486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս–հայկական գիտազբոսաշրջային արշավի մասնակիցները կշարունակեն ճանապարհորդել ժամանակակից Թուրքիայի տարածքում
12:15
22 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Ռուսական հետք: Հայաստան-Ռուսաստան. խաչմերուկներ և զուգահեռներ» ռուս–հայկական գիտազբոսաշրջային երրորդ արշավի մասնակիցներն առաջիկա երեք օրերին կշարունակեն իրենց ճամփորդությունը ժամանակակից Թուրքիայի տարածքում:

Չորեքշաբթի առավոտյան արշավի մասնակիցները կհատեն թուրք-վրացական սահմանը, կայցելեն Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Անի, կգիշերեն Կարսում: Հինգշաբթի նրանք կհանդիպեն զբոսաշրջության ոլորտում տեղի պատասխանատուների հետ, կշրջեն քաղաքում և երեկոյան համատեղ քննարկումներ կանցկացնեն տարածաշրջանային շրջագայությունների կազմակերպման մասին: Ուրբաթ նախատեսված է այց Սարիղամիշ քաղաք, արշավի մասնակիցները կայցելեն պատմամշակութային հուշարձաններ, այն տունը, որտեղ կանգ է առել Նիկոլայ Երկրորդ թագավորը 1914 թ.-ին, ինչպես նաև կայցելեն Արդահան: Նույն օրը արշավի մասնակիցները կվերադառնան Երևան, որտեղ շաբաթ օրը տեղի կունենա արշավի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիս:

«Ռուսական հետք։ Հայաստան-Ռուսաստան. խաչմերուկներ և զուգահեռներ» ռուս–հայկական գիտազբոսաշրջային երրորդ արշավն անցկացվում է հոկտեմբերի 17-25-ը: Այն կազմակերպվել է Ռուսաստանի զբոսաշրջության միջազգային ակադեմիայի և Զբոսաշրջության հայկական ինստիտուտի կողմից և նվիրված է 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70 ամյակին:

Աբովյան քաղաքի Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների բարեկամության հուշարձանի մոտ տրվել է արշավի հանդիսավոր մեկնարկը: Արշավի մասնակիցներին ողջունել են Զբոսաշրջության հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:

Ողջույնի խոսքում ՀՀ-ում ՌԴ դեսպանը կարևորել է նմանատիպ միջոցառումների անցկացումը երկու ժողովուրդների երիտասարդության համար և ընթերցել է ՌԴ նախագահի աշխատակազմի միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության ղեկավար Վլադիմիր Չեռնովի ուղերձը, որտեղ նշվում է, որ մեծամասշտաբ նախագիծը, որի նախաձեռնողը Ռուսաստանի զբոսաշրջության միջազգային ակադեմիան ու Զբոսաշրջության հայկական ինստիտուտն են, դարձել է սերտ փոխգործակցության պահպանման և ամրապնդման օրինակ Հայաստանի հնագույն ժողովրդի պատմության համատեղ որոնման և ուսումնասիրման գործում:

«Խորհրդանշական է, որ ռուս և հայ գիտնականների նմանատիպ գիտական հետազոտություններն անցկացվում են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի նախաշեմին, որը միասին ձեռք են բերել մեր հայրերն ու պապերը: Երախտագիտություն եմ հայտնում «Ռուսական հետք» բացառիկ արշավի կազմակերպիչներին և հաջողությունն եմ մաղթում այս կարևոր մարդասիրական առաքելության իրականացման գործում», - նշվում է ուղերձում:

Աբովյանում հանդիսավոր մեկնարկից հետո գիտազբոսաշրջային արշավի մասնակիցները գնացքով մեկնել են Սևան: Սևանա լճի ափին նրանք հանդիպել են «Կիլիկիա» հայտնի առագաստանավի անձնակազմի հետ, շրջել նավում: Արշավի 15 անդամները առագաստանավով նավարկել են Սևանով:

Արշավի մասնակիցները բարձրացել են Մուրղուզ սարը, արշավ կազմակերպել դեպի Լաստիվեր կիրճը, այցելել Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղերը, որտեղ ծանոթացել են մոլոկանների կենսակերպին:
Արշավը անցնում է Հայաստանի Ազգային ժողովի, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության հովանու ներքո, Հայաստանի հանրապետական կուսակցության, ՀՀ-ում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության, «ՀԿԵ» ՓԲԸ–ի, «Ավարայր» տուրիստական ընկերության, «Բուս Վոյաժ» ՍՊԸ-ի, «Շիրակ» հյուրանոցի, «Արմենիա Տուրիստիչեսկայա» ամսագրի աջակցությամբ:

Արշավախմբի հիմնական նպատակը «ռուսական հետքի» բացահայտումն էր 3 գիտազբոսաշրջային արշավախմբերի արդյունքում։ Դրանք մինչև մեր օրերը պահպանված զինվորական, կրոնական, քաղաքացիական, տրանսպորտային շինություններն են, գերեզմանոցներ, դամբարաններ, հուշարձաններ, որոնք խորհրդանշում են մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը, ինչպես նաև մոլոկանների, գերմանացիների, էստոնացիների, կազակների բնակության վայրերը և այլն։ Տարածքներում պահպանվել են մշակույթի և կենցաղի առարկաներ։ Կլինեն աշխարհագրական նկարահանումներ։ Ավարտին ծրագրվում է Երևանում և Մոսկվայում ֆոտոցուցահանդեսների կազմակերպում։

Ավարտից հետո կնախապատրաստվի ռուսական շուկայում վաճառքի համար զբոսաշրջային նոր պրոդուկտի նախագիծը։

Առաջին ռուս–հայկական գիտազբոսաշրջային արշավն անցել է 2012 թվականի սեպտեմբերի 30–ից հոկտեմբերի 9–ը։ Մասնակիցները հաղթահարել են 1.6 հազար կիլոմետր ճանապարհ` Հայաստանի հյուսիսից հարավ։ Երկրորդ արշավն անցել է երկու փուլով 2013 թվականի հունիսին։ Առաջին փուլը երկօրյա աննախադեպ տուր էր (հունիսի 8-9) Երևան–Գյումրի–Վանաձոր–Ալավերդի–Երևան երթուղով`«Ճանաչիր Հայրենիքը և պատմիր նրա մասին» թեմայով։ Արշավի երկրորդ մասում` «Հայաստանի չհայտնագործված զբոսաշրջային սրբազան ճանապարհները» փուլում, մասնակիցները քայլելով և հեծանիվով ճանապարհորդել են լեռնային վերելքներով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:15
26 Փետրվարի 2017
Տղամարդկանց երկարակեցությունը կախված է նրանց ընտրած կնոջից
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են տղամարդիկ պատկերացնում իրենց համար իդեալական կնոջը:
17:45
26 Փետրվարի 2017
Microsoft–ի սարքավորումների կառավարման ամպային նոր գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանում
Microsoft ընկերության Intune for Education գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանի դպրոցների համար:
20:35
25 Փետրվարի 2017
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Առջևում գարուն է, և շատ աղջիկներ ու կանայք մտածում եմ` ինչպես կարելի է ձերբազատվել ձմռան ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից։
19:25
25 Փետրվարի 2017
Ավստրալիայում մատուցողուհին պոչից քաշելով ռեստորանից դուրս է հանել հսկա մողեսի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորս օրում տեսանյութը դիտել է ավելի քան 310 հազար օգտատեր։
18:25
25 Փետրվարի 2017
Համեղ Պահք. հայկական պասուց կերակրատեսակների տասնյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողին ներկայացնել հայկական ավանդական խոհանոցի պասուց համեղ կերակրատեսակների լավագույն տասնյակը։
17:23
25 Փետրվարի 2017
Չեխիայում հայրերն արձակուրդ կունենան երեխայի ծնունդից հետո
Չեխական խորհրդարանը հավանություն է տվել երեխայի ծնունդից հետո հայրերի համար արձակուրդ սահմանելու որոշմանը:
16:25
25 Փետրվարի 2017
Երևանաբնակ տղամարդը ԱՄԷ–ում աշխատանքային շահագործման է ենթարկվել
Երևանաբնակ 38-ամյա տղամարդը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային շահագործման է ենթարկվել:
15:15
25 Փետրվարի 2017
Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։
14:25
25 Փետրվարի 2017
Հանգստյան օրերին տեղի կունենա այս տարվա առաջին արեգակնային խավարումը
Հանգստյան օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են դառնալ աստղագիտական եզակի երևույթներից մեկի`արեգակնային խավարման ականատեսը։
13:11
25 Փետրվարի 2017
Facebook-ի օգտատերերը հայտնում են խափանումների մասին
Ֆեյսբուքում խափանումներ են նկատվում:
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։