478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
«Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի ստեղծողները բողոք են ներկայացրել գարեջրի գործարանի դեմ, որն իր գարեջուրն անվանել է ֆիլմաշարի հինգերորդ մասի անվանումով
13:48
27 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Lucasfilm կինոընկերությունը, որին պատկանում են «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ ֆիլմաշարի նկարահանման իրավունքները, բողոքել է Նյու Յորքում գործող գարեջրի գործարանի դեմ, որը գարեջուր է արտադրում ֆիլմաշարի հինգերորդ մասի անվանմանը նման անվանումով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Lucasfilm-ի ղեկավարությունը դիմել է ԱՄՆ-ում ապրանքանիշների գրանցման հարցում վեճերի և բողոքների ուսումնասիրման կոմիտե՝ հայտարարելով, որ «Empire Strikes Bock» գարեջրի անվանումը հնչողությամբ, արտաքին տեսքով և բովանդակությամբ գրեթե համընկնում է ֆիլմաշարի հինգերորդ մասի անվանման հետ («Կայսրությունը պատասխան հարված է հասցնում» (Empire Strikes Back)):

«Empire Brewing Company» գարեջրի գործարանի դեմ բողոք են ներկայացրել, քանի որ կարծում են, թե ղեկավարությունը «խառնաշփոթ» է ստեղծում այցելուների շրջանում, ովքեր կարող են մտածել, թե գարեջուրը  Lucasfilm-ի պաշտոնական խմիչքն է:

Բացի այդ, իրավատերը պնդում է, թե գարեջրի անվանման մեջ ֆիլմի անվանման օգտագործումը կարող է վնասել Empire Strikes Back ապրանքանիշին «հատուկ որակին»:

Գարեջրի գործարանի սեփականատերերը հայտարարել են, որ չեն ցանկացել խառնաշփոթ առաջացնել այցելուների շրջանում և պարզապես ցանկացել են «հարգանքի տուրք մատուցել մեծանուն ֆիլմին, ինչպես դա ավելի վաղ արել են մյուսները»: Սեփականատերերը նշել են, որ իրենք «Աստղային պատերազմների» երկրպագուներ են: «Չենք կարծում, որ մեր գարեջրի անվանումը հեղինակային իրավունքի մասին ինչ-որ օրենք է խախտում», - նշում են գործարանից:

«Աստղային պատերազմներ» ֆիլմաշարը ստեղծել է ամերիկացի ռեժիսոր Ջորջ Լուկասը 1970-ականների սկզբին: Նախորդ տարվա հոկտեմբերին Ջորջ Լուկասը Lucasfilm-ը 4.05 մլրդ դոլարով վաճառել է Walt Disney կորպորացիային: Նախատեսված է, որ ֆիլմաշարի յոթերորդ մասը պատրաստ կլինի 2015թ.-ի դեկտեմբերի 18-ին, այն դեռ անվանում չունի: Նոր մասի ռեժիսորը Ջեֆֆրի Ջեյկոբ Աբրամսն է` հայտնի «Աստղային ճանապարհ», «Առաքելությունն անիրագործելի է 3» ֆիլմերով և «Ողջ մնալ» սերիալով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը: