483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Գրականության ոլորտում 2014թ.–ի Նոբելյան մրցանակը շնորհվել է Պատրիկ Մոդիանոյին
16:30
09 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Գրականության ոլորտում 2014թ.–ի Նոբելյան մրցանակը շնորհվել է Պատրիկ Մոդիանոյին, այդ մասին հինգշաբթի Ստոկհոլմում հայտնել է Շվեդիայի գիտությունների ակադեմիայի մշտական քարտուղար Պետեր Էնգլունդը։

«Այս տարվա Նոբելյան մրցանակակիրը մեր ժամանակների Մարսել Պրուստն է»,– ասել է Պետեր Էնգլունդը` լրագրողներին մեկնաբանելով մրցանակի շնորհումը։ Ըստ նրա, գրողը երեք տասնյակ վեպեր ու նովելներ է գրել, որոնք «արձագանք են գտնում մեկը մյուսի մեջ և ստիպում են խորհել ժամանակի և սեփական պատմության մասին»։

Պատրիկ Մոդիանոն ծնվել է 1945 թվականի հուլիսի 30–ին Փարիզի արվարձաններից մեկում։ Նրա հայրը գործարար է եղել, մայրը` դերասանուհի։ Անդրանիկ գործը գրել է 1968 թվականին և միանգամից իր վրա սևեռել ընթերցողի ու քննադատների ուշադրությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Գրականագետները Մոդիանոյի ստեղծագործություններում կենտրոնական են համարում հիշողության, մոռացության, ինքնության և մեղքի զգացումի թեմաները։ Գրողը շատ է գրում Փարիզի մասին, և շատ հաճախ նրա ստեղծագործությունները հիմնված են կենսագրական հիշողությունների կամ գերմանական օկուպացիայի տարիներին ծավալված իրադարձությունների վրա։

Գրականության մրցանակը 19–րդ դարի վերջում շվեդ արդյունաբերող և գյուտարար Ալֆրեդ Նոբելի կտակած հինգ մրցանակներից մեկն է։ Պարգևատրման արարողությունն ըստ ավանդույթի անցնում է Ստոկհոլմում դեկտեմբերի 10–ին` Նոբելյան մրցանակի հիմնադրի մահվան օրը։

Շվեդիայի ակադեմիան հիմնել է Գուստավ Գ թագավորը 1786 թվականին` ֆրանսիականի նմանությամբ, շվեդերեն լեզվի ու շվեդական գրականությանն օժանդակելու և զարգացնելու համար։ Ակադեմիայի կազմում ընդգրկված է 18 անդամ, ովքեր ցմահ են ընտրվում իրենց պաշտոնում ակադեմիայի մշտական անդամների քվեարկությամբ։ Նոբելյան մրցանակակիրների անունների հրապարակման շաբաթը կշարունակի ուրբաթ Նորվեգիայի նոբելյան կոմիտեն, որը կներկայացնի մրցանակի դափնեկրին կամ դափնեկիրներին խաղաղության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:09
09 Դեկտեմբերի 2016
LinkedIn–ը պաշտոնապես Microsoft-ին է պատկանում
Microsoft ընկերությունն ավարտել է 26,2 մլրդ դոլարով LinkedIn սոցիալական ցանցի գնման գործարքը:
15:35
09 Դեկտեմբերի 2016
Անակնկալ է սպասվում Ամանորի տոնավաճառի բացման արարողության մասնակիցներին Երևանում
Երևանում դեկտեմբերի 10-ին ժամը 17։00-ին տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը:
12:29
09 Դեկտեմբերի 2016
Մոսկվայի շապիտո կրկեսը երևանցիներին «Ամանորյա անակնկալներ» կմատուցի
Մոսկվայի շապիտո կրկեսը Երևանում ելույթ կունենա «Ամանորյա անակնկալներ» ծրագրով:
11:39
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանում հանգստյան օրերին ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում թույլ ձյուն է կանխատեսվում։
20:57
08 Դեկտեմբերի 2016
Business Insider-ը նշել է 2016 թվականի ամենավատ ֆիլմերը
Business Insider պորտալը կազմել է 2016 թվականի 25 ամենաձախողված ֆիլմերը։
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։