+22
Եղանակը Երևանում
Հայ
«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը 6 տարվա ընդմիջումից հետո վերսկսել է Մոսկվա-Թբիլիսի չվերթերը
10:22
27 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Աէրոֆլոտ» ռուսական ավիաընկերությունը 6 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ վերսկսել է Մոսկվա-Թբիլիսի ուղիղ կանոնավոր չվերթերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Ռոսավիացիան, հղում անելով Վրաստանի ԱԳՆ-ին, տեղեկացրել էր Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա երթուղով կանոնավոր օդային հաղորդակցությունը վերսկսելու թույլտվության մասին: Թույլտվություն են ստացել «Աէրոֆլոտ», «ՎԻՄ-Ավիա», «Գլոբուս», «Սիբիր», «Տրանսաէրո», «Ուրալսկիե ավիալինիի» և «ՅուՏեյր» ավիաընկերությունները:

Թբիլիսիի միջազգային օդանավակայանի տեղեկատվական կենտրոնում երկուշաբթի գիշերը ՌԻԱ Նովոստիին տեղեկացրել են, որ ինքնաթիռը դուրս է եկել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից և Թբիլիսի կժամանի հոկտեմբերի 27-ին ժամը 03:10-ին: «Ինքնաթիռը Մոսկվա կվերադառնա ժամը 04:20-ին», - հաղորդել են օդանավակայանից:

TAV Georgia ընկերությունը, որը կառավարում է Թբիլիսիի միջազգային օդանավակայանը, ավելի վաղ հայտարարել էր, որ «Աէրոֆլոտ» և «Ուրալսկիե ավիալինիի» ավիաընկերությունները կսկսեն չվերթեր իրականացնել հոկտեմբերի վերջին, իսկ «Գլոբուս» ավիաընկերությունը, որը ներառված է S7 ընկերությունների խմբում, կսկսի դեպի Թբիլիսի չվերթեր կատարել նոյեմբերի 2-ից:

Մինչև կանոնավոր չվերթերի վերականգնումը իրականացվում էին միայն ուղիղ չարտերային չվերթեր, դրանք իրականացնում էին մի քանի ավիաընկերություններ, որոնց թվում էին S7-ն ու Georgian Airways-ը:

ՌԴ-ի և Վրաստանի միջև կանոնավոր ուղիղ ավիահաղորդակցությունը դադարեցվել էր 2006թ.-ին, երբ սրվել էին երկու երկրների հարաբերությունները, այնուհետև հաղորդակցությունը որոշ ժամանակով վերականգնվել էր, իսկ հետո դադարեցվել օգոստոսյան պատերազմից և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո: Ավելի վաղ ռուսական կողմն առաջարկել էր համապատասխան նոտաների փոխանակում իրականացնել սեպտեմբերի 15-ից «Մոսկվա-Թբիլիսի» երթուղին, իսկ հետագայում նաև այլ ուղղություններով կանոնավոր ավիաչվերթերը վերականգնելու համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
25 Հուլիսի 2017
Դաշնային խորհրդի խոսնակը հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը
Վալենտինա Մատվիենկոն հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը։
19:37
25 Հուլիսի 2017
ՌԴ–ում կարող է վճարովի դառնալ ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի տեղափոխումը
Ռուսաստանում բջջային հեռախոսների և վերնազգեստի տեղափոխումը ինքնաթիռով  կարող են վճարովի դառնալ:
18:38
25 Հուլիսի 2017
Ռեժիսոր Արիկ Մանուկյանին սպառնում է տուգանք և ազատազրկում մզկիթ նկարահանելու համար
Ռուսաստանաբնակ  ռեժիսոր Արիկ Մանուկյանին կալանավորել են Աբու Դաբիում շեյխ Զայդայի մզկիթի հարևանությամբ դրոնով նկարահանում կատարելու համար։
17:21
25 Հուլիսի 2017
Արջերը «զբոսնում են» Երևանի Ազատության հրապարակում (ՖՈՏՈ)
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հերթական անակնկալն է մատուցվել մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին:
14:05
25 Հուլիսի 2017
Հայազգի դիզայները ստեղծել է հավաքածու` ոգեշնչված Փարաջանովի արվեստից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայազգի դիզայներ Վարդուհի Նազարյանը տպավորվել է Երևանի Սերգեյ Փարաւջանովի տուն–թանգարան այցելուցունից։
21:00
24 Հուլիսի 2017
Forbes–ը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների մասին
Forbes Woman նորաձևության հայտնի ամսագիրը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների և հաջողության պատմությունը։
20:07
24 Հուլիսի 2017
Հայերենը հնչել է Օդեսայի առաջին գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսերին Օդեսայում անցկացվել է «Օդեսան կարդում է. Օդեսային կարդում են» առաջին գրական ֆլեշմոբը:
16:45
24 Հուլիսի 2017
Թուրքիայում Հայոց Ցեղասպանության մասին եզակի փաստաթուղթ է հրապարակվել (ՖՈՏՈ)
Հրապարակվել է իրաքյան Մոսուլ քաղաքում Հայոց Ցեղասպամության մասին եզակի փաստաթուղթ։  
15:22
24 Հուլիսի 2017
Շիրակում հայտնաբերել են ջրահեղձ եղած 36–ամյա քաղաքացու դին (ՖՈՏՈ)
Քիչ առաջ ջրափրկարարները Կառնուտի ջրամբարում հայտնաբերել են 36–ամյա քաղաքացու դին։
14:07
24 Հուլիսի 2017
«Սիրունիկ» Ջուլիա Ռոբերտսն աջակցել է Հենրիխ Մխիթարյանի թիմին (ՖՈՏՈ)
Հոլիվուդյան դերասանուհի և պրոդյուսեր Ջուլիա Ռոբերտսը սատարել է «Մանչեսթեր Յունայթեդին» մադրիդյան «Ռեալի» դեմ խաղում։
13:53
24 Հուլիսի 2017
Հայ դպրոցականները ևս 6 մեդալ են նվաճել դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում
Շարունակվում են Դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաները:
12:42
24 Հուլիսի 2017
Սուրենյան. Երևանին ջերմային ալիք կպատի
Գագիկ Սուրենյանը զգուշացրել է մոտեցող ջերմային ալիքի մասին։