484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Իտալիայի Սենատն առաջիկայում միասեռ միությունների մասին օրենք կքննարկի
11:33
20 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իտալիայի կառավարությունը առաջիկա երեք ամսում Իտալիայի ազգային խորհրդարանի Սենատի քննարկմանը կներկայացնի միասեռ միությունների գրանցման օրինագիծը, որը կգործի քաղաքացիական գործընկերությունների մասին գերմանական օրենքի սկզբունքով, կիրակի տեղեկացրել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: 

«Գերմանական օրենքով նույն սեռի մարդիկ հարաբերությունների գրանցման քաղաքացիական իրավունքներ են ստանում: Ընտրական օրենսգրքի բարեփոխման ընդունումից անմիջապես հետո, որը տեղի կունենա մինչև տարեվերջ, ամենաուշը հունվարին միասեռ միությունների մասին առաջարկը կներկայացվի Սենատի քննարկմանը», - ասել է Ռենցին Canale5 իտալական հեռուստաընկերության կիրակնօրյա ծրագրի եթերում:

Վարչապետի խոսքով՝ համապատասխան առաջարկն արդեն պատրաստ է:

«Մեզ լուրջ կանոններ են հարկավոր, քանի որ գոյություն ունենք մարդիկ, ովքեր կցանկանային, որպեսզի այդ միություններն ամբողջովին հավասարեցվեին ամուսնությանը, և կան մարդիկ, ովքեր կարծում են, որ չարժե ոչինչ անել...Ես հասկանում եմ, որ կան տարբեր կարծիքներ, սակայն եկեք խուսափենք այս թեմայի շուրջ հերթական գաղափարախոսական բանավեճից: Գերմանական մոդելը խելամիտ համադրություն է», - նշել է Ռենցին:

Վարչապետի այս հայտարարությունն արվել է Իտալիայի ՆԳ նախարար Անջելինո Ալֆանոյի և իտալական քաղաքների քաղաքապետների դիմակայության ֆոնին, ովքեր վերջին ամիսներին ակտիվորեն ներառում են արտերկրում գրանցված միասեռ ամուսնությունները քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) ռեգիստրներում: Մասնավորապես, միայն շաբաթ օրը Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոն ՔԿԱԳ-ի ռեգիստրներում ներառել է 16 հոմոսեքսուալ ամուսնություն: 

ՆԳ նախարարի կարծիքով՝ նման պրակտիկան հակասում է երկրի գործող օրենսդրությանը, և ռեգիստրներում կատարված գրանցումները պետք է չեղյալ հայտարարվեն:

2001թ.-ի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած գրանցված քաղաքացիական գործընկերությունների մասին գերմանական օրենքը հնարավորություն է տալիս նույն սեռի երկու չափահաս անձանց քաղաքացիական գործընկերություն գրանցել: Այժմ նման գործընկերությունը Գերմանիայում միասեռ ընտանիքների գրանցման միակ հնարավոր օրինական միջոցն է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:45
13 Դեկտեմբերի 2017
«ՎԻԱ ԳՐԱ»–ի Բրեժնևան` հայ դիզայների զգեստով (ՎԻԴԵՈ)
«ՎԻԱ ԳՐԱ»–ի նախկին մենակատար Վերա Բրեժնևան ելույթ է ունեցել հայ դիզայներ Հայկ Ավանեսյանի զգեստով «Необыкновенный огонек»–ի ընթացքում։
20:10
13 Դեկտեմբերի 2017
Հազվագյուտ կենդանիներով բացառիկ էկզոտարիում է բացվել Երևանում (ՖՈՏՈ)
«Զուլանդիա» էկզոտարիումը բացումը կայացավ Երևանի «ՌԻՈ» առևտրի կենտրոնում։
16:42
13 Դեկտեմբերի 2017
Ի գիտություն տանտիրուհիների. ի՞նչ պետք է դնել սեղանին Դեղին հողե շան տարում
Տոնական սեղանը Նոր տարվա ամենակարևոր բաղկացուցիչներից է։
15:54
12 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ, որը թույլ է տալիս հաճախորդներին ձեռք բերել անշարժ գույք ընդամենը 3% կանխավճարով:
11:08
11 Դեկտեմբերի 2017
Դավիթ Այվազյանն ու Աստղիկ Մխիթարյանը գերել են ռուսական «Ты супер! Танцы» շոուի ժյուրիին և հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
17–ամյա Դավիթ Այվազյանն ու 15–ամյա Աստղիկ Մխիթարյանը փայլուն ելույթ են ունեցել «Ты супер! Танцы» միջազգային շոուի կիսաեզրափակչում։
19:25
10 Դեկտեմբերի 2017
Ցավազրկողները դարձել են ճարպակալման պատճառ
Ցավազրկողները հանգեցնում են մարմնի քաշի կտրուկ ավելացման։
16:38
10 Դեկտեմբերի 2017
Հայտնի են YouTube–ի տարվա ամենահայտնի տեսահոլովակները
YouTube–ը հրապարակել է տարվա ամենահայտնի երաժշտական տեսահոլովակների ցանկը:
15:15
10 Դեկտեմբերի 2017
Ընտրվել են տարվա վատագույն ֆիլմերը
Rolling Stone պարբերակը ընտրել է տարվա ամենավատ ֆիլմերը։
12:41
10 Դեկտեմբերի 2017
Հոֆմանը պատմել է, թե ինչպես է նրան ուղղորդել Վիլյամ Սարոյանը (ՎԻԴԵՈ)
Օսկարակիր դերասան Դասթին Հոֆմանը պատմել է իր ստեղծագործական ուղու մասին:
20:47
09 Դեկտեմբերի 2017
Աշխարհի առաջին SMS հաղորդագրության հեղինակը պատմել է դրա բովանդակության մասին
Պատմության մեջ առաջին SMS հաղորդագրությունն ուղարկվել է 25 տարի առաջ։
19:37
09 Դեկտեմբերի 2017
Ճարպն այրող արդյունավետ ըմպելիք
Այս ըմպելիքի մեկ բաժակը կթարմացնի և միաժամանակ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
18:12
09 Դեկտեմբերի 2017
Սմարթֆոնից կախվածությունը հանգեցնում է փոփոխությունների գլխուղեղում
Հետազոտության ընթացքում հարցված երիտասարդների 46 տոկոսը նշել է, որ կյանքը չի պատկերացնում առանց սմարթֆոնի։