486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Արմեն Աշոտյանը պարգևատրել է Հայաստանի լավագույն մանկավարժներին «Ուսուցչի օրվան» ընդառաջ
19:22
03 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ուրբաթ պատվոգրեր և նվերներ է հանձնել 35 մանկավարժների «Ուսուցչի օրվան» ընդառաջ:
«Մենք բոլորս գնահատում ենք այն մեծ ներդրումը, որը մեր մանկավարժները կատարում են մեր ազգի զարգացման և մեր երեխաների դաստիարակության գործում: Կարծում եմ, որ մանկավարժների աշխատանքը պետք է լուսաբանվի ոչ միայն վատ միջադեպերի դեպքում, այլ նաև նրա լուսավոր և կարևոր կողմից», - ասել է Աշոտյանը պատվոգրերի հանձնման արարողության ժամանակ:

Պարգևատրման արարողությանը մասնակցել են մանկավարժներ մայրաքաղաքից և մարզերից, ովքեր անցել էին «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլ, որոնք նախարարությունն ավանդաբար անցկացնում է Ուսուցչի օրվա նախաշեմին:

Մասնակիցները պարգևատրվեին նվերներով և դրամական մրցանակներով՝ կախված անվանակարգից:

Վերը նշված անվանակարգերի երեք հաղթողների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 5-ին:

«Ես կոչ եմ անում հասարակությանը ինքնատիպ ֆլեշմոբ անցկացնել Ուսուցչի օրը, հիշել իրենց մանկավարժներին և շնորհավորել նրանց մասնագիտական տոնի կապակցությամբ», - ասել է Աշոտյանը:

Պարգևատրման ընթացքում ՀՀ ԿԳՆ «Ոսկե հուշամեդալի» են արժանացել  Երևանի N 1 հատուկ կրթահամալիրի տնօրեն Լարիսա Սարգսյանը, Երևանի N 2 հատուկ դպրոցի տնօրեն Համլետ Ղազարյանը, Երևանի Վ.Պետրոսյանի անվ. N 51 հ/դ, պատմության ուսուցիչ Անյա Սահակյանը  և վետերան մանկավարժ Գառնիկ Ասմարյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը: