484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
0
Եղանակը Երևանում
Հայ
Էբոլա տենդը հոկտեմբերի վերջին կարող է խոցել Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան. թերթ
10:20
06 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Էբոլա տենդի վարակն առաջիկայում կարող է խոցել Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին շաբաթ օրը գրել է Independent թերթը` հղում անելով գիտնականների հետազոտություններին։

Գիտնականներն այս եզրակացությանն են հանգել` վերլուծելով հիվանդության տարածման ուղին ու ավիաընկերությունների չվերթերի վերաբերյալ տվյալները։ Մինչև հոկտեմբերի 24-ը վարակի տարածման հնարավորությունը Ֆրանսիայիում կազմում է 75 տոկոս, Մեծ Բրիտանիայում` 50 տոկոս։ Ամենայն հավանականությամբ, վարակը կխոցի նաև Բելգիան, Իսպանիան և Շվեյցարիան։

«Հստակ ցուցակ չկա (վարակի տարածման ռիսկի տակ գտնվող երկրների վերաբերյալ), խոսքն ընդամենը հավանականության մասին է, սակայն այդ հավանականությունն աճում է բոլորի համար, հայտարարել է Բոստոնի Հյուսիսարևելյան համալսարանի պրոֆեսոր Ալեքս Վեսպինյանին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով` մահացու Էբոլա վիրուսից զոհերի թիվը հասել է 4293–ի, իսկ տենդով վարակվել է 7 470  մարդ։ Ընդհանուր առմամբ, ԱՀԿ–ն նշում է, որ Էբոլա վիրուսը շարունակում է սրընթաց տարածվել Արևմտյան Աֆրիկայի տարածքում։

Վարակման դեպքեր են արդեն գրանցվել Լիբերիայում, Սիերա Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում և Սենեգալում։ Տենդից մահացությունը կազմում է 53 տոկոս։ Վիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ առայժմ չկա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը: