484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հղիության սելեկտիվ ընդհատումների խնդիրը Հայաստանի համար կենսական հարց է դարձել. պատգամավոր
14:00
03 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ապագա երեխայի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդիրը կենսական հարց է Հայաստանի համար, հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը:

«Հարաբերակցությունը, երբ 100 նորածին աղջիկներին բաժին է հասնում 114 տղա, իսկ երրորդ երեխայի դեպքում 100 աղջկան՝ 160 տղա, շատ վտանգավոր է: Հայաստանին ապագա զինվորներ են հարկավոր, սակայն անհրաժեշտ են նաև ապագա մայրեր», - ասաց Աճեմյանը երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ Գեղարքունիքի մարզում արդեն կան գյուղեր, որտեղ առաջին դասարան են գնացել միայն տղաներ կամ մեկ դասարանում կա միայն մեկ աղջիկ:

«Հղիության սելեկտիվ ընդհատումների խնդիրը կարող է լուծվել երեխաների նկատմամբ սելեկտիվ վերաբերմունքի փոփոխության արդյունքում: Սա մեր հասարակության կարծրատիպերի խնդիրն է, որոնց դեմ մենք պետք է պայքարենք», - կարծում է Աճեմյանը:

Հղիության սելեկտիվ ընդհատումների պատճառով Հայաստանում մինչև 2060 թվականը կարող է չծնվել մոտ 93 հազար աղջիկ: ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամը 2012-13թթ.-ին «Հայաստանում նորածինների սեռերի անհամապատասխանությունը. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություն» թեմայով ուսումնասիրություն է անցկացրել՝ հիմնվելով 2011թ.-ին անցկացրած վերջին մարդահամարի տվյալների վրա: Հայաստանում յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով ծնվում է 114 տղա:

ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամի հայկական գրասենյակի կողմից 2011թ.-ին անցկացրած նախորդ ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանում մոտ 7200 կին հղիության սելեկտիվ ընդհատում է կատարել 2006-2011թթ.-ին:

Բնապահպան Կարինե Դանիելյանն իր հերթին նշեց, որ նորածին աղջիկների նկատմամբ տղաների նման վտանգավոր հարաբերակցության խնդիրը չի կարելի բացատրել միայն հղիության սելեկտիվ ընդհատմամբ:

Փորձագետն այստեղ տեսնում է մի շարք գործոնների ազդեցություն, որոնց թվում են 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժը, ռազմական տարիների ֆենոմենը, սթրեսային իրավիճակը, որի մեջ գտնվում է Հայաստանի բնակչությունը վերջին տարիներին, տղամարդկանց զանգվածային արտագաղթը: Նրա խոսքով՝ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակում աճում է նորածին տղաների թիվը:

«Հայաստանը շատ վտանգավոր ժամանակաշրջան է թևակոխել, որը բնութագրվում են սթրեսային վիճակով, ցածր ծնելիությամբ և հղիության սելեկտիվ ընդհատումներով: Այստեղ լուծումը հասարակության սոցիալ-տնտեսական բևեռացման կանխարգելումն է», - ասաց Դանիելյանը:

2002թ.-ից Հայաստանում գործում է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքը, որի 10-րդ հոդվածում նշվում է` հղիության մինչև 12 շաբաթական ժամկետում ընդհատումն իրականացվում է կնոջ հայտարարության հիման վրա, իսկ մինչև 22 շաբաթական ընդհատում կարող է իրականացվել միայն բժշկասոցիալական ցուցումների դեպքում՝ կնոջ համաձայնությամբ:

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը 2011թ.-ին բանաձև է ընդունել, որտեղ նշվում է, որ ապագա երեխայի սեռի ընտրությունը հասել է «մտահոգող մասշտաբների» Ալբանիայում, Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում:

ԱՎԾ-ի տվյալներով՝ Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում ծնվել է 19401 երեխա, այս ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ավելացել է 3,2 տոկոսով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։