որ իր մեքենան առևանգում են։
17:43
28 Մայիսի 2017
3 պտուղ, որ պետք է ուտել ամեն օր
Այդ մթերքները պարունակում են նյութեր, որոնք վերականգնում են միջողային սկավառակների հյուսվածքների փափուկ բաղադրիչները:
21:56
27 Մայիսի 2017
Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը միացված է արհեստական շնչառության
Նախօրեին Երևանի Բագրատունյաց պողոտայում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
20:25
27 Մայիսի 2017
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել
Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա:
19:13
27 Մայիսի 2017
Հայտնի է կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը
Գիտնականները պնդում են, որ ուղղակի կապ են գտել կնոջ մարմնի ծավալի և սեքսուալության միջև։
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին:
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։