486.22
+0.48
563.77
+1.96
8.2
-0.07
+12
Եղանակը Երևանում
Հայ
Նոյեմբերը Հայաստանում տաք կլինի. Հայպետհիդրոմետ
17:03
24 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում նոյեմբերին եղանակը տաք կլինի և կհամապատասխանի կլիմայական նորմերին, տեղեկացրեց Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի նոյեմբերի առաջին տասնօրյակում», - ուրբաթ ասաց նա լրագրողներին:

Սուրենյանի խոսքերով՝ նոյեմբերի առաջին օրերին Արարատյան դաշտավայրում և Արագածոտնի մարզի նախալեռներում կգրանցվի զրոյից բարձր 13-16 աստիճան, իսկ նոյեմբերի 10-ից հետո ջերմաստիճանը կնվազի 2-7 աստիճանով:

Սուրենյանը տեղեկացրեց, որ Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում միջին ամսական ջերմաստիճանը կկազմի -2-ից մինչև +2, առանձին օրերին ցերեկային ժամերին հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում մինչև 10-13 աստիճան, իսկ ամսվա երկրորդ տասնօրյակում սպասվում է ջերմաստիճանի նվազում՝ մինչև զրոյից ցածր 10-15 աստիճան:

Լոռու և Տավուշի մարզերում միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է զրոյից բարձր 3-7 աստիճանի սահմանում, ինչը համապատասխանում է վերջին տարիներին գրանցված նորմայի ցուցանիշներին: Առանձին օրերին ցերեկային ժամերին հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում մինչև 13-18 աստիճան, իսկ նոյեմբերի երրորդ եռամսյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում մինչև զրոյից ցածր 5-10 աստիճան:

Վայոց Ձորի մարզում նոյեմբերին օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կարող է նվազել մինչև 7-12 աստիճան լեռնային շրջաններում և զրոյից ցածր 5 աստիճան` հովիտներում:
Հանրապետության տարածքում ամսական տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում:

Երևանում նոյեմբերին օդի ջերմաստիճանը միջինը կբարձրանա մինչև զրոյից բարձր 5-6 աստիճան, առանձին օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև զրոյից բարձր 15-18 աստիճան: Սակայն ամսվա երկրորդ կեսին երևանցիներին սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերային ժամերին մինչև զրոյից ցածր 1-5 աստիճան:

Հոկտեմբերի վերջին Հայաստանում եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն է սպասվում, ինչը պայմանավորված է հյուսիս–արևելքից հանրապետության տարածք ներթափանցող արկտիկական սառը հոսանքներով: Այսպես՝ հոկտեմբերի 26–ին օդերևութաբաններն ամենուրեք կանխատեսում են տեղումներ, առավելագույն ինտենսիվությունը կդիտվի հոկտեմբերի 27-ին:

Լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում և Արցախում կդիտվեն տեղումներ ձյան տեսքով, մյուս շրջաններում սպասվում են անձրևներ։

Նշված օրերին օդի ջերմաստիճանն այդ շրջաններում կնվազի 17-18 աստիճանով, իսկ հանրապետության մյուս շրջաններում` 7-9 աստիճանով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
09 Նոյեմբերի 2017
Պայծառատես Նորա Զուրաբյանը տպավորել է «Ես կարող եմ» ռուսական շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Պայծառատես Նորա Զուրաբյանը, ում կոչում են կին–ռադար, տպավորել է  «Ես կարող եմ» ռուսական շոուի հանդիսատեսին:
21:28
08 Նոյեմբերի 2017
Ջոն Մալկովիչի հետքերով. Երևան այցելելու 5 ծանրակշիռ պատճառ (ՖՈՏՈ)
Խելահեղ համայնապատկերներ, համեղ սնունդ, թև տվող խմիչքներ....
19:00
08 Նոյեմբերի 2017
Լեգենդար Ջիվան Գասպարյանը դիմել է Մոսկվայի «Արարատի» երկրպագուներին (ՎԻԴԵՈ)
Դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը տեսաուղերձ է հղել «Արարատ» մոսկովյան ֆուտբոլային ակումբի երկրպագուներին։
18:01
08 Նոյեմբերի 2017
Գերմանիայի ամուսնությունների գրանցումների մատյաններում երրորդ սեռ կներառվի
Գերմանիայի Գերագույն դատարանը  որոշում է կայացրել երրորդ սեռ ներառել ՔԿԱԳ մատյաններում։
11:09
08 Նոյեմբերի 2017
YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր
Վերջերս YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր:
13:14
07 Նոյեմբերի 2017
Բրիտանացի միլիարդերը ամենօրյա չվերթեր կիրականացնի տիեզերք
SpaceShipTwo Unity նավը 2014 թվականին կործանված Enterprise նավի կատարելագործված տարբերակն է։
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին: