482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
0
Եղանակը Երևանում
Հայ
Հայ գիտնականը Հայոց ցեղասպանության մասին անգլալեզու պատմական գրականության լեզվաբանական վերլուծություն է կատարել
17:33
20 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլիական բանասիրության  ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանի «Հայոց ցեղասպանություն. Լեզվաբանա–ճանաչողական ուսումնասիրություն» գրքի շնորհանդեսն է տեղի ունեցել երկուշաբթի ԵՊՀ–ում։

Մասնագետների խոսքով` գիրքը կարող է հսկայական դեր խաղալ ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ հայկական լեզվաբանության զարգացման հարցում։ Պրոֆեսոր Գասպարյանն իր առջև խնդիր է դրել պատմել աշխարհին այն մասին, թե ինչ էր կատարվում 20–ական թվականների սկզբին Օսմանյան կայսրությունում, ինչպես նաև անկացնել անգլերեն լեզվով Հայոց ցեղասպանության մասին գրված մի շարք պատմական աշխատանքների լեզվաբանական վերլուծություն։

Հեղինակի նպատակը լեզվական առանձնահատկությունների` որպես քաղաքական քարոզչության և հասարակական կարծիքի ձևավորման միջոցների վերհանումն է։

«Բազմաթիվ հեղինակներ օգտագործել են «Ցեղասպանություն» բառը, միաժամանակ, աղավաղելով հենց հասկացությունը, ինչպես նաև գրել են, որ Օսմանյան կայսրության կառավարությունը ստիպված էր արտաքսել հայերին։ Գրքում պրոֆեսորն անդրադարձել է մի շարք քաղաքական գործիչների, պատմաբանների և գիտնականների, ովքեր գրել են Հայոց ցեղասպանության մասին։ Այդ հեղինակների գրավոր և բանավոր հայտարարությունների վերլուծությունը թույլ է տվել պարզել, թե ինչ են նրանք թացքրել Ցեղասպանության մասին իրենց երկիմաստ արտահայտությունների տակ»,– ասաց Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը։

Նա նշեց, որ գրքում մեղադրանք է պարունակվում ոչ այնքան թուրքերի, որքան Գերմանիայի, Ֆրանսիայի և Անգլիայի հասցեին, որոնք թույլ տվեցին կոտորածի իրականացումը։

«Դա մարտահրավեր է այն երկրներին, որոնք մինչ օրս չեն ճանաչել Ցեղասպանությունը։ Մարդիկ նորովի կտեսնեն, թե ինչ է նշանակում «Եղեռն», «Ցեղասպանություն»։ Շատ կարևոր է, որ գիրքը գրված է անգլերեն։ Աշխարհը կիմանա, թե ինչ է Հայոց ցեղասպանությունը»,– ասաց Գասպարյանը։

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր հերթին կարծում է, որ Հայաստանում հաճախ շատ թեթևամտորեն և անպատասխանատու կերպով են վերաբերվում ողջ կատարվածին։ «Մենք միաժամանակ սարսափելի թշնամիներ ունենք և կանգնած ենք մեծ վտանգների առջև»,– նշեց Սիմոնյանը։ Նա այս առիթով հիշեց հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի խոսքերն այն մասին, որ ժողովրդի ուժը նրա միասնության մեջ է։

«Բանբեր Երևանի համալսարանի» ամսագրի գլխավոր խմբագիր Հրաչիկ Միրզոյանն ընդգծեց, որ «մինչ օրս մենք միայն հուզվում էինք և մեր զգցմունքները գրքերում արտահայտում»։
«Բայց եկել է ռացիոնալ մտածողության ժամանակը, և Սեդա Գասպարյանը ռացիոնալ գիրք է գրել»,– ասաց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։
13:41
07 Դեկտեմբերի 2016
Պայծառ ասուպ է անցել Սիբիրի երկնքով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է տիեզերական մարմնի անկումը Արևելյան Սիբիրի երկնքում:
13:39
07 Դեկտեմբերի 2016
Երևանում 29-ամյա կինը եռյակ է լույս աշխարհ բերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նախօրեին` դեկտեմբերի 6-ին, «Սեբաստիա» ծննդատանը եռյակ է ծնվել։
13:14
07 Դեկտեմբերի 2016
Շոումեն Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում հայկական խոհանոցի ռեստորան կբացի
Ռուս ճանաչված շոումեն, դերասան և հաղորդավար Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում բացում է Eshak ռեստորանը, որի ճաշացանկում կան հայկական խոհանոցի ճաշատեսակներ:
12:33
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Հայ պատգամավորները չորեքշաբթի Ազգային ժողովի նիստին մեկ րոպե լռութամբ հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:
10:42
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԻՆ-ը նոր տվյալներ է ներկայացրել Լարսի անցակետում տիրող իրավիճակի վերաբերյալ
Լարսի անցակետը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
20:48
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Դեկտեմբերի 6-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
20:34
06 Դեկտեմբերի 2016
6–ամյա Սաշա Բեյլերյանը շարունակում է նվաճել Ռուսաստանի Առաջին ալիքի հանդիսատեսի սրտերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
6–ամյա Ալեքսանդր Բեյլերյանը, ով ցնցել է ողջ երկիրն իր ֆենոմենալ հիշողությամբ, խոստովանել է, որ ամենից շատ սիրում է Ջո Դասենի «Champs Elysées» հիթը, Վլադիմիր Վիսոցկու մենախոսություններն ու կորեական երգերը։
19:03
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում խստացվում է կոսմետիկ միջոցների վերահսկողությունը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը երեքշաբթի հանդիպում է կազմակերպել կոսմետիկա և օծանելիք արտադրողների և ներկրողների հետ։