485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
Արցախի համալսարանում Գերմաներենի կենտրոն է բացվել
13:21
22 Հոկտեմբերի 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին Արցախի պետական համալսարանում Գերմաներենի կենտրոն է բացվել, հաղորդում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը:

Այս իրադարձության կապակցությամբ Արցախ են ժամանել Գերմանիայի Հեսսեն երկրամասում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սթիվեն Բրայան Ֆերան և նույն երկրամասի Բերգշտրասե շրջանի ղեկավար Մաթիաս Վիլկեսը:

Միջոցառման ընթացքում ԱրՊՀ-ի ռեկտոր Մանուշ Մինասյանը համոզմունք է հայտնել, որ նոր կենտրոնը կնպաստի հաստատվող կապերի ընդլայնմանը:

Հեսսեն երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսը նշել է, որ այս ծրագիրը շատ կարևոր է Գերմանիայի հետ հետագա համագործակցության խորացման համար, քանի որ ԳԴՀ-ն մեծ ազդեցություն ունի Եվրամիությունում, և լեզվի իմացությունը մեծ հնարավորություններ է ընձեռում տեղի ունեցող իրադարձությունների մասին իրազեկ լինելու համար:

Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև ԱրՊՀ-ի դասախոս Մարինա Առուստամյանի (ով մահացել է երկու տարի առաջ) «Հայոց ցեղասպանության թեման գերմանական և ավստրիական գրականությունում» գիրքը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին:
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։
18:50
04 Նոյեմբերի 2017
Ասպիրինն օգնում է կանխել լյարդի քաղցկեղը
Ասպիրինը դրական է ազդում իմունոթերապիայի վրա։
17:25
04 Նոյեմբերի 2017
Ստեղծվել է ապագայի մեքենա (ՎԻԴԵՈ)
Ապագայի մեքենան ապակե գնդի տեսք ունի` առանց անիվների:
14:11
04 Նոյեմբերի 2017
Անջելինա Ջոլին գաղտնի ամուսնանում է
Անջելինա Ջոլին կրկին պատրաստվում է ամուսնանալ։
12:59
04 Նոյեմբերի 2017
Գրող Զապել Եսայանն աշխարհի ամենախիզախ կանանց հնգյակում է
Ինչպես կարծում էր Եսայանը, գրականությունը զարդ չէ, այլ հզոր զենք և անարդարության դեմ պայքարի միջոցով։