485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Ուկրաինայի իրավիճակը ցուցադրեց «հին հասարակարգի անկումը». փորձագետ
15:48
22 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինայի իրավիճակը ցուցադրեց «հին հասարակարգի անկումը», և նոր կանոններ սահմանելիս Ռուսաստանը չպետք է զբաղեցնի «նեղացած երկրի դիրքորոշում», այլ բացատրի և պնդի սեփական կարծիքը, կարծում է Գլոբալ շահերի կենտրոնի նախագահ Նիկոլայ Զլոբինը։

«Ուկրաինան դարձել է ոչ այնքան մի աղյուս, որին հարվածել են, և այն փշրվել է, որքան այն դարձել է վերջին կաթիլը, որի պատճառով պարզ է դարձել, որ այդ խնդիրն արդեն հնարավոր չէ անտեսել, որ հին հասարակարգը սկսել է փլուզվել։ Մենք դա վաղուց ենք հասկացել, բայց, կարծես, քաղաքական գլոբալ շերտի միամտությունից կամ քաղաքական տկարամտությունից այդ խնդրով բոլորովին չենք զբաղվել վերջին քսան տարիներին»,– ասել է  Զլոբինը լրագրողներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ 

Ըստ նրա, Ուկրաինայի խնդրում արդեն ներգրավվել են աշխարհի գլխավոր միջուկային գերտերությունները։ «Համաձայն չեմ, որ Ուկրաինան տարածաշրջանային խնդիր է, դա գլոբալ խնդիր է, հին հասարակարգի փլուզում և դրան փոխարինելու եկած մի նոր հասարակարգ, որը ձևավորվում է իմպրովիզացիայի և էքսպրոմտի միջոցով, որտեղ մեծ երկրների քաղաքական գործիչներն առաջնորդվում են զուտ մարտավարական նկատառումներով` չտեսնելով ռազմավարությունը»,– ասել է Զլոբինը։

Նա կարծում է, որ այսօր նկատվում է միջազգային կազմակերպությունների համակարգի ամբողջական անկում, քանի որ դրանք չեն կարողանում լուծել ոչ մի լուրջ խնդիր։ Այդ իրավիճակում, ըստ Զլոբինի, պետք է ոչ միայն պայմանավորվել և փոխզիջման գնալ, այլ հասկանալ գլխավոր շարժիչ գերտերությունների, այդ թվում` Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ–ի, ԵՄ–ի դերը։ «Անհրաժեշտ է փորձել ձևավորել այդ նոր կանոնները, հասկանալ, որ, եթե չմասնակցես այդ գործընթացին, ապա այդ կանոնները քո փոխարեն կձևավորեն ուրիշները»,– ասել է նա։

Փորձագետը վստահ է, որ Ռուսաստանին այստեղ չի կարելի պասիվ դիրքորոշում զբաղեցնել։ «Պետք է պնդել սեփական տեսակետը, չնեղանալ, նեղացած երկրի դիրք չզբաղեցնել, անկյունում կուչ չգալ։ Պետք է ընթանալ առաջ, բացատրել, պնդել սեփական տեսանկյունը, կառուցել այն աշխարհը, որը բխում է նաև Ռուսաստանի շահերից»,– ասել է նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:05
08 Դեկտեմբերի 2017
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այսօր դառնում է 12 տարեկան, իսկ գործակալության կայքը վերագործարկումից հետո արդեն երկու տարեկան է։
18:26
07 Դեկտեմբերի 2017
Համացանցում Հայաստանի գլխապտույտ տեսարանների տեսահոլովակ է հայտնվել (ՎԻԴԵՈ)
Համացանցում գունեղ ու դինամիկ հոլովակ է հրապարակվել, որը բացահայտում է Հայաստանն իր ողջ գեղեցկությամբ:  
18:17
07 Դեկտեմբերի 2017
ՅՈՒՆԻՍԵՖ–ը նշել է մանուկներին սպառնացող հիմնական վտանգը
Առավել մեծ վտանգ է սպառնում Հարավային Ասիայի երեխաներին։
16:30
07 Դեկտեմբերի 2017
Forbes–ը ներկայացրել է 2017թ. ամենաբարձր վարձատրվող երաժիշտների տասնյակը
Դիդդի կեղծանվամբ հանդես եկող ամերիկացի ռեփեր Շոն Քոմբսը ճանաչվել է 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտ:
12:17
07 Դեկտեմբերի 2017
Սուրենյանը հերքել է ձմռանը բարձր ջերմաստիճանի և երկրաշարժի հավանականության կապը
Հիշեցնենք, որ Հայաստանի պատմության ընթացքում գրանցված ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժից անցել է 29 տարի։
10:15
07 Դեկտեմբերի 2017
Վերա Բրեժնևան փայլել է հայ դիզայների զգեստով (ՖՈՏՈ)
Վերա Բրեժնևան ներկայացրել է հայ դիզայներ Հայկ Ավանեսյանի զգեստը։
20:35
06 Դեկտեմբերի 2017
Հայ խոհարարը ծիծաղելի է անվանել տոլմայի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ–ի որոշումը. «Նովոստի–Արմենիա»–ի էքսկլյուզիվ
Սեդրակ Մամուլյանը ծիծաղելի է համարում Ադրբեջանի կողմից տոլմայի պատրաստման բաղադրատոմսը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընգրկելու վերաբերյալ որոշումը։  
14:56
06 Դեկտեմբերի 2017
Հայկական քոչարին` ՅՈԻՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում (ՎԻԴԵՈ)
Հայկական քոչարին ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
13:10
06 Դեկտեմբերի 2017
Ադրբեջանը վերջնականապես յուրացրեց հայկական տոլման. այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկեց Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթը։
12:22
06 Դեկտեմբերի 2017
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ մեքենաների համար
Ձյան առատ տեղումների պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է։
13:35
04 Դեկտեմբերի 2017
Հայաստանը չի հաստատում Մոսկվա–Երևան չվերթերի չեղարկումը
Հայկական ավիացիոն կառույցները «Նովոստի–Արմենիա» գործակալությանը չեն հաստատում Մոսկվա–Երևան որոշ չվերթերի չեղարկման լուրերը։
11:31
04 Դեկտեմբերի 2017
Հրապարակվել է այս գիշեր երկնքում հայտնված գերլուսնի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Այս գիշեր երկրագնդի բնակիչները կարող էին դառնալ գերլուսնի ականատեսը։