485.74
+0.58
561.81
-1.12
8.27
+0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Սերբիայի դատական կատարողները հետաքրքրված են աճուրդի կազմակերպման և ՏՏ տեխնոլոգիաների ներդրման Հայաստանի փորձով
12:12
16 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունեց  Սերբիայի դատական կատարողների ազգային պալատի պատվիրակությանը՝ պալատի նախագահ Ալեքսանդրա Տրեսնևի գլխավորությամբ:

Հյուրերը Միհրան Պողոսյանի ուղեկցությամբ եղան Հարկադիր կատարման ծառայության  քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակում, ծանոթացան գրասենյակի աշխատանքներին: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը նշեց, որ սպասարկման գրասենյակը  կոչված է քաղաքացիներին արագ և կենտրոնացված ծառայություններ մատուցելուն: Այն քաղաքացիներին հնարավորություն է տալիս առանց հարկադիր  կատարողի հետ հանդիպելու ստանալ իրենց հետաքրքրող  բոլոր հարցերի պատասխանները կատարողական  վարույթների շրջանակներում:

«Սերբիայի պատվիրակության անդամները, ովքեր հետաքրքրված էին աճուրդի կազմակերպման և գույքի իրացման, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման  հայաստանյան փորձով, եղան նաև Ծառայության համապատասխան  բաժիններում և ծանոթացան իրականացվող աշխատանքներին»,- ասված է հաղորդագրությունում:

Այնուհետև  ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի մոտ տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում նա շնորհակալություն հայտնեց սերբ պատվիրակներին՝ հրավերն ընդունելու  և 2-րդ միջազգային գիտագործնական  համաժողովին մասնակցելու համար, ապա անդրադարձավ Ծառայության  խնդիրներին, ձեռք բերված նվաճումներին և հետագա համագործակցության հնարավոր հեռանկարներին:

Պողոսյանն իր խոսքում կարևորեց այն փաստը, որ Ծառայություն գործունեությունը թափանցիկ է  հասարակության    համար և դրանով իսկ  ցանկացած հնարավոր բացթողում  տեսանելի է  դառնում հասարակությանը, ինչն էլ ավելի է   բարձրացնում   ծառայության  աշխատակիցների պատասխանատվության զգացումը  իրենց  գործը  բարեխիղճ   իրականացնելու  համար:

Նա հյուրերին տեղեկացրեց, որ Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունը բավականաչափ ուսումնասիրել է միջազգային փորձը՝ աշխատանքի արդյունավետության   բարձրացման նոր մեխանիզմներ գտնելու նպատակով:

Միհրան Պողոսյանը նշեց, որ Հայաստանի Հարկադիր  կատարման ծառայությունը համագործակցում է շատ երկրների հետ և ցանկալի կլինի, եթե Սերբիայի դատական կատարողների ազգային պալատը և Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունը նույնպես ակտիվ համագործակցության եզրեր գտնեն, որոնք կնպաստեն  վերջիններիս զարգացմանը:

Սերբիայի դատական կատարողների ազգային պալատի նախագահ Ալեքսանդրա Տրեսնևը ներկայացրեց իրենց դատական կատարողների ազգային պալատի կառուցվածքը, գործառույթներն ու առկա մարտահրավերները:

Ընդունելության ավարտից հետո Սերբիայի դատական կատարողների Տրեսնևը՝ ի նշան բարեկամության, եղևնի տնկեց   Ծառայության բարեկամության պուրակում:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:14
07 Նոյեմբերի 2017
Բրիտանացի միլիարդերը ամենօրյա չվերթեր կիրականացնի տիեզերք
SpaceShipTwo Unity նավը 2014 թվականին կործանված Enterprise նավի կատարելագործված տարբերակն է։
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին:
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։
18:50
04 Նոյեմբերի 2017
Ասպիրինն օգնում է կանխել լյարդի քաղցկեղը
Ասպիրինը դրական է ազդում իմունոթերապիայի վրա։
17:25
04 Նոյեմբերի 2017
Ստեղծվել է ապագայի մեքենա (ՎԻԴԵՈ)
Ապագայի մեքենան ապակե գնդի տեսք ունի` առանց անիվների:
14:11
04 Նոյեմբերի 2017
Անջելինա Ջոլին գաղտնի ամուսնանում է
Անջելինա Ջոլին կրկին պատրաստվում է ամուսնանալ։