484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+8
Եղանակը Երևանում
Հայ
«Միություն` Հաղթանակի ժառանգներ» ռազմամարզական հավաքը կանցնի Ծաղկաձորում 2015 թվականի օգոստոսին
14:30
07 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Միություն` Հաղթանակի ժառանգներ» 11–րդ միջազգային երիտասարդական ռազմամարզական կազմակերպությունների հավաքը կանցնի Ծաղկաձորում 2015 թվականի օգոստոսին` Հայաստանի Հանրապետության ղեկավարության որոշմամբ։

Միջոցառումը կանցնի հայկական կողմի նախաձեռնությամբ` «Հայրենիքի խիզախություն» հասարակական շարժման և «Ռուսաստանի զինվորներ» լրատվական–վերլուծական ամսագրի հետ համատեղ, ասվում է «Նովոստի–Արմենիա» գործակալություն ստացված հաղորդման մեջ։

2014 թվականին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ցուցումների համաձայն` ստեղծվել է Հայաստանում «Միություն` Հաղթանակի ժառանգներ» ռազմամարզական հավաքը Երևանում անցկացնելու նախապատրաստման աշխատանքային հանձնաժողով։ Հանձնաժողովում ընդգրկվել են Հայաստանի պաշտպանության նախարարության հիմնական վարչությունների ղեկավարները, խմբի պատասխանատու է նշանակվել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ղեկավար Վիտալի Ոսկանյանը։ Նախապատրաստական միջոցառումների համակարգմանն անձամբ հետևում է Հայաստանի պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը։

Հավաքը հայրենասիրական ուղղվածության միջազգային սոցիալական նախագիծ է, որի գլխավոր նպատակը պատմական կապերի պահպանումն է բարեկամության և փոխօգնության հիման վրա, 1941-1945 թթ. Հայրենական Մեծ Պատերազմում խորհրդային ժողովրդի Հաղթանակի 70–ամյակին նվիրված հայրենասիրական և ռազմամարզական միջոցառումների անցկացումը։ Նմանատիպ հավաքներ արդեն անցկացվել են Վելիկի Լուկայում, Օդեսայում, Բիշքեկում, Նաբերեժնիե Չելնիում և Իսիկ Կուլում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։