480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Պաշտամունքների և աղանդների 350 հազար հետևորդների առկայությունն իրական սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանության համար. փորձագետ
17:52
21 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Տարբեր պաշտամունքների և կրոնական աղանդների 350 հազար հետևորդների առկայությունն իրական սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանության համար, կարծում է Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանը:

«Օտարերկրյա աղանդները փորձում են խախտել մեր պետականության հիմքերն ու նվազեցնել Հայ Առաքելական Եկեղեցու դերը: Նրանք օգտագործում են ինչպես մանիպուլյացիայի, այնպես էլ զոմբիացման կամ հիպնոզի տեխնոլոգիաները, որոնք հասցված են կատարելության», - երեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Բոշյանը:

Նրա խոսքով՝ հարյուր հազարավոր աղանդավորները կառավարելի են, ենթարկվում են աղանդների ղեկավարներին և ցանկացած պահի կարող են օգտագործվել ինչպես քաղաքական, այնպես էլ աշխարհաքաղաքական մթնոլորտի ապակայունացման համար:

«Արժեհամակարգը ցանկացած պետության ինքնիշխանության երաշխիքն է: Աղանդների գործունեությունն ուղղված է այդ արժեքների քայքայմանը», - ասաց Բոշյանը:

Նրա կարծիքով՝ խնդիրը կարելի է լուծել Հայաստանի տարածքում աղանդների գործունեությունն արգելելու, ինչպես նաև աղանդավորության տեղեկատվական քարոզից պաշտպանվելու արդյունավետ մեխանիզմ ներդնելու միջոցով: Աղանդավորները, նրա դիտարկմամբ, այսօր ոչ միայն գրականություն են տարածում, այլ նաև զբաղվում են ագրեսիվ քարոզով:

Քայքայիչ պաշտպամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանն իր հերթին նշեց, որ օտարերկրյա աղանդների ներկայացուցիչները վերջերս ավելի ակտիվ են այցելում Հայաստան: «Օգտվելով անպատժելիությունից՝ նրանք փորձում են ավելի ակտիվ դեր խաղալ», - կարծում է Ամարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում գործում է 65 պաշտոնապես գրանցված աղանդ և մոտ 250 կազմակերպություն, որոնք գաղտնի են գործում:

«Սլավոնական գվարդիա» ՀԿ-ի ղեկավար Վլադիմիր Ռոգովի կարծիքով՝ այն, որ հիմա Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի քաոս է տիրում, մեծ է նաև աղանդների դերը:

«Ուկրաինայում աղանդների գործունեության վերաբերյալ բավականին ազատական օրենսդրություն է գործում: 2013թ.-ին այնտեղ տասը հազար նմանատիպ կազմակերպությունների գործունեություն էր գրանցվել: Աղանդների ղեկավարներն այսօր Ուկրաինայում թունավորում են մարդկանց, ինքնասպանության կոչեր են անում», - ասաց Ռոգովը:

«Մշակութային, գիտական, աշխարհաքաղաքական և տնտեսական համագործակցության միջազգային ֆորումի» նախագահ Վասիլի Մանչինը կոչ արեց Հայաստանի թույլ չտալ, որ աղանդների գործունեությունը հանգեցնի պետական մակարդակով երկրի փլուզմանը, ինչպես դա տեղի ունեցավ Հարավսլավիայում:

Անկախության տարիների ընթացքում Հայաստանում աղանդների հզոր բանակ է ձևավորվել՝ կոշտ իշխանությամբ և իրենց շարքերը երիտասարդներին ներգրավելու մշակված մեթոդներով: Վերջին ամիսներին Հայաստանում նմանատիպ կազմակերպությունների չափազանց մեծ ակտիվություն է նկատվում, հաճախակի են դարձել Արևմտյան երկրներից ազդեցիկ աղանդների բարձրաստիճան ներկայացուցիչների այցերը Հայաստան:

Այս ամենը խոսում է այն մասին, որ Հայաստանում աղանդները մոբիլիզացվում են և ուժեղացվում՝ արտաքին ուժերի շահերի համար օգտագործվելու նպատակով: Դրան զուգահեռ ԵՄ կառույցները, նրանց ներկայացուցիչներն ու արևմտյան երկրների դեսպանատները, օգտագործելով «մարդու իրավունքների պաշտպանության» թեման, Հայաստանում օրենքների ընդունում են պահանջում՝ ոտնահարելով Հայ Առաքելական Եկեղեցու իրավունքներն ու կանաչ լույս ապահովելով ցանկացած հակաազգային գործունեության համար:-0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:37
25 Հունիսի 2017
ՌԴ-ում հոգեբանությունը կարող է ընդգրկվել դպրոցական ծրագրում
Դպրոցական ծրագրում Ռուսաստանում մինչև 2020 թվականը կարող է հոգեբանություն ընդգրկվել: 
15:08
25 Հունիսի 2017
iOS–ում նոր էմոտիկոններ կհայտնվեն
Նոր էմոտիկոնները կարող են հայտնվել iOS–ի թարմացումներից մեկում։
12:45
25 Հունիսի 2017
«Ժպտա, որ հաղթես». հայ աստղերը` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված նոր տեսահոլովակում (ՎԻԴԵՈ)
Հայկական շոու–բիզնեսի աստղերը նոր տեսահոլովակ են նվիրել քաղցկեղով հիվանդ հայ երեխաներին։
20:35
24 Հունիսի 2017
Հայտնի է հոգնածությունից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը
Լոնդոնի Մարիա  թագուհու համալսարանի գիտնականները գտել են քրոնիկ հոգնածությունից ազատվելու  ամենաարդյունավետ միջոցը:  
19:45
24 Հունիսի 2017
Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել հանգիստը. խորհուրդ է տալիս հոգեբանը
Լավագույն հանգիստը գործունեության փոփոխությունն է:
18:30
24 Հունիսի 2017
Ուզու՞մ եք 5 օրում ազատվել ավելորդ 10 կգ-ից` գինի խմեք
Պարզվում է, որ գինին ոչ միայն համեղ ալկոհոլային ըմպելիք է, այլև կազմվածքը կարգի բերելու հիանալի միջոց:
15:58
24 Հունիսի 2017
Կոստա Ռիկայի նախագահը պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերան պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ։
14:35
24 Հունիսի 2017
Ընտանեկան հայհոյանքն օրենքով կպատժվի Ռուսաստանում
Պետդումայի օրենսդրության կոմիտեն հավանություն է տվել ընտանեկան հայհոյությունների համար պատասխանատվությունը խստացնող օրինագծին:
13:10
24 Հունիսի 2017
Սուրենյանը պատմել է բնության «վախենալու գեղեցկության մասին» (ՖՈՏՈ)
Գագիկ Սուրենյանը հրապարակել է եղանակային բացառիկ երևույթի հետաքրքիր լուսանկար։
11:17
24 Հունիսի 2017
Սուրենյան. այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի
Ամառը կրկին վերադառնում է։
16:19
23 Հունիսի 2017
Քանյե Ուեսթը նշել է, թե քանի երեխա է ուզում ունենալ Քիմ Քարդաշյանից
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, թե քանի երեխա է ուզում ունենալ իր կնոջից` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից:  
14:51
23 Հունիսի 2017
ՀՀ ԿԳՆ–ն պարզում է իսրայելցի շրջանավարտներին հայկական կեղծ դիպլոմներ տալու սկանդալի մանրամասները
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը դիմել է երկրի արտգործնախարարությանը: