485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ուկրաինայում գործ են հարուցել Միխայիլ Պորեչենկովի դեմ
12:01
31 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինայի ՆԳՆ–ն և Անվտանգության ծառայությունը քրեական գործ են հարուցել ռուս դերասան Միխայիլ Պորեչենկովի դեմ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«ՆԳՆ քննչական վարչությունը քրեական վարույթ է հարուցել դերասան Միխայիլ Պորեչենկովի նկատմամբ։ Այսօր քննիչները կդիմեն դատարան, և ես վստահ եմ, որ Պորեչենկովի  նկատմամբ հետախուզում կհայտարարվի, իսկ պատժամիջոցը կլինի ձերբակալությունը»,– Facebook–ի իր էջում գրել է ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը։

Նա նշել է, որ «անխուսափելի կլինի Ինտերպոլի ներգրավումը հետախուզությանը»։

«Ուկրաինայի անվտանգության ծառայությունը քրեական վարույթ է հարուցել ՌԴ քաղաքացի Միխայիլ Պորեչենկովի նկատմամբ»,– իր էջում հաստատել է ՈՒԱԾ ներկայացուցիչ Մարկիան Լուբկիվսկին։

Միխայիլ Պորեչենկովը ԴԺՀ էր մեկնել «Պոդդուբնի» ֆիլմի պրեմիերային ներկա գտնվելու նպատակով։ Նա ֆիլմի գլխավոր հերոսի դերակատարն է։ ԶԼՄ–ները հայտնում են, որ դերասանը եղել է ԴԺՀ կողմնակիցների դիրքերում և կրակել է խոշոր տրամաչափի գնդացիրից։

Կինոյի և թատրոնի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Միխայիլ Պորեչենկովը ծնվել է 1969 թվականի մարտի 2-ին Լենինգրադում։ Առաջին անգամ կինոյում հանդես է եկել 1994 թվականին «Սիրո անիվ» ֆիլմում։ Դերասանին համբավ է ներել «Ազգային անվտանգության գործակալը» սերիալում խաղացած գլխավոր դերը։

Հանդիսատեսը նրան հիշում է նաև վերջին տարիներին նկարահանված «Լիկվիդացիա», «Ընտանեկան տուն», «Գաստրոնոմի գործ № 1», «Սպանել Ստալինին» և մի շարք այլ ֆիլմերով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին:
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։
18:50
04 Նոյեմբերի 2017
Ասպիրինն օգնում է կանխել լյարդի քաղցկեղը
Ասպիրինը դրական է ազդում իմունոթերապիայի վրա։
17:25
04 Նոյեմբերի 2017
Ստեղծվել է ապագայի մեքենա (ՎԻԴԵՈ)
Ապագայի մեքենան ապակե գնդի տեսք ունի` առանց անիվների:
14:11
04 Նոյեմբերի 2017
Անջելինա Ջոլին գաղտնի ամուսնանում է
Անջելինա Ջոլին կրկին պատրաստվում է ամուսնանալ։
12:59
04 Նոյեմբերի 2017
Գրող Զապել Եսայանն աշխարհի ամենախիզախ կանանց հնգյակում է
Ինչպես կարծում էր Եսայանը, գրականությունը զարդ չէ, այլ հզոր զենք և անարդարության դեմ պայքարի միջոցով։