481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
2014թ.–ի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է պակիստանցի 17–ամյա Յուսաֆզային և հնդիկ ակտիվիստ Սատյարտիին
14:26
10 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.  2014 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է պակիստանցի իրավապաշտպան 17–ամյա Մալալա Յուսաֆզային (Malala Yousafzai) և 60–ամյա հնդիկ ակտիվիստ Կայլաշ Սատյարտիին (Kailash Satyarthi)։

Այդ մասին ուրբաթ Օսլոյում հայտնել է Նորվեգիայի նոբելյան կոմիտեի նախագահ Թուրբյորն Յագլանդը։

Նոբելյան մրցանակի գումարը 2014 թվականին կազմել է 8 միլիոն շվեդական կրոն (1 միլիոն դոլար), հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նոբելյան մրցանակակիրների պարգևատրման արարողությունը, ավանդույթի համաձայն, անցկացվում է դեկտեմբերի 10–ին` մրցանակի հիմնադիր, շվեդ գյուտարար և արդյունաբերող Ալֆրեդ Նոբելի (1833–1896) մահվան օրը, Ստոկհոլմում և Օսլոյում։ Նոբելի կտակած հինգ պարգևների ցանկում խաղաղության մրցանակը միակն է, որը հիմնադրի ցանկությամբ շնորհվում է Օսլոյում։ Մյուսները` ֆիզիոլոգիայի կամ բժշկության, ֆիզիկայի, քիմիայի և գրականության մրցանակները, շնորհվում են Ստոկհոլմում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:37
21 Հոկտեմբերի 2017
Պարաշյուտիստը կորցրել է տաբատը թռիչքի ժամանակ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ Յուտա նահանգում պարաշյուտիստն օդում իջեցրել է մյուսի տաբատը։
14:04
21 Հոկտեմբերի 2017
Պարզվում է, որ տապակած մթերքը չի հանգեցնում ճարպակալման
Ճարպակալումը միշտ չէ, որ կապված է տապակած սնունդ օգտագործելու հետ։
19:09
20 Հոկտեմբերի 2017
Երկու հայ ներառվել է «Հոլիվուդի նոր առաջնորդների» ցանկում
Variety ամսագիրը ներառել է երկու ամերիկահայերի «Հոլիվուդի նոր առաջնորդներ» ամենամյա ցանկում:
18:21
20 Հոկտեմբերի 2017
Mercedes–ն արտադրությունից հանում է իր ամենահայտնի մոդելներից մեկը (ՎԻԴԵՈ)
Mercedes ընկերությունն արտադրությունից հանում է իր ամենահայտնի մոդելներից մեկը։
12:29
20 Հոկտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսը և Ալեքսիս Օհանյանը գաղտնի հարսանեկան արարողություն են պլանավորում
Ալեքսիս Օհանյանը և նրա հարսնացուն քննարկում են հարսանեկան ծրագիրը։

17:42
19 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի բջջային բանկինգը հեռահար հուսալի ծառայություն է
ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգ ծառայությունը, որը թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում հեշտ և արագ կառավարել հաշիվների դրամական միջոցները:
12:47
19 Հոկտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին աղջկա հետ լուսանկարով (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին:
20:15
18 Հոկտեմբերի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Լևոն Հայրապետյանի մահը
Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter–ի իր միկրոբլոգում մեկնաբանել է հայ գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի մահը։
18:43
18 Հոկտեմբերի 2017
Որոշ դեպքերում արյան փոխներարկումը կարող է մահացու լինել. գիտնականներ
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 30 հազար հիվանդների հետազոտության տվյալները։
12:12
18 Հոկտեմբերի 2017
Մահացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը
Այսօր Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը։
10:51
18 Հոկտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը զարմացրել է բոլորին` խոսելով իր սիրելի գրքի մասին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զարմացրել է` նշելով, թե որն է իր սիրելի գիրքը։

20:07
17 Հոկտեմբերի 2017
ԱՀԿ–ն զգուշացնում է գրիպի ենթատեսակներից մեկի ակտիվացման մասին
Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը։